lexus LF 30 hero

LF-30 ELECTRIFIED

LF-30 ELECTRIFIED ԿՈՆՑԵՊՏ

Lexus-ը ներկայացնում է ապագա էլեկտրականացման իր տեսլականը՝ նոր LF-30 Electrified Կոնցեպտ:

LEXUS LF-30 ELECTRIFIED-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերությունը շարունակում է ջանքեր գործադրել նորարական ու զարմանալի փորձ ստանալու համար. Lexus-ը ներկայացրել է հաջորդ սերնդի էլեկտրոմոբիլների «Lexus Electrified» իր տեսլականը:

  • 
  

  
    lexus lf 30 section 1

    ՛՛LF-30 Electrified՛՛ նոր կոնցեպտը ներկայացնում է Lexus-ի էլեկտրականացման տեսլականը

    ՛՛LF-30 Electrified՛՛ նոր կոնցեպտը ներկայացնում է Lexus-ի էլեկտրականացման տեսլականը: Կոնցեպտ էլեկտրական ավտոմեքենայի դիզայնը ցուցադրում է ոճի և ֆունկցիոնալության հիանալի համադրություն: LF-30 Electrified կոնցեպտ մեքենայի նորարարական ինտերիերում իրականացվել է վարորդի «cockpit»-ի նոր դիզայն, որը ներառում է ավտոպիլոտային տեխնոլոգիաների և առաջատար այլ լուծումների կիրառում: LF-30 Electrified կոնցեպտը ցուցադրում է մի շարք առաջատար տեխնոլոգիաներ: կոնցեպտ-քարի ֆուտուրիստական էքստերիերը: Ավտոմեքենայի ֆուտուրիստական ​​արտաքին տեսքը հուշում է, թե ինչպիսի կարող են լինել Lexus-ի էլեկտրաֆիկացված մեքենաները մինչև 2030 թվականը:

  • 
  

  
    lexus lf 30 section 2

    Ֆուտուրիստական ​​արտաքին տեսքը հուշում է, թե ինչպիսիկլինեն Lexus-ի էլեկտրաֆիկացված մեքենաները մինչև 2030 թվականը:

    Lexus- ի դիզայներներն իրենց առջև խնդիր դրեցին ստեղծել մի նոր արտաքին դիզայն, որը կարող է ունենալ բացառապես BEV էլեկտրոմոբիլը. Նրանք փորձեցին տեսողականորեն շեշտել LF-30 Electrified-ի օգտագործվող էներգիայի հոսքի բաշխման բացառիկ սկզբունքը: Այս էլեկտրոմոբիլի բոլոր ուրվագծերը տեսողականորեն խորհրդանշում են, որ անիվներով առաջացած էներգիայի հոսքերը կարծես սլանում են դեպի կաբին, անցնում են վարորդի նստելատեղի մոտով ու ուղիղ գծով փոխանցվում են ճանապարհի մակերեսին:

    Դիզայներների առջև լայն հնարավորություններ են բացվել ավանդական շարժիչի բացակայության շնորհիվ և Lexus-ի դիզայներները մշակեցին նոր լուծում. Lexus-ի ֆիրմային հովացուցիչի ցանցի դիզայնը ենթարկվել է նշանակալի փոփոխությունների և հիմա կարծես ընդգրում է մեքենայի ամբողջ ճարտարապետությունը: LF-30-ի ապակեպատման գոտին, որը շարունակաբար ձգվում է առջնամասից հետնամաս, արտահայտիչ անիվների թևերը և հիմնական լուսարձակները կազմում են մեկ պատկեր, որը դարձել է Lexus-ի խորհրդանիշը: Թափքի սլացիկ ուրվագծերը և հետին լուսարձակները հաղորդում են ավտոմեքենաին աերոդինամիկ տեսք: Կոնցեպտ էլեկտրոմոբիլի դիզայնը ցուցադրում է ոճի և ֆունկցիոնալության հիանալի համադրություն:

    Կողային պատուհանների թափանցիկությունը հնարավոր է կարգաբերել ՝ ապահովելով սրահում գտնվող ուղևորներին շրջապատող լանդշաֆտների հիանալի տեսարաններ կամ ամբողջական գաղտնիություն: Մեքենայի առջնամասի գույնը և դիզայնի անհատական ​​լուսավոր հատվածները օգնում են դրսի կողմից որոշել՝ էլեկտրական մեքենան գտնվում է նորմալ թե անօդաչու թռչող ռեժիմում: Այս որոշումը նույնպես արտացոլեց Lexus-ի դիզայներների ցանկությունը ներդաշնակ համադրել արտաքին տեսքն ու ֆունկցիոնալությունը: Կոնցեպտ մեքենայի ներկումը կատարված է ամենաառաջադեմ տեխնոլոգիայի միջոցով, մետաղական ներդիրներով և նուրբ կապույտ-կանաչ գունամշակումով: Գույնը ստացել է իր եզակի անունը voltaic sky `«գալվանական երկինք»:

ԿՈՆՑԵՊՑԻԱ ՛՛TAZUNA՛՛

  • Lexus ապրանքանիշի հիմնական արժեքներից մեկը` մարդն է և դիզայներները նախագծեցին նոր նախատիպի ինտերիերը ՛՛Tazuna՛՛ կոնցեպցիայի համապատասխան: Բոլոր համակարգերը կառավարվում են ղեկից, իսկ պրոյեկցիոն ցուցադրումը տեղադրվել է հնարավորինս մոտ: Այսպիսով, ձևավորվում է կոմպակտ տարածք, որը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ մեքենայի վարման վրա և վերահսկել ամենատարբեր ֆունկցիաները: Կարևորելով վարորդի նստելատեղի ֆուտուրիզմը` LF-30 Electrified-ի դիզայներները սարքավորել են մոդելը նոր սերնդի ինտերֆեյսերով. Ժեստերի ճանաչման համակարգով ու ցուցադրիչով, որն օգտագործում է լրացուցիչ իրականություն և ցուցադրում է տարբեր տեսակի ինորմացիա: Արդյունքում հնարավոր եղավ ստեղծել ինտերիեր, որն ապահովում է առավելագույն հարմարավետություն և պարզ օգտագործում ինչպես վարորդի, այնպես էլ բոլոր ուղևորների համար:

    Առջևի ուղևորի նստելատեղի դասավորությունը նման է ինքնաթիռի VIP սրահի նստելատեղին, իսկ ինտերիերը ստեղծում է ազատության ու անվտանգության ներդաշնակ զգացողություն: Բոլոր անջատիչները և այլկառավարման տարրերը գտնվում են ձեռքի մոտ, իսկ լրացուցիչ հարմարավետությունն պարգևում է առջևի ուղևորի նստելատեղի դիմաց տեղադրած մեծ էկրանը, որն հագեցված է ժեստերի ճանաչման համակարգով:

    Հետևի նստելատեղերը օգտագործում են «արհեստական ​​մկանների» տեխնոլոգիան, որպեսզի առավելագույն չափով ընդունել մեջը նստած մարդու մարմնի ձևը: Կառուծվացքը նախատեսում է տարբեր ռեժիմներ՝ հանգիստ, ուժերի վերականգնում կամ հակառակը՝ նախազգուշացում: Պրեմիում դասի Mark Levinson® ձայնային համակարգը ստեղծում է ձայնային միջավայրի նոր մակարդակ. Իրական ժամանակի բարձրախոսների կառավարումը ստեղծում է կատարյալ ձայնային բեմ յուրաքանչյուր վայրկյան՝ պարգևելով առավելագույն հաճույք վարորդին ու ուղևորներին:

    Հետևի նստելատեղերի վերևի ապակե տանիքը հագեցվել է ներկառուցված SkyGate («Դրախտի դարպասներ») ձայնի և ժեստերի միջոցով կառավարվող էկրանով: Ցուցադրիչն օգտագործում է լրացուցիչ իրականություն՝ ցուցադրելով տարբեր տեսակի տեղեկատվություն: Դիսփլեյով կարող եք տեսնել աստղային երկինքը, դիտել ձեր նախընտրած տեսանյութերը կամ նավիգացիայի քարտեզ:

    Բացի իր յուրօրինակ դիզայնի, կոնցեպտ մեքենայի ինտերիերը ցուցադրում է նոր սերնդի շքեղության օրինակներ: Այն պատրաստված է վերականգնվող նյութերից: Հատակի և ղեկանիվի կարգավորիչի զարդարան համար օգտագործվել է փայտի մշակման «յակուսիգի» ավանդական ճապոնական տեխնոլոգիա: Միևնույն ժամանակ, վերամշակված մետաղից ստացված մանրաթելերն օգտագործվել են դռան վահանակների երեսպատման համար: Նման որոշումները շեշտադրում են Lexus-ի ինքնությունը և ապրանքանիշի նորարարական ոգին:

    
  

  
    lexus lf 30 section 3

LEXUS LF-30 ELECTRIFIED-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԵՑԻՖԻԿԱՑԻԱՆԵՐԸ

Երկարություն (մմ)
5,090
Լայնություն (մմ)
1,995
Բարձրություն (մմ)
1,600
Անիվային հիմք (մմ)
3,200
Քաշ (կգ)
2,400
Էլեկտրաէներգիայի պաշար [WLTP ցիկլ] (կմ)
500
Մարտկոցի էներգիյի պաշար (կՎտ/ժ)
110
Մարտկոցի հզորություն (կՎտ)
150
0–100 կմ/ժ արագացում (վայրկյաններ)
3.8
Առավելագույն արագություն (կմ/ժ)
200
Առավելագույն հզորություն (կՎտ)/ոլորող մոմենտ (Նմ)
400/700