ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԺԱՄԱՑՈՒՅՑԻՆ
ՇԼԱՑՈՒՑԻՉ ՍԱՐԴԻՈՆ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆՈՐ ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ

ՇԼԱՑՈՒՑԻՉ ՍԱՐԴԻՈՆ

Ոգեշնչված ԱՄՆ-ի Անտիլոպի կիրճի ավազաքարով՝ շլացուցիչ սարդիոնը ամպամած եղանակին կարմրահող հիշեցնող մուգ կարմրանարնջագույնից արևի ճառագայթների ներքո փոխակերպվում է առկայծուն մետալիկ ոսկեգույնի:

ՀՈՂԱՅԻՆ ԽԱԿԻ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆՈՐ ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ

ՀՈՂԱՅԻՆ ԽԱԿԻ

Ոչինչ այնպես չի արտահայտում բնության ուժը, ինչպես հողի զանգվածների տեղաշարժը, որի հետևանքով ստեղծվում են վիթխարի լեռներ, խոր կիրճեր և երկնասլաց ժայռեր: Հողային խակի գույնն արտացոլում է բնության վառ ընդգծված և մուգ հանդարտ երանգների միջև հակադրությունը:

ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՊՈՒՅՏ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆՈՐ ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ

ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՊՈՒՅՏ

Երբ երեկոն աստիճանաբար գիշեր է դառնում, երկինքը փայլում է հազարավոր աստղերի նուրբ լույսով: Երկնային կապույտ գույնը որսում է այդ խորհրդավոր պահի զգացողությունը փոքրիկ ապակե կտորների միջոցով, որոնք առկայծում ու ուշադրություն են գրավում, երբ դրանց վրա լույս է ընկնում: