Արվեստի որոշ ձևեր այնքան բացառիկ ու յուրօրինակ են, որ ոչ միայն գոյատևում են դարերի ընթացքում, այլև՝ ծաղկում ու զարգանում:

«Էդո Կիրիկո» ապակու փորագրության մանրակրկիտ մշակված մեթոդը նմանատիպ մի օրինակ է, և այս 200-ամյա տեխնոլոգիան դեռևս կիրառող վարպետները հպարտանում են, որ շարունակում են նման հարուստ և արժեքավոր սովորույթը: Սակայն նրանք ժամանակակից վարպետներ են և զգույշ են, որ չսահմանափակեն իրենց աշխատանքը՝ նկարագրելով այն միայն որպես ավանդական մեթոդ:

«Ավանդույթն իսկապես բազմանշանակ բառ է, որն ունի շատ տարբեր իմաստներ», - բացատրում է «Էդո Կիրիկոյի» երրորդ սերնդի արհեստավոր Յոշիրո Կոբայաշին: «Այն չի պարտադրվում որևէ մեկին, ոչ էլ ինչ-որ մեկն այն որպես բեռ կրում է իր մեջքին, [այլ] կարծում եմ՝ այն ծնվում է ամենօրյա մարդկային գործունեության ընթացքում և բնականորեն ստեղծվում է այդ սովորույթը կրկնելուց… այն կապակցում է ամեն ինչ»:

Ճշգրիտ կրկնությունը էական նշանակություն ունի «Էդո Կիրիկո» արվեստի համար, և տարիների փորձն ու ուսուցումը շատ կարևոր են արդյունքների հավակնող ցանկացած արհեստավորի համար: Կոբայաշին, ինչպես իր գործընկերներից շատերը, սկսել է իր ուսումնառությունը դեռևս պատանեկան հասակից՝ 13 տարեկանից, երբ սկսել է իր հոր հետ աշխատել արհեստանոցում:


  

  
    2018 lexus craftsmanship1 landscape

«[Այն ժամանակ] ստվերի պես հետևում էինք ավագ, փորձառու արհեստավորներին և նայելով սովորում… աշխատանքը կարող էր տևել օրական մինչև 10 ժամ», - պատմում է նա: «Դա իսկապես դժվար աշխատանք էր»:

Նա քրտնաջան աշխատել է իր հմտությունները զարգացնելու վրա և ընդունում է, որ ինքն իրեն իսկական պրոֆեսիոնալ չի համարել մինչև այն պահը, երբ 33 տարեկանում գնահատվել է իր գործընկերների կողմից և հատուկ մրցանակի արժանացել: Դա խստապահանջ ուսումնառության գործընթաց է՝ բոլոր մեթոդների կիրառմամբ, սակայն տարիների ուսուցումը շատ կարևոր է, քանի որ ապակեգործության այն մեթոդը, որն առաջացել է Տոկիոյի տարածաշրջանում՝ Էդո ժամանակաշրջանի ավարտին, չափազանց մանրակրկիտ է և պահանջում է կատարելագործման այնպիսի աստիճան, որում արտացոլվի մանրուքներին ուշադրություն դարձնելու ճապոնական մշակույթի էությունը:


  

  
    2018 lexus craftsmanship2 landscape

  

  
    2018 lexus craftsmanship quote portrait

«ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՄԵՆԱԱՆՆՇԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ», - ՆՇՈՒՄ Է ԿՈԲԱՅԱՇԻՆ: «ՆՐԱՆՔ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ… ԴԱ ԱՐՎՈՒՄ Է ԳՐԵԹԵ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՐԵՆ