concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

RX 450h

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ RX 450h-Ը - ԴԱ ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ, ՔՐՈՍՈՎԵՐԻ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱՎԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱԿՑՈՒՄ Է:


CO2 կոմբինացված արտանետումները` գ/կմ 127
Վառելքի կոմբինացված ծախս` լ/100կմ 5.5
Արագացումը` 0–100 կմ/ժ 7.7
Առավելագույն արագությունը` կմ/ժ 200

0 դր.

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԱՊՇԵՑՈՒՑԻՉԸ

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼԻԱՀԻԲՐԻԴԱՅԻՆ RX 450h-Ը - ԴԱ ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ, ՔՐՈՍՈՎԵՐԻ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱՎԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱԿՑՈՒՄ Է:

Վերջին RX 450h և RX 450h F SPORT մոդելների համար մենք մեր առջև խնդիր էինք դրել` ստեղծելու երբևէ կառուցված լավագույն, առավել նորարարական և շքեղ ամենագնացներ: Այս մեքենաների մեջ դուք կարող եք վայելել հզորության, գործնականության և հրապուրիչ ոճային դիզայնի բացարձակ համակցություն: Մոդելները տրամադրում են նաև ավելի սահուն վարման առավելություններ: Սահուն վարումը ապահովում են առջևի և հետևի ամորտիզատորները: Արտահայտիչ ուրվագծերն ու Lexus-ի հովացուցիչի պաշտպանիչ ցանցը ավտոմեքենային հաղորդում են ավելի հզոր և աթլետիկ տեսք: RX 450h քրոսովերի սպորտային և նրբաճաշակ խառնվածքն արտացոլվում է նաև նրա Ինտերիերում: Սրահի ձևավորումն ապահովում է վարորդի և ուղևորների բոլոր ֆունկցիոնալ հարմարությունները: Հեռակառավարը (Remote Touch) հարմարավետ տեղադրված լինելով առջևի նստատեղերի միջև թույլ է տալիս կառավարել համակարգերը բազմաֆունկցիոնալ ցուցադրիչի էկրանին՝ առանց վարորդի ուշադրությունը ճանապարհից շեղելու:

Ձեր հարմարավետ ուղևորությունը կապահովեն նաև ընդգրկող սպորտային կաշվեպատ նստելատեղերը և լրացուցիչ օժանդակ համակարգերի կառավարման վահանակների էրգոնոմիկ տեղաբաշխումը: Ավտոմեքենայի սպորտային խառնվածքն արտահայտվում է նաև սրահի ձևավորման մեջ` սրահի անկրկնելի դիզայնն ու ոճն ապահովում են դեկորատիվ արտահայտիչ նախշակարերը և առաջարկվող նյութերի բազմազանությունը: Այս ամենի հետ մեկտեղ RX մոդելը, թափքի կատարյալ ուրվագծերի շնորհիվ, ունի աէրոդինամիկ դիմադրության ցածր գործակից, որի շնորհիվ ավտոմեքենան առաջատար դիրքեր է գրավում իր սեգմենտում:

ԳՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

RX 450h
Luxury

0 դր.

ԸՆՏՐԵՔ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ՝ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԾԱՆՈԹԱՑԵՔ RX 450h-ԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ

Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի խումբ ինտելեկտուալ տեխնոլոգիաների առկայության շնորհիվ` RX-ը վարելը դառնում է բացառիկ հաճույք: Հեռակառավարն արդյունավետ փոխգործակցում է նավիգացիոն ցուցադրիչի և 15 բարձրախոսով Mark Levinson® աուդիոհամակարգի հետ, մինչդեռ Head-Up Ցուցադրիչն օգնում է ձեզ կենտրոնանալ ճանապարհի վրա: Մանևրելուն աջակցելու համար` Կայանման օժանդակ մոնիտորը և Կողմնային մոնիտորը ցուցադրում են մեքենայի հետևի և կողքերի տեսարանների կենդանի պատկերները:

Ինտենսիվորեն փորձարկված լինելով արկտիկական և անապատային պայմաններում`սրահը տաքացվում և հովանում է նույն արագությամբ, իսկ զտման համակարգը մաքրում է փոշին և օդի աղտոտվածությունը:

Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս առաջատար քրոսովերը զինված է Lexus Hybrid Drive-ով, 3,5 լիտր տարողությամբ V6 բացառիկ բենզինային շարժիչով և երկու շատ հզոր էլեկտրոշարժիչներով լիաքարշակ համակարգի համար: Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագացումն իրականացնում է ընդամենը 7,8 վարկյանում, իսկ Էլեկտրոմոբիլ ռեժիմում CO2* վտանգավոր արտանետումները կազմում են 145 գ/կմ:

RX 450h նաև շատ պրակտիկ է; հիբրիդային ուժահավաքը երբեք չի պահանջում արտաքին վերալիցքավորումը; նա զբաղացնում է շատ փոքր տարածություն: * Առջևի քարշակ մոդելները մեկ էլեկտրական շարժիչով` 8,2 վարկյան և 140 գ/կմ CO2:

Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված մեր ամենավերջին` Մեքենայի դինամիկայի ինտեգրված կառավարման համակարգով և օդափոխվող հզոր սկավառակային արգելակներով` RX-ը նախագծված է վտանգներից խուսափելու համար: Ոլորանների հեշտ տեսանելիության համար` ինտելեկտուալ Adaptive Front-lighting համակարգը ավտոմատ կերպով շրջում է առջևի լուսարձակները` լուսավորելով մոտեցող ոլորանները: RX 450h-ի LED մոտակա լուսարձակներն ապահովում են չափազանց կենտրոնացած լուսավորություն, իսկ բոլոր RX մոդելների ցերեկային LED լույսերը օգնում են, որ այլ վարորդները հեշտությամբ նկատեն ձեզ:

Լրացուցիչ վստահություն է հաղորդում այն գիտակցումը, որ հարվածի դեպքում դուք պաշտպանված եք բացարձակ ամուր, հարվածակայուն պողպատից պաշտպանական վանդակով: Յուրաքանչյուր RX համալրված է նաև անվտանգության 10 բարձիկներով, այդ թվում առջևի ուղևորի երկխցիկ անվտանգության բարձիկով:

Երեսպատում

ԵՐԵՍՊԱՏՈՒՄ

Կարող եք հարմարեցնել մանրակրկիտ նախագծված RX-ի ներքին հարդարանքն ըստ ձեր ճաշակի: Մատչելի է կաշվե պաստառի չորս ընտրանք` սև, բաց մոխրագույն, փղոսկրի կամ շագանակագույն, ինչպես նաև նույն գույների չորս կիսաանիլինային կաշվի ընտրանքներ: Առկա է նաև ներդիրների առանձնահատուկ դիզայնների ընտրության հնարավորություն` բաց մոխրագույն փայլուն, մուգ շագանակագույն ընկուզենի և շաքարային թխկի: RX HYBRID F SPORT-ն այս ընտրանքների սահմաններն ավելի է ընդլայնում` էքսկլյուզիվ սև և մոխրագույնի երանգով սպիտակ գունային գամմայով:

Կախոց

ԿԱԽՈՑ

RX 450h-ը ստուգվել և կատարելագործվել է աշխարհի ամենաառաջադեմ վարման նմանակչի վրա և այնուհետև փորձարկվել է մի քանի հարյուր հազարավոր կիլոմետրեր վազքի ընթացքում:

Կատարելագործված հետևի երկակի լայնակի կախոցն ապահովում է ճանապարհի հետ արտակարգ միակցում, ոլորանային պտույտների ժամանակ սեդանին նմանվող առանձահատկություններ և ուղիղ ճանապարով երթուղման կայունություն: Իր կոմպակտ դիզայնի շնորհիվ` կախոցն ավելի քիչ տարածք է զբաղեցնում, որի հաշվին ավելանում է հետևի բեռնախցիկի բաժանմունքը:

Առավել կատարելագործված և կայուն վարման համար` RX 350-ը կարող է պատվիրվել էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցով: Ի տարբերություն սովորական օղակաձև զսպանակների` պնևմատիկ կախոցն ապահովում է մեքենայի հաստատուն բարձրություն` անկախ ուղևորների թվից և ուղեբեռների քանակից: Ավելին` բարձր արագությամբ վազքի ժամանակ, մեքենայի դիրքի բարձրությունն ավտոմատ իջնում է` նվազեցնելով օդի դիմադրողականությունը և ապահովելով վարման կայունություն: Բացի այդ, կոճակի մեկ հպումով պնևմատիկ կախոցը թույլատրում է վարորդին իջեցնել RX-ի հետնամասը` ծանր և ծավալուն իրերի ավելի հեշտ բեռնման համար:

Մարկ Լևինսոնի ձայնային համակարգ

ՄԱՐԿ ԼԵՎԻՆՍՈՆԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մարկ Լևինսոնը աշխարհի ամենահայտնի բարձրակարգ աուդիոհամակարգերի արտադրողներից մեկն է: 1972 թ.-ից ի վեր այն հանդիսանում է երաժշտության անթերի հնչողության լեգենդ, քանի որ նրա համակարգերն ունեն գերբնական կարողություն՝ վերարտադրելու ձայնի բոլոր նրբություններն ու նյուանսները, ոչինչ չպակասացնելով և չհավելելով բնօրինակ կատարմանը: Մարկ Լևինսոնն ինքն է միքշերային վահանակի հեղինակը, որն օգտագործվել է Վուդստոքում 1968թ.-ին: Այդ պահից էլ նա հանդիսանում է բարձրակարգ աուդիոհամակարգերի արդյունաբերության հիմնադիր:

Չնայած այլ լյուքս դասի ավտոմեքենա արտադրողների ջանքերին, մենք միակն ենք, ով առաջարկում է բարձրակարգ Մարկ Լևինսոնի սարքավորումները: Քանի որ Lexus-ի ավտոմեքենաները գիտականորեն մշակված են մաքուր և անաղմուկ վարման համար, նրանցում նախատեսված է "մեքենայի սրահում համերգասրահ" ստեղծելու բացառիկ ակուստիկային հնարավորություն: Մարկ Լևինսոնի համակարգը խնամքով կարգաբերվում է Lexus-ի յուրաքանչյուր մոդելի համար. բարձրախոսների դիրքը, բաղադրիչների կարգավորումը և ձայնային կարգաբերումը կատարվում են մեքենայի սրահի բացառիկ մթնոլորտի համապատասխան:

RX-ը համալրված է Mark Levinson® Premium Surround 15 բարձրախոսով և 7.1 ալիք հնչողությամբ էքսկլյուզիվ աուդիոհամակարգով: Երկարատև ճանապարհորդությունների դեպքում Հետևի նստատեղերի ժամանցի ընտրովի համակարգը՝ առջևի նստատեղերի գլխաբարձիկների վրա ամրացված 7 դյույմ մոնիտորներով, թույլ է տալիս վայելել DVD կինոնկարները կամ խաղերը մաքուր, բարձր տարլուծման ձայնով: Շնորհիվ հզորության և մաքրության անզուգական համադրության՝ Մարկ Լևինսոնի համակարգերն առաջարկում են կատարյալ վերարտադրում և ստեղծում են իրական ներսուզման զգացողություն:

Հեռակառավար (Remote Touch)

ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐ (REMOTE TOUCH)

Հպումնային տեխնոլոգիաներով մշակված՝ Հեռակառավարման համակարգի "մկնիկը" արձագանքում է օգտագործողի մեղմագույն շարժմանը, որպեսզի վարորդը ստիպված չլինի շեղել իր ուշադրությունը ճանապարհից՝ կառավարներին հետևելու համար:

Հեռակառավարի օգնությամբ կարող եք կառավարել մեքենայի ժամանցի համակարգը, կարգավորել օդորակումը և նույնիսկ գործարկել արբանյակային առաջատար նավիգացիոն համակարգը: Նշորդը գտնվում է ձեր լիարժեք հսկողության տակ և հարկ չկա կտտացնելով ընտրել տարբեր ֆունկցիաներ, իսկ հպումնային տեխնոլոգիան էկրանի վրա սահուն կերպով տեղափոխում է նշորդը դեպի ձեր նավարկած պատկերակները` դարձնելով այն չափազանց հեշտ և հարմարավետ: Այս զգայուն արձագանքման յուրահատկությունը կարելի է նույնիսկ անհատականացնել ձեր նախապատվությունների համաձայն: Պարզ, հասկանալի և հեշտ գործարկվող:

