lexus ux hero

LEXUS UX

ԿՈՄՊԱԿՏ ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ԿՈՆՑԵՊՏ

2016թ. Փարիզի ավտոցուցահանդեսին ներկայացված՝ ապշեցուցիչ Lexus UX կոնցեպտն արտացոլում է ապագայի քաղաքի ամենագնացների մասին մեր պատկերացումները:

ԿՈՆՑԵՊՏԸ

UX կոնցեպտը խորհրդանշում է նոր դարաշրջան Lexus-ի դիզայնի պատմության մեջ: Նոր չորստեղանող քաղաքային ամենագնաց, որը համատեղում է ամենագնացի վայրագ տեսքը և 4×4 ներկայությունը ցածր հատակի և կուպեանման ուրվագծերի հետ:

        lexus ux quoteblock bg

ՍԱՀՈՒՆ ԴԻԶԱՅՆ

Ֆուտուրիստական «ներսից դուրս» գաղափարն ընկած է դիզայնի հիմքում՝ ստեղծելով ուժեղ կապ դրսի և ներսի ոճերի միջև: Հետևից՝ թափքը ներթափանցում է սրահի մեջ՝ ձևավորելով հետևի նստատեղերի գլխատակերի հիմնական կառուցվածքը։

  •         lexus ux section02 01

    ՈԳԵՎՈՐԻՉ ՈՃ

    «Ներսից դուրս» կոնցեպտը շարունակում են նորարարական մանրուքները։ L-աձև ցերեկային ընթացքի լույսերը տեղադրված են՝ դիմացի լուսարձակների լույսը բեկելու համար։ Հետևի լույսերն ունեն եռաչափ դիզայն և ներկառուցված են հետևի սպոյլերի մեջ։

  • ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

    Նույնիսկ UX կոնցեպտի անվադողերը դուրս են սովորականի սահմաններից՝ ռետինը կտրված է լազերի միջոցով այնպես, որ անվահեծերը շարունակեն նախշը և ստեղծվի տպավորություն, որ անիվն ու անվադողերը մեկ տարր են։

  •         lexus ux section02 03

    ՄԿԱՆՈՏ, ՍԱԿԱՅՆ ՆՐԲԱԳԵՂ

    Մեքենայի արտաքին հարդարանքի տարրերը կապված են իրար հետ՝ կազմելով շատ զգացմունքային մակերես, որը հիշեցնում է դասական սպորտային մեքենաները։ Նման համակառույցը եզակի է Lexus-ի համար․ հորիզոնական տպավորիչ դիզայնը ստեղծվում է ավելի շատ ծավալի, քան պարզապես բնորոշ գծերի շնորհիվ։ Շարժիչի ծածկոցի երկարությունն ընդգծվում է սրահի գագաթի հետ ընկած դիրքի շնորհիվ։

ՆՍՏԵՔ UX-Ի ՂԵԿԻՆ

Սրահի առջևի հատվածի ճկուն նրբագեղության շնորհիվ վարորդն իրական հաճույքի զգացմունք է ապրում։ Ի տարբերություն դրան՝ հետևի հատվածը նման է հարմարավետ բազմոցի, որի եզրերը ներթափանցում են հետևի դռների մեջ: Հակադիր գույների շնորհիվ այս լյուքս դասի ամենագնացում ստեղծվում է շքեղ և ընդարձակ մթնոլորտ։

        lexus ux section03 00
  •         lexus ux section03 01

    ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ

    Սովորական կառավարման վահանակի փոխարեն՝ սուր անկյունային ձևերը վրածածկվում և հոսում են իրար միջով՝ ստվերների և կոնտրաստների գրավիչ խաղ ստեղծելու համար։ Կառավարման վահանակի ամեն անկյունում տեղադրված է էկրան, որի վրա ցուցադրվում են դռների դրսի կողմից փակցված կողային հայելիներից հեռարձակվող տեսանյութերը։

  • ՄԻՇՏ ԿԱՊԻ ՄԵՋ

    HMI (մարդ-մեքենա ինտերֆեյս) ողջ բորտային տեխնոլոգիան նախագծվել է ավելի ու ավելի կապակցված միջավայրի սովոր և դրան ձգտող վարորդներին և ուղևորներին նորարարական, եռաչափ մեքենավարում ապահովելու համար:

  • ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

    Վարորդի գործիքավահանում ներկառուցված է հոլոգրամանման թափանցիկ շրջան, որը լողացող տեսք ունի և ներառում է թվային և անալոգային տեղեկատվություն: Կենտրոնական կառավարման վահանակի վերևում գտնվում է ակնառու բյուրեղյա կառույց, որի մեջ տեղադրված օդորակման ու տեղեկատվական-ժամանցային տեղեկություններ պարունակող հոլոգրամանման ցուցադրիչը հստակ տեսանելի է վարորդի և առջևի ուղևորի համար:

    Lexus UX կոնցեպտը նաև որդեգրել է առաջադեմ էլեկտրական տեխնոլոգիաներ, օրինակ՝ էլեկտրոքրոմապատ պատուհաններ և փոքրիկ էլեկտրոնային հայելու տեսախցիկներ՝ դռների վրա փակցված մեծ հայելիների փոխարեն: Էլեկտրոնային հայելիների պատկերները ցուցադրվում են ներքին էկրանների վրա, որոնք ներկառուցված են «ներսից դուրս» դիզայնի ոգով և զարդարում են կառավարման վահանակը:

    A հենոցի կողային մոտիվը կրկնվում է ավելի երիտասարդ ուղևորների համար ստեղծված նոր աուդիո համակարգում՝ ապամոնտաժվող ձայնային վահանակ՝ ներկառուցված կառավարավահանի մի կողմում:

  •         lexus ux section03 04

Next steps