LC

ԿՈՆՑԵՊՏԻՑ ԿՈՒՊԵ

LC-ն նոր ապշեցուցիչ լյուքս կուպե է՝ նախագծված ու կառուցված նոր համարձակ դարաշրջանի համար։:

ԾԱՆՈԹԱՑԵՔ LC-ԻՆ

Եթե երբևէ ստեղծվել է մի մեքենա, որն իր բացարձակ հզորությամբ անջնջելի տպավորություն կթողնի ձեր բոլոր զգայարանների վրա, ապա դա նոր Lexus LC-ն է: Մենք հիմնվել ենք մրցանակակիր LF-LC կոնցեպտի գաղափարի վրա և մեծ ջանքերով վերածել այն ուշագրավ արտադրական մեքենայի: Lexus LC-ն պարզապես 2+2 կուպե չէ, որը կգրավի ձեզ իր շքեղ գեղագիտական տեսքով. այն կատարելության է հասցվել ավելի քան 4000 դիզայներներից, ինժեներներից և տեխնիկներից բաղկացած թիմի ջանքերով՝ իսկապես բացառիկ վարման հնարավորություն ստեղծելու համար:


  

  
    2017 lexus lc key features
  • Կատարելապես կերտված կուպե

    Lexus-ին բնորոշ ճակատային ցանցը համալրված է յուրահատուկ լուսային լուծումների հետ, իսկ կոմպակտ ինժեներական աշխատանքի շնորհիվ ստեղծվել է LC-ի ցածր կապոտը: Հետևում՝ տանիքի եզրագիծը նեղանում է անիվների լայն կամարաձև կտրվածքների միջև՝ հաստատելով մեքենայի հզոր կեցվածքը:

  • Տպավորիչ շարժիչների ընտրություն

    Համալրված 5.0 լիտր V8 բենզինային շարժիչով և 10 արագությամբ ուղղակի փոխանցմամբ ինքնաշխատ փոխանցման տուփով՝ LC 500-ը զարմանալիորեն արձագանքող է: 500h-ը ներառում է նաև աշխարհում առաջին չորս փուլով Բազմաստիճան հիբրիդային համակարգը. 3.5 լիտր V6 բենզինային շարժիչ՝ համադրված կատարելագործված էլեկտրական շարժիչի հետ:

  • Տպավորիչ շարժիչ [միայն բենզինային տարբերակ]

    Ձեռքով կառուցված 5.0 լիտր շարժիչի շնորհիվ LC 500-ը զարմանալիորեն արձագանքող է՝ համադրված V8 տպավորիչ ձայնի հետ: 10 արագությամբ ուղղակի փոխանցմամբ ինքնաշխատ փոխանցման տուփն ապահովում է արագության ապշեցուցիչ արագ փոխանցումներ, իսկ AI-SHIFT-ն ընտրում է ձեր նախընտրած վարման ոճին համապատասխանող օպտիմալ արագություն:

  • Տպավորիչ շարժիչ [միայն հիբրիդային տարբերակ]

    500h-ը համալրված է աշխարհում առաջին չորս փուլով Բազմաստիճան հիբրիդային համակարգով: Այն համադրում է 3.5 լիտր V6 բենզինային շարժիչը, կատարելագործված էլեկտրական շարժիչը և Բազմաստիճան հիբրիդային համակարգը՝ չափազանց էներգարդյունավետ, սակայն դինամիկ արտադրողականության համար:

  • Թեթև տեխնոլոգիաներ

    LC-ի տանիքի ու դռան շրջանակների համար օգտագործվել է անհավանական ամուր, սակայն թեթև ածխամանրաթելային ուժեղացված պլաստիկ: Դռան, բեռնախցիկի և կապոտի վահանակները պատրաստված են թեթև ալյումինից, իսկ այս ուշագրավ կուպեի թափքի շրջանակը՝ հարվածակայուն բարձր ամրության պողպատից:

  • Վարորդի վրա կենտրոնացած սրահ

    Սրահի էրգոնոմիկ խելամիտ լուծումները ձեզ վստահություն են հաղորդում՝ վայելելու ոգեշնչված վարում: Բոլոր կառավարման տարրերն ու ցուցադրիչները տեղադրված են հենց այնտեղ, որտեղ անհրաժեշտ են: Հաճախ օգտագործվող կառավարները, օրինակ՝ Վարելու ռեժիմների ընտրությունը, հարմարավետ տեղադրված են ղեկի վրա՝ անմիջապես ձեռքի տակ:

  • Տակումի վարպետություն

    Ողջ LC-ում կարող եք հայտնաբերել ձեռքով կարված ուշագրավ դետալներ և զգուշությամբ ընտրված նյութեր՝ սկսած ղեկում ներկառուցված արագության մագնիսական փոխարկիչներից և դռան Alcantara հարդարանքներից մինչև արագության փոխանցման նրբագեղորեն երեսպատված, կաշվե լծակը:

  • Ինտելեկտուալ տեխնոլոգիաներ

    LFA-ով ոգեշնչված 3D ցուցադրիչը, հպահարթակով նոր մուլտիմեդիա էկրանը և մեծ գունավոր Head-Up ցուցադրիչը թե´ տեղեկություններ են տրամադրում և թե´ ապահովում ձեր ժամանցը:

ՎԱՅԵԼԵՔ LC-Ն

Նոր LC լյուքս կուպեն ստեղծելիս ոչինչ չի թողնվել պատահականությանը: Զիջումների չգնալու այս հաստատակամությունն արտացոլված է մեքենայի գրավիչ թափքի տակ գտնվող տեխնոլոգիայի և ինժեներական աշխատանքի մեջ: Նախագծված գերազանցելու բոլոր ակնկալիքները՝ LC կուպեն ազդարարում է Lexus-ի պատմության նոր ու ուշագրավ դարաշրջանի սկիզբը:

ՎԱՅԵԼԵՔ LC-Ն

Վերը ցուցադրված մոդելը չի ներկայացնում ողջ շարքը:

Next steps

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