Ուղևորների պաշտպանություն

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք անում ենք ամեն հնարավորը պատահարներից խուսափելու նպատակով՝ ներառելով հարվածից խուսափման առաջադեմ տեխնոլոգիաներ (չնայած դրանք երբեք չեն փոխարինի ուշադիր վարելուն): Այնուամենայնիվ, արվում է ամեն ինչ՝ վատագույնը պատահելու դեպքում յուրաքանչյուր ուղևորին բոլոր կողմերից պաշտպանելու համար: Եվ իրոք, RX-ում ներկառուցված անվտանգության միջոցները գերազանցում են համաշխարհային բոլոր պահանջները:

Բոլոր ուղևորները պաշտպանված են մտածված կերպով տեղադրված տաս անվտանգության բարձիկներով՝ ներառյալ երկաստիճան վարորդի/առջևի ուղևորի անվտանգության բարձիկներն ու ծնկների անվտանգության բարձիկները: Դիմացի ուղևորը նաև ստանում է հավելյալ պաշտպանություն նորարարական երկխոռոչանի անվտանգության բարձիկի շնորհիվ, որը մշակված է դեմքի նուրբ մասերի պաշտպանության համար, իսկ ղեկի սյունակը ծալվում է դիմային հարված ստանալու ժամանակ:

RX-ի թափքի 40%-ից ավելին պատրաստված է բացարձակ հարվածակայուն նրբաթերթ պողպատից, որն ապահովում է թեթև, սակայն ամուր կառուցվածք: Հետևից հարվածի դեպքում ակտիվանում է առջևի նստատեղերի գլխաբարձիկների մեխանիզմը, որը բարձրացնում է և առաջ է մղում գլխատակերը` նվազեցնելով վզի և ողնաշարի վնասման հավանականությունը:

Ուղեբեռի տարածք

ՈՒՂԵԲԵՌԻ ՏԱՐԱԾՔ

RX-ն առաջարկում է մեքենայի այս դասի համար աննախադեպ ուղեբեռի արտակարգ ընդարձակ տարածք: Հետևի նստատեղերը բարձրացված վիճակում` դրա 496 լիտր տարողությունը բավարար է գոլֆի մականների չորս կազմ կամ մեծ ճամպրուկներ տեղավորելու համար: Սակայն եթե ցանկանում եք առավել տարածք, օրինակ`լեռնային հեծանիվը տեղավորելու համար, ապա ‘One-Touch Tumble’ մեխանիզմը հնարավորություն է տալիս արագորեն ծալել հետևի նստատեղերը: Դրանք կարող են ծալվել 40-20-40 հարաբերությամբ`ապահովելով լրացուցիչ տարածք: Անձնական իրերի համար բավականաչափ տարածք է տրամադրվում նաև կենտրոնական կառավարավահանում (մինչև 6.5 լիտր), ինչպես նաև բազմաթիվ այլ պահոցներում:

Հավելյալ հարմարավետության համար` պնևմատիկ կախոցով RX մոդելների հետնամասը կարող է իջեցվել 30 մմ-ով, որպեսզի ծանր առարկաները հեշտությամբ բեռնվեն և իջեցվեն` որպես ընտրանք տրամադրելով նաև բեռնախցիկի էլեկտրոնական դուռ:

Լիահիբրիդի ուժը

ԼԻԱՀԻԲՐԻԴԻ ՈՒԺԸ

RX 450h-ի նորարական լիաքարշակ համակարգը (Lexus Hybrid Drive) ներդաշնակորեն իր մեջ զուգակցում է տարբեր առանձնահատկություններ` 3,5լ V6 բենզինային շարժիչը, որը աշխատում է Աթկինսոնի ցիկլով, ինչը թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը; և երկու բարձր արդյունավետությամբ էլեկտրական շարժիչներ, որոնք տեղադրված են մեքենայի առջևում և հետևում:

