ԲԱՑԱՀԱՅՏԵՔ LEXUS-Ը

ԲԱՐՁՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Ճշգրտություն։ Նվիրվածություն։ Հմտություն։ Դրանք բոլորը վկայում են բարձր վարպետության մասին, որն ակնհայտ է յուրաքանչյուր Lexus մեքենայում։

TAKUMI ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀՂԿՎԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Takumi-ն հինավուրց ճապոնական հասկացություն է և ավանդույթ, որն արտահայտում է արհեստավորների բարձր վարպետության էությունը։ Այն ընկած է մեր ողջ արտադրական գործընթացի հիմքում։ Մեր Takumi վարպետներն ունեն գերսուր զգացողություն, որը հղկվել է երկար տարիների հմտացման ընթացքում։ Ձգտելով լավագույն արդյունքներին՝ նրանք շարունակում են ամբողջությամբ տրամադրել սեփական ժամանակը՝ ստեղծելու համար բացառիկ մեքենաներ և վարման արտակարգ ապրումներ՝ համադրելով ավանդական մեթոդները ժամանակակից տեխնոլոգիաների հետ

  • takumi hub masters

    ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    TAKUMI ՎԱՐՊԵՏՆԵՐ

    Յուրաքանչյուր Lexus Takumi վարպետ ունի առնվազն քառորդ դարի փորձ։ Միասին՝ նրանք ներդնում են իրենց անզուգական հմտությունները, գիտելիքներն ու ինտուիցիան մեքենայի ստեղծման յուրաքանչյուր փուլում։

  • takumi hub flagship craft

    ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    ԱՌԱՋԱՏԱՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

    Լեգենդար LS-ի յուրաքանչյուր ասպեկտ արտահայտում է մեր նվիրվածությունը բարձրագույն վարպետության գաղափարներին։ Շքեղ երեսպատումը, հարդարանքն ու նյութերը առավելացնում են մեքենավարումից ստացած տպավորությունները՝ կատարելապես լրացնելով անզուգական արտադրողականությունը։

  • takumi hub superior finish

    ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՐԱԿ

    Մանրուքները մեծ կարևորություն ունեն։ Մեր մեքենաներում դուք կտեսնեք ձեռքի կար, յուրօրինակ ներկային ծածկույթ և կատարյալ որակ, որն ապահովվում է մարդկային գործոնի միջոցով։