lexus LF SA hero

LF-SA

ԳԵՐԿՈՄՊԱԿՏ ԿՈՆՑԵՊՏ

2015թ.-ին Ժնևի մեքենաների ցուցահանդեսին առաջին անգամ հանդես եկած այս արկածախնդիր կոնցեպտի նպատակն է հետազոտել դեռ չուսումնասիրված տարածքները։

  • LF-SA ԿՈՆՑԵՊՏԸ

    Մենք հանձնարարեցինք մեր Եվրոպայի դիզայնի ստուդիային ստեղծել գերկոմպակտ, քաղաքի համար նախատեսված 2+2 կոնցեպտ։ Արդյունքում ստեղծվել է վարորդի վրա կենտրոնացած կոնցեպտ մեքենա, որը նախատեսված է թե´ հանգստյան օրերի արկածների, և թե´ քաղաքում ամենօրյա վարման համար։ SA՝ Small Adventurer։

    LF-SA կոնցեպտը բրենդի L-finesse դիզայնի փիլիսոփայության համարձակ մեկնաբանություն է, որը միևնույն ժամանակ պարգևում է վարման անզիջում հաճույք։

    LF-SA կոնցեպտը ներկայացնում է ապագան, որտեղ Lexus-ի վարորդները դարձյալ կվայելեն ինքնուրույն վարման շքեղության իրական հաճույքը` կապակցվածության, տեղեկատվական-ժամանցային և անվտանգության առաջնակարգ գործառույթների հետ մեկտեղ:

    lexus LF SA section01 fullBleed

ՀԱՄԱՐՁԱԿ, ԿՈՄՊԱԿՏ ՈՃ

Չնայած Lexus-ի դիզայներները ստեղծել են LF-SA-ը հզոր և ինքնավստահ ոճի մեջ, այն իսկապես շատ կոմպակտ է, մանևրական և ճկուն՝ իսկական քաղաքի մեքենա։

  • ԱՊԱԳԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻԶԱՅՆ

    Ուռուցիկ և գոգավոր կողային թևիկների հակադրությունն ընդգծվում է անիվների վրայի կամարաձև կտրվածքով: Այն դիզայնին հաղորդում է եզակի համաչափություն` արագընթաց շարժման տպավորության հետ մեկտեղ:

  • lexus LF SA section02 02

    ԳՈՒՆԱՎՈՐ ԱՐԿԱԾՆԵՐ

    Արկածային ոգին արտահայտվում է նաև կոնցեպտի գունային լուծումներում. արտաքին տեսքն աստղային արծաթագույն է, որը համադրվում է տիեզերքի հետազոտության հետ, իսկ ներքին հարդարանքը ոգեշնչված է արեգակնային խավարման ուշագրավ տեսարանով:

ՆՍՏԵՔ LF-SA-Ի ՂԵԿԻՆ

Չնայած իր կոմպակտ չափերին` LF-SA կոնցեպտի սրահը զարմանալիորեն ընդարձակ է: Այստեղ լուսավորության և լայնարձակության յուրօրինակ զգացմունք է առաջանում, որն ընդգծվում է լայն կառավարման վահանակով և ղեկի ու ոտնակների եզակի շարժումներով:

lexus LF SA section03 00
  • lexus LF SA section03 01

    ՎԱՐՈՐԴԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԴԻԶԱՅՆ

    Միանձնյա վարման դեպքում, որը հիմնականում բնորոշ է քաղաքի մեքենաներին, սրահի 2+2 դասավորությունը մեծ առավելություն է վարորդի համար: Վարորդի նստատեղը ֆիքսված է, իսկ ղեկն ու ոտնակները կարգավորվող են. այսպիսով մեքենան է հարմարվում վարորդին:

  • lexus LF SA section03 02

    ՏԱՐԱԾՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Դիմացի ուղևորի նստատեղը շարժական է և մուտք է ապահովում ետևի նստատեղերի համար: Ներքին հատուկ դիզայնը տարածության, նյութի և ծավալի օգտագործման միջոցով սրահում ուրվագծում է երկու հստակ նկատելի, վրադրվող էլիպսաձև տարածք:

  • ԱՆՆԿԱՏ ԵՎ ԿՌԱՀՈՂԱԿԱՆ

    Ապշեցուցիչ LF-SA-ի տեղեկատվական-ժամանցային համակարգը ներառում է գործիքավահանի մեջ ներկառուցված հոլոգրամանման էկրան՝ լայնէկրան HUD ցուցադրիչով և կենտրոնական կառավարման վահանակում տեղադրված հպահարթակով:

  • lexus LF SA section03 04

Next steps