Հիբրիդային համակարգը 220 կՎտ ընդհանուր հզորությամբ 0-ից 100 կմ/ժ արագացումն իրականացվում է ընդամենը 7,8 վարկյանում (8.2 վարկյան FWD-ի դեպքում): Մեքենայի վառելիքի սպառումը շատ ցածր է (կազմում է 6.3 լ/ 00 կմ համակցված ցիկլում), իսկ CO2 վտանգավոր արտանետումները կազմում են 145 գ/կմ համակցված ցիկլում և 145 գ/կմ - FWD-ի համար:

Հզորությունը կառավարող բլոկը (PCU) ` դա RX 450h-ի "ուղեղն է", որը կառավարում է հիբրիդային համակարգի ուժահավաքի լիցքավորումը: Այդ պատճառով ուժահավաքը երբեք չի պահանջում արտաքին վերալիցքավորումը: Երբ ցածր արագության տակ սեղմում եք Start կոճակը, PCU-ն միացնում է EV (Էլեկտրական ավտոմեքենա) ռեժիմը, որի արտանետումները զրոյական են: Այս ռեժիմում մեքենան շարժման մեջ է ընկնում միայն էլեկտրոշարժիչի շնորհիվ, նա չի սպառում վառելիք և աշխատում է գրեթե անձայն:

Խելահեղ, նրբաոճ և կատարյալ RX 450h քրոսովերը իսկական գլուխգործոց է: Այստեղ համատեղված են սպորտային մեքենայի գերազանց դինամիկական առանձնահատկությունները, խնայողականությունը և պրակտիկ ֆունկցիաները:

Առաջադեմ անվտանգություն

ԱՌԱՋԱԴԵՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր մրցանակակիր Առաջատար Pre-Crash Safety համակարգը` Վարորդի վերահսկման սենսորներով, այժմ որպես ընտրանք մատչելի է նաև այս մոդելում: Lexus-ի կողմից նախաձեռնված, Առաջատար Pre-Crash համակարգն օգտագործում է միլիմետրալիքային ռադիոլոկացիոն համակարգը և բորտային համակարգիչը՝ հարվածի վտանգը նախապես հաշվարկելու համար:

Եթե վտանգը մեծ է, վարորդը զգուշացվում է ձայնային և տեսողական ազդանշաններով, և արգելակման համակարգի ճնշումը բարձրանում է: Երբ բախումն անխուսափելի է, արգելակները կարող են ինքնաշխատորեն գործել, իսկ դիմացի ամրագոտիները՝ ձգվել:

Շարքի պահպանման աջակցման համակարգն օգնում է կանխել երթևեկության շարքից հանկարծակի շեղումը՝ ձայնային զգուշացումների և ղեկի ինքնաշխատ շտկման միջոցով:

Վերջապես, ձեր ուշադրությունը վարելուն կենտրոնացնելու նպատակով՝ Head-Up ցուցադրիչն արտապատկերում է մեքենայի կարևորագույն տվյալները դիմապակու վրա, իսկ "Կույր գոտիների" մոնիտորն օգտագործում է ռադիոլոկացիոն համակարգը՝ չնկատված շրջանցող մեքենաները հայտնաբերելու և դրանց մասին զգուշացնելու համար:

Ներքին հարդարանքի հարմարավետություն

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մոտեցեք RX-ին, և այն կնկատի ձեր պայուսակում կամ գրպանում գտնվող բանալիները՝ լույսերով ողջունելով մինչև մեքենան ընկած ուղին: Այնուհետև ներս մտեք, և վարորդի նստատեղն ավտոմատ հետ կսահի 50մմ-ով, իսկ ղեկը հետ կքաշվի` ազատելով տարածք և դրանով փոքր-ինչ ավելացնելով հարմարավետությունը: Ցրված լուսավորությունը լուսավորում է նաև կարևոր կառավարման կետերը, իսկ ֆուտուրիստական կառավարավահանը լուսավորվում է ` ի նշան ողջույնի: Այս ամենը կանխամտածված հյուրընկալության և հեշտ կառավարելի տեխնոլոգիաների չափազանց գոհացնող խառնուրդ են:

