H1 Title

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԺԱՄԱՑՈՒՅՑԻՆ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՋԱՆՔԵՐԻ

Հարմարավետ տեղավորվեք ձեր նոր Lexus UX-ում, որտեղ ամեն ինչ հեշտությամբ հասանելի է: Մեքենայի էրգոնոմիկ կառավարները գտնվում են անմիջապես ձեռքի տակ:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՎԱՐՄԱՆ ԴԻՐՔ

Վարորդի նստատեղը նախագծված է բնական դիրք ապահովելու համար, որտեղ բոլոր կառավարները հեշտությամբ հասանելի են: Ամրակուռ կառուցվածքը հարմարավետություն և անվտանգություն է հաղորդում՝ ազատության զգացման հետ մեկտեղ:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ

Գործիքավահանի զարդանախշերը ոգեշնչված են «Վաշի» կոչվող ճապոնական թղթով, որը հանրահայտ է ավանդական ճապոնական տներում և խաղաղության ու ջերմության զգացողության է արթնացնում: Բացի այդ, մատչելի է նաև կաշվանման հյուսվածքով երեսպատմամբ գործիքավահան:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՊԱՐԶ ՆԱՎԻԳԱՑԻԱ

Հայացք գցեք 10.3 դյույմ ցուցադրիչով մուլտիմեդիա համակարգի վրա՝ արագորեն նոր տեղեկություններ ստանալու համար: Ցուցադրիչը մեղմ է աչքերի համար և հասկանալի: Դրեք ձեր ձեռքը բազկակալին և Lexus-ում առաջին անգամ արված այս դիզայնի շնորհիվ կարող եք առանց ջանքերի կառավարել աուդիո համակարգը:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԱՇԽԱՐՀԸ ԴԻՄԱՊԱԿՈՒ ՄԵՋ

Անկախ նրանից, թե հետևում եք առջևից ընթացող երթևեկությանը, թե վայելում գյուղական ճանապարհներով վարման գեղեցկությունը՝ Lexus UX-ը հաղորդում է անվտանգության զգացում՝ մինչ վայելում եք իր դասի մեջ ամենալայն տեսադաշտը: