lexus LF FC hero

LF-FC

ՋՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՅԱԻՆ ԷԼԵՄԵՆՏՈՎ ՍԵԴԱՆ

Հաջորդ սերնդի LF-FC լյուքս դասի կոնցեպտը հեղափոխել է 2015թ. Տոկիոյի ավտոցուցահանդեսը՝ ներկայացնելով շքեղության իրական տեսլականը:

  • LF-FC ԿՈՆՑԵՊՏԸ

    Այն ապագայի հրաշալի ակնարկ է: Առաջին վառելիքային էլեմենտով կոնցեպտը: LF-FC-ն ապշեցնող և նրբագեղ 4 դռնանի կուպե է՝ զինված հեղափոխական լիաքարշակ համակարգով: LF-FC-ն պարզապես դիզայնի փորձ չէ, այն նախագծված է ձեր սպասումները վերախոխելու համար:

lexus lf fc quoteblock bg
lexus lf fc quoteblock fg

LF-FC-Ն ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԵՐ ԱՌԱՋԱԴԵՄ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Տոկուո Ֆուկուիչի` Lexus International-ի նախագահ

L-FINESSE ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

LF-FC-ի արտաքին տեսքը մարմնավորում է Lexus-ի L-finesse դիզայնի փիլիսոփայությունը՝ աննկատ պարզություն և նրբագեղություն: Նոր դիզայնով հովացուցիչի պաշտպանիչ ցանցը գրավում է առաջին հայացքից: Առջևի բամպերում ներկառուցված Lexus-ի L-աձև ցերեկային երթևեկության լուսարձակները (DRL) ապահովում են անգերազացելի հաճույք ավտեմեքենան վարելուց:

  • lexus lf fc section02 01

    ՑՆՑՈՂ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ

    Նույն լողացող թեման կարող եք գտնել LF-FC-ի հետևի եռակի լույսերի վրա: Երբ դիտում եք այս եզակի կոնցեպտը պրոֆիլից, միանգամից նկատում եք նրա ռադիկալ ոճը: Այս տեսանկյունից բացահայտվում են LF-FC-ի իրական բնութագրերը:

  • lexus lf fc section02 02

    ՏԵՍՈՂԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

    Առջևից դեպի հետնամաս տարածվող կտուրի սահուն ուրվագծերով՝ LF-FC-ն նախագծված է սլանալու ուղիղ ճանապարհներով, սակայն վարումը անհավանական հաճելի է նաև ոլորապտույտների վրա: 21 դյույմ ալյումինե անվասկավառակները՝ ածխամանրաթելային ուժեղացված պլաստիկի շրջանակներով, լրացուցիչ կայծ են ավելացնում առանց այն էլ դինամիկ տեսքին:

ՆՍՏԵՔ LF-FC-Ի ՂԵԿԻՆ

Մուտք գործեք կռահողական տեխնոլոգիաների և շքեղության աշխարհ: Նստելուն պես՝ ձեզ ողջունում է մեղմ հոլոգրաֆիկ արտապատկերում, որը լողում է կենտրոնական կառավարման վահանակի վերևում: Առանց հպման տեխնոլոգիաներն ակտիվանում են ձեռքի թեթևակի ժեստից և կառավարում LF-FC-ի ինքնավարման գործառույթները, տեղեկատվական-ժամանցային համակարգը և խցիկի կլիմայական պայմանները:

lexus lf fc section03 00
  • ՏՊԱՎՈՐԻՉ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

    Խցիկը նախագծված է երկու հատվածով: Վերևի կեսը հաղորդում է ընդարձակության զգացում՝ թույլ տալով վարորդին առանց խոչընդոտների կենտրոնանալ ճանապարհի վրա: Աչքերի մակարդակի վրա գտնվող առջևի անիլինային կաշվե նստատեղերը կարծես թե միաձուլվում են դռների և վահանակի հետ:

  • lexus lf fc section03 01

    ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏՈՎ ՇԱՐԺԻՉ

    Այս լիաքարշակ կոնցեպտն աշխատում է ջրածնային վառելիքային էլեմենտով համակարգի շնորհիվ՝ ապահովելով ոլորող մոմենտի ճշգրիտ բաշխում առջևի և հետևի անիվների միջև: LC-FC-ի քաշի օպտիմալ բաշխվածությունը ձեռք է բերվել` տեղադրելով վառելիքի տարրերի մարտկոցը մեքենայի ետևում, հզորության կառավարման համակարգը` առջևում, ինչպես նաև T տառի տեսքով տեղադրված ջրածնի վառելիքի բաքերի միջոցով:

  • ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

    Ավտոմատացված վարման տեխնոլոգիաները` երթևեկության ճանաչման, կանխատեսման և դատողության կատարելագործված ֆունկցիաներով, ապահովում են անվտանգ և արդյունավետ վարում: Մենք ջանքեր ենք գործադրում ստեղծելու մի աշխարհ, ուր չկան ավտոճանապարհային պատահարներ:

  • lexus lf fc section03 03

Next steps