Շռայլ ողջույնի արարողությունը լրացվում է փափուկ կաշվե նստելատեղերով, որոնք սեղմվելով փափկեցված և ուրվագծված են` լիակատար հարմարավետություն և կատարելություն ապահովելու համար: Ինչն արտառոց է` հետևի ուղևորները նույնպես կարող են իրենց նստելատեղերը հետ սահեցնել և հետ գցել` առավելագույն հարմարավետության համար: Մակերեսները մշակված և հղկված են ձեռքով` ապահովելով շքեղ փայլը: RX-ի տեսքը հեղինակավոր է և հրապուրիչ:

Կլիմայի կառավարման ինտելեկտուալ համակարգը օդորակման գաղափարը բարձրացնում է լիովին նոր մակարդակի վրա: Բազմաթիվ սենսորներ մշտապես վերահսկում են արևի լույսի, ջերմաստիճանի և խոնավության տվյալները` կարգավորելով և հավասարապես բաշխելով օդային հոսքերը և ապահովելով առավել հարմարավետ մթնոլորտ յուրաքանչյուր ուղևորի համար: Համակարգը մանրամասն փորձարկվել է արկտիկական պայմաններում` արագ տաքացում և հովացում ապահովելու համար, իսկ պատուհանների համար նախատեսված են նույնքան արագ ապասառեցման և հակաքրտնման օդատարներ:

Ի հավելումն դրա` համակարգը ներառում է և՛ դրսի, և՛ ներսի օդի որակի վերահսկման և զտման սենսոր: Եթե հայտնաբերվում են վնասակար աղտոտիչներ, այն միացնում է օդի ներքին վերաշրջանառության ռեժիմը: Երբ օդը մաքրվում է, այն կրկին հետ է դառնում դրսի օդի վերահսկման ռեժիմին: RX-ը նախագծված է բոլոր ուղևորներին լիակատար հարմարավետություն տրամադրելու համար` անկախ նրանից, թե ճանապարհները աշխարհում ձեզ ուր են կտանեն:

Դինամիկայի կառավար

ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐ

Մենք մշակել ենք Մեքենայի դինամիկայի ինտեգրված կառավարման (VDIM) մի համակարգ, որը միավորում է մեքենայի շարժիչի և էլեկտրոնային մասի դինամիկայի վերահսկման համակարգերը: Պարզ ասած` այն ապահովում է հստակ կառավարում՝ առավել բարդ իրավիճակները ապահով և վստահ հաղթահարելու համար:

VDIM-ը կոորդինացնում է տարբեր արգելակման, քարշարկման, կայունության և կախոցի համակարգերը՝ ապահովելով դրանց միահամուռ աշխատանքն ու լավագույն դինամիկ արտադրողականությունը: Եթե արագացնում եք վազքը սայթաքուն ճանապարհի վրա կամ արգելակում եք անհարթ միակցումով մակերևույթի վրա, սենսորները կանխարգելում են հավասարակշռության խախտումը, ինչը թույլ է տալիս օպտիմալացնել քարշումն ու ղեկի կառավարումը՝ շտկիչ միջոցներ ձեռնարկելու և հավասարակշիռ հետագիծը պահպանելու համար: Արդյունքում ստացվում է արտադրողականության մի մակարդակ, որն անհնար կլիներ համակարգերի անկախ կառավարման դեպքում և որը հանդես է գալիս որպես մեքենայի անվտանգության կարևոր ներդրում:

Առաջատար տեխնիկական լուծումները, որոնք օգտագործվում են մեքենայի Դինամիկայի կառավարի համար, հնարավորություն են տալիս ինտեգրացնել Ղեկանիվի կառավարման մեխանիզմը վարիատորային փոխանցման հարաբերությունով և Հետևի անիվների կառավարման համակարգը: Նախագծված լինելով ճանապարհին դինամիկ արտադրողականություն, իսկ առավել դժվար տեղանքներում՝ լրացուցիչ ձիաուժերի հզորություն ապահովելու համար, RX 450h-ի բարձր ճշգրտությամբ մշակված V6 շարժիչը միշտ տրամադրում է պահանջվածը:

