2019 lexus rxl hero

ԴԻՄԱՎՈՐԵՔ RX L-Ը

ԵՐԲ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴՊՈՒՄ Է ՆՐԲԻՆՈՒԹՅԱՆԸ

Վայելեք էլեգանտ ու նոր RX L-ի հարմարավետ երեք շարքով նստելատեղերը:

ԴԻՄԱՎՈՐԵՔ RX L-Ը

Նոր RX-ի ընդլայնված տարբերակն առաջարկում է վեց կամ յոթ հոգու հարմարավետ տեղավորում և ապահովում է լրացուցիչ ազատ տեղ ոտքերի համար: Բացի այդ, շնորհիվ այնպիսի ֆունկցիաների, ինչպիսիք են անհատական օդորակումը, օպտիմիզացված կողային անվտանգության բարձիկները և էլեկտկառավարվող նստատեղերը, 3-րդ շարքի նստելատեղերի ուղևորներն իրենց ապահով և անվտանգ կզգան:


  

  
    2019 lexus rxl key features
  • Հարմարավետ 3-րդ շարքի նստելատեղեր

    Մենք առաջարկում ենք նորացված յոթ տեղանոց RX L-ը, որը կարող է տեղափոխել ևս երկու երեխա, կամ երկու մեծահասակ: Լրացուցիչ հետևի շարքի նստելատեղերը բարձրացվում և ծալվում են էլեկտրական շարժիչով, կառավարվում են 2-րդ շարքից կամ բեռնախցիկից, ինչպես նաև ետ են քաշվում 93 մմ հեռավորության վրա, եթե պահանջվում է ավելի շատ ազատ տեղ ոտքերի համար:

  • Համարձակ արտաքին տեսք

    Ցուցադրում ենք Ձեզ Lexus-ի դիզայնի վերջին զարգացումները. նոր RX L-ը զինված է ավելի բարդ ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցով, էլեգանտ եռակի LED լուսարձակներով և հետևի L-աձև LED լույսերով: Թափքի առաջնամասից գնացող ետնամաս բարելավված կողային գիծը դարձնում է ավտոմեքենան ավելի շրջահոսուն ու ներդաշնակ:

  • Տակումի վարպետություն

    Նոր RX L-ի գերճշգրիտ կաշվե եզրակարերը, ինչպես նաև Տակումի վարպետների հմտորեն ստեղծված դետալները ստեղծում են սրահում ժամանակակից էլեգանտության և նորաձևության մթնոլորտ:

  • Անվտանգություն

    Հատուկ RX L մոդելի 3-րդ շարքի ուղևորներին ավելի բարձր պաշտպանության համար վերակազմավորվել են վարագույրային անվտանգության բարձիկները: Անվտանգության Lexus Safety System + համակարգը ներառում է Վթարային նախազգուշացման համակարգը՝ հետիոտնի ու հեծանվորդի ինտուիտիվ հայտնաբերման նոր գործառույթով, Երթևեկության շարքի պահպանման համակարգը, Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգը BladeScan™ գործառույթով, Ճանապարհային նշանների ճանաչման համակարգը, որը ճանաչում է ճանապարհային նշանները և Դինամիկական Ռադարային Քրուիզ-Կոնտրոլը: Հատուկ RX 450hL-ի 3-րդ շարքի ուղևորներին ավելի բարձր պաշտպանության համար վերակազմավորվել են վարագույրային անվտանգության բարձիկները:

  • Ոգևորիչ կատարում

    Առաջատար Lexus- ի ինքնալիցքավորվող հիբրիդը խելացիորեն համատեղում է 3,5 լիտրանոց V6 բենզինային շարժիչը երկու էլեկտրական շարժիչով ՝ դարձնելով նոր RX 450hL-ը խնայողական ու դինամիկական ավտոմեքենա:

  • Առաջատար տեխնոլոգիա

    Նոր RX L-ի ներսում տեղադրված է մեծ 12.3-դյույմանոց մուլտիմեդիա սենսորային էկրան: Կան ձայնի կառավարում ու Android Auto ու Apple CarPlay գործառույթնեը:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԳՈՒՅՆԱՅԻՆ ՊԱԼԻՏՐԱԻՆ

Սկսեք կարգավորել RX-ը ըստ ձեր ցանկության, փորձարկեք գույները, կամ շարունակեք ուսումնասիրել հատկանիշներն ու նկարները:

Ցուցադրված մոդելը շարքում ներկայացված չէ:

ՍԵՎ (212)

ՍԵՎ ԿԻՍԱԱՆԻԼԻՆԱՅԻՆ ԿԱՇԻ

բամբուկի ներիրներով (LA22)

ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ՁԵՐ RX L-Ը

ՓՈՐՁԱՐԿԵՔ RX L-Ը

Նոր RX L-ի տարբերակիչ առանձնահատկություն է լարված ուշադրությունը դետալներին: Մոդելը առանդձնանում է ‘Climate Concierge’ գործառույթով, ինչպես նաև 3-րդ շարքի նստելատեղերի բաժակակալներով ու անհատական օդորակման համակարգով: Այս քրոսովերը ստեղծվել է հատուկ ձեզ և ձեր ուղևորների համար:

ՓՈՐՁԱՐԿԵՔ RX L-Ը

Վերևում նշված մոդելը ներկայացված չէ ասորտիմենտում

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