ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱՏԱՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Երբ 1989թ․-ին Lexus-ն առաջին անգամ ներկայացրեց LS-ը, մեր վարպետությունն ու բարձր որակը հեղափոխեցին մարդկանց սպասումները լյուքս դասի մեքենաների նկատմամբ։ Բացահայտեք ավելին:

LS-Ի ՍՏԱՆԴԱՐՏԸ

Առանձնանալով իր յուրաքանչյուր դետալով՝ LS-ը վարպետության, խնամքի և նվիրվածության մարմնավորում է։ Համադրելով զարմանահրաշ արտադրողականությունը նորարարությունների և միշտ արդիական ոճի հետ՝ այն մշակված է մեքենավարման յուրահատուկ հաճույք պարգևելու համար։

LS-ը շարունակաբար կատարելագործվում է բոլոր ուղղություններով՝ սահմանելով իրական վարպետության ստանդարտներ ու բարձրագույն որակ Lexus-ի ողջ շարքի համար։

        takumi flagship craft the ls standard

ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ

  •         takumi flagship craft exceptional finish 01

    ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ

    ՆԵՐՇՆՉՎԱԾ ՃԱՊՈՆԻԱՅՈՎ

    LS-ը զարդարելու համար մենք վերադարձանք մեր արմատներին։ Անդրադառնալով ճապոնական մշակույթին՝ մենք գտանք հարդարանքի տարրերի նկատմամբ լիովին նոր մոտեցման գաղափարը։ Ավանդական միտումները համադրված են առաջադեմ արտադրական տեխնոլոգիաների հետ՝ ստեղծելով շնչակտուր էֆեկտ։

    Ճապոնական լապտերները ստեղծում են շրջապատող լուսավորության հատուկ տրամադրություն, որի շնորհիվ դռան վահանակների մոտ տեղադրված բազկակալները, կարծես, լողում են օդում։

  •         takumi flagship craft exceptional finish 02

    ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ

    TAKUMI ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

    Մինչդեռ LS-ը մեքենայաշինության ամենաառաջադեմ տեխնոլոգիաների հանգրվանն է, այն նաև վայր է, որտեղ բնական նյութերն օգտագործվում են պատշաճ հարգանքով և վարպետությամբ՝ ստեղծելու համար ինտերիեր, որը հավասարապես հանգիստ է և ոճային։

    Բարդ եղանակներով կտրած փայտը և լազերային հատման տեխնոլոգիաները ստեղծում են զարմանալի նախշեր և երեսպատումներ։ Դուք կարող եք ընտրել երեսպատման երեք բացառիկ տարբերակներից. դրանք բոլորը մեծ ջանքերի շնորհիվ ստեղծվել են մեր ավագ արհեստագործների՝ Takumi վարպետների կողմից։

ԿԻՐԻԿՈ ԱՊԱԿԻ

Լույսի և ստվերի ամենօրյա եթերային խաղը ներշնչել է մեր համագործակցությունը անվանի արհեստավոր-ապակեգործ Կիրիկոյի հետ։

Ո՞րն է այդ համագործակցության արդյունքը: Հիասքանչ ձեռագործ զարդանախշերով վահանակ, որը ողջունում է վարորդին և ուղևորներին` ստեղծելով միաժամանակ մեղմ և արտակարգ տպավորիչ մթնոլորտ:

ՁԵՌԱԳՈՐԾ ՄԱՆՐԱԾԱԼՔԱՎՈՐ ՀԱՐԴԱՐԱՆՔ

  • ՁԵՌԱԳՈՐԾ ՄԱՆՐԱԾԱԼՔԱՎՈՐ ՀԱՐԴԱՐԱՆՔ

    ՕՐԻԳԱՄԻ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

    Օրիգամի ճապոնական ավանդույթի ոգով մեր Takumi վարպետների կողմից ստեղծված՝ LS-ի դռների ձեռագործ մանրածալքավոր հարդարանքները արվեստի գործ են։

    Իրականացված ապշեցնող 3D եղանակով՝ նախշի ծալքերում թաքնված է Lexus-ի «L»-ը։ Հարդարանքների և գործվածքային երեսպատման էֆեկտը զգալիորեն տատանվում է ցերեկային և գիշերային լուսավորության տակ։

  •         takumi flagship craft hand pleated trims 03
            takumi flagship craft hand pleated trims 02

    ԵՐԲ ԱՐԵՎԸ ՄԱՅՐ Է ՄՏՆՈՒՄ, ԳՈՐԾՎԱԾՔԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ՏԵՍՔԸ։ ՑԵՐԵԿՈՎ ԱՐԵՎԻ ՇՈՂՔԵՐԸ ՄԵՂՄՈՐԵՆ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՎԱԾՔԻ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՆԱԽՇԵՐԸ։ ԳԻՇԵՐՈՎ ԾԱԼՔԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ LS-Ի ՍՐԱՀԻ ԼԱՄՊԵՐՈՎ։

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Լյուքս մեքենայի նոր չափանիշ ստեղծելը չի նշանակում պարզապես նոր հնարավորություններ ավելացնել: Ամբողջական մոտեցումը կենսական կարևորություն ունի։ Նոր LS-ը ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք ճապոնական «Օմոտենաշի» հյուրընկալության էթիկայի սկզբունքով։

Կենտրոնանալով ընդհանուր զգացողության վրա՝ մենք ստեղծեցինք սրահ, որն իսկապես հյուրընկալում է ուղևորներին, ինչպես նաև ակնթարթորեն և ինտուիտիվ կերպով արձագանքում է վարորդի պահանջներին։

        takumi flagship craft crafted for comfort 02

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ՄԱՆՐՈՒՔԻ ՄԵՋ

Ինչպես կատարյալ հյուրընկալ` LS-ի հետևի նստատեղերը կոչում են ձեզ հանգստանալ։ Այստեղ կան ջեռուցման, հովացման և նույնիսկ Շիացու մերսման հնարավորություններ։ Դուք կգնահատեք նաև անսպասելիորեն ընդարձակ ոտքերի տարածքը` ավելի մեծ, քան նախկին LS մոդելներից որևէ մեկում

Ցանկության դեպքում, կարող եք նաև ընտրել նստատեղի հետծալման ռեժիմ։ Նստատեղը դեպի հետ է թեքվում 48 աստիճանով՝ անմիջապես հանգստանալու համար, ինչպես նաև 24 աստիճան դեպի առաջ՝ մեքենայից դուրս գալու հարմարության համար։

Next steps