Ադապտիվ կրուիզ կոնտրոլ

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ

Adaptive Cruise Control-ը (Ադապտիվ կրուիզ կոնտրոլը) զինված է Lexus Pre-Crash Անվտանգության համակարգով, որն օգտագործում է նույն միլիմետրալիքային ռադիոլոկացիոն համակարգը: Ինչպես սովորական կրուիզ կոնտրոլ համակարգերը, այն ապահովում է մեքենայի նախակայված արագությունը, սակայն շնորհիվ ռադարի, կարող է հայտնաբերել առջևում ավելի դանդաղ ընթացող մեքենան: Այդ դեպքում համակարգը համապատասխանաբար նվազեցնում է արագությունը՝ թեթևացնելով դրոսելը կամ աշխատացնելով արգելակները:

Կարող եք սահմանել որոշակի տարածություն ձեր և դիմացի մեքենայի միջև, և համակարգը կպահպանի այն՝ համապատասխանեցնելով արագությունը դիմացի մեքենայի արագությանը: Ճանապարհն ազատ լինելուն պես Adaptive Cruise Control-ը սահուն վերականգնում է երթևեկման սկզբնական արագությունը:

Կառավարավահան և կոնսոլ

ԿԱՌԱՎԱՐԱՎԱՀԱՆ ԵՎ ԿՈՆՍՈԼ

RX-ի ղեկին նստելուն պես ձեր ուշադրությունն առաջինը կգրավի լայն ֆուտուրիստական կառավարավահանի գրավիչ դիզայնը: Երկգոտի "ամենագնացի" քոքփիթը վարպետորեն իրագործված էրգոնոմիկ լուծումների ամբողջություն է. դրանում բացակայում է ոչ անհրաժեշտ տեղեկությունների բեռնումը, որով էլ մեքենան դրականորեն առանձնանում է ժամանակակից այլ մեքենաներից: Ղեկը հարմարավետ է ձեռքում բռնելու համար` առաջարկելով նաև փայտյա ներդիրներով և տաքացվող եզրերով տարբերակներ:

Կոնսոլի կենտրոնական մասը զբաղեցնում է բյուրեղյա պարզություն ունեցող, 8 դյույմ LED ցուցադրիչը` բազմաֆունկցիոնալ հնարավորություններով: Դրա օգնությամբ վարորդը կարող է դիտել երեք տեսակի տեղեկություն. կախված ընտրված էկրանից` մեկ հայացքով հնարավոր է աչքի անցկացնել արտադրողականության ցուցանիշները, նավիգացիան կամ քարտեզները, աուդիոհամակարգը, կլիմայի կառավարումը կամ մտից զանգերը:

Հարմարավետ տեղավորված երկրորդ սերնդի Remote Touch կառավարը թույլատրում է աշխատեցնել մեքենայի բազմաթիվ ֆունկցիաները` առանց վարորդի ուշադրությունը շեղելու. նույն դերն են կատարում նաև ղեկում ներկառուցված կառավարները: Head-Up Ցուցադրիչը (մշակված հյուսիսային ձյունառատ Ճապոնիայում), որը դիմապակու ստորին մասում արտապատկերում է կարևորագույն տեղեկություններ, ինչպես օրինակ` արագությունը, նախատեսված է աչքերի շարժումները նվազեցնելու և թույլատրելու ձեզ կենտրոնացված մնալ ճանապարհի վրա:

Ցուցադրիչը համալրված է նաև հարմարավետ Կայանման օժանդակ մոնիտորով, որին մեքենայի հետևի տեսարանի պատկերներ է փոխանցում հետևում տեղադրված տեսախցիկը` հեշտացված կայանման համար: Ընդհանուր առմամբ, կառավարավահանն իրենից ներկայացնում է էսթետիկ տարրերի և տեխնոլոգիական նորարարությունների գեղեցիկ և հասկանալի համադրություն:

Աերոդինամիկա

ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

RX-ի էլեգանտ կուպեանման ուրվագիծը և ուշագրավ աերոդինամիկ արտադրողականությունը քամու թունելում ամիսներ շարունակ մշակվելու ջանադիր աշխատանքի արդյունք են: Մեքենայի ակնառու դիզայնի յուրաքանչյուր դետալը մանրակրկիտ փորձարկվել է` աերոդինամիկ դիմադրողականությունը պակասեցնելու համար: Պնևմատիկ կախոցով տարբերակներում RX-ի բարձրությունն ավելի է նվազեցվում, ինչը լավարկում է աերոդինամիկան բարձր արագությունների ժամանակ: Եվ իրոք, RX-ը իր բնութագրերով դիրքերը չի զիջում շատ սեդանների. այն առանձնանում է իր անհավանական ցածր քարշման գործակցով` 0.32 կդ` նվազագույնը այս դասի մեքենաների մեջ:

Դրան հասնելու համար` մեր ինժեներական և դիզայներական թիմերը ուշադրություն են դարձրել ամեն աննշան դետալի: Թափքի պանելների միջև բացվածքները հասցվել են նվազագույնի: Հետևի լուսարձակներում ներկառուցվել է սպոյլեր, իսկ դռան հայելիները կառուցվել են` օդին նվազագույն դիմադրողականություն ցուցաբերելու հաշվարկով: Ի լրումն դրա, հետևի սպոյլերի մեջ թաքցված են հետևի ապակեմաքրիչը և AM/FM ալեհավաքը` ավելի ընդգծելով RX-ի հարթ մարմինը: Արդյունքում ստացվել է մեքենա, որն ապահովում է հավասարազոր արտադրողականություն քաղաքային ճանապարհին և վայրի տեղանքներում:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

rx 450 takayuki katsuda

ՆՈՐ RX ՔՐՈՍՈՎԵՐԸ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ LEXUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆՈՐ ՁԵՎԵՐՈՎ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ:

Տակայուկի Կացուդա , RX-ի գլխավոր ինժեներ

Ի՞ՆՉ Է F SPORT-Ը:

rx 450h fsport

RX-Ի ՈՒՆԻԿԱԼ ԴԻՆԱՄԻԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԵՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԴՐԱ ՆՈՐ F SPORT ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ: ԴՐԱ ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՍՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԴԻԶԱՅՆՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՈՎ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՑԱՆՑԸ` ԱՌՋԵՎԻ ՍՏՈՐԻՆ ԲԱՄՊԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԽՈՐՇԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՌԱԽՈՒՂԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐՈՎ:

Սպորտային տեսքն ընդգծում են 19 դյույմ ալյումինե սկավառակները և առանձնահատուկ F SPORT խորհրդանշանը: Այս նոր գրավիչ RX տարբերակի ներքին հարդարանքում աչքի է ընկնում սևի և մոխրագույնի գամման` երեսպատված նստատեղերի սև, հարթ կաշվե պաստառներով: Արծաթագույն ներդիրները և սև առաստաղը մեքենայի ներքին միջավայրում քոքփիթի տպավորություն են ստեղծում

RX 450h F SPORT մոդելը տրամադրում է նաև ավելի սահուն վարման առավելություններ` տատանումների կողային մեղմիչ համակարգի: Սահուն վարումը ապահովում են առջևի և հետևի ամորտիզատորները: RX 450h F SPORT-ի մեջ դուք կարող եք վայելել հզորության, գործնականության և հրապուրիչ ոճային դիզայնի բացարձակ համակցություն:

RX450h fsport steering wheel

F SPORT
ՂԵԿԱՆԻՎ

Սրահը հագեցված է F SPORT-լոգոտիպով սպորտային ղեկանիվով, որը նվիրում է այս նոր հզոր կրոսովերի ներքին հարդարանքին դինամիկական տեսք:

RX450h fsport wheels

19-ԴՅՈՒՅՄ F SPORT ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Բացառիկ 19-դյույմ 5 երկակի ճաղերով ալյումինե անվասկավառակները նվիրում են մեքենային անսխալաբար սպորտային տեսք ցանկացած վայրում:

RX450h drilled sport pedals

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՈՏՆԱԿՆԵՐ

Ալյումինե ոտնակները և F SPORT ներդիրները լրացնում են RX 450h F SPORT-ի սպորտային տեսքը: Ոտնակները չեն սահում, շատ հարմար են և պրակտիկ:

rx 450 car simulator

RX-Ի HEAD UP ՑՈՒՑԱԴՐԻՉԸ ՄՇԱԿՎԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ՁՅՈՒՆԱՌԱՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ԱՅՍԻՆՔՆ` ԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ՄՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՅԾԱՌ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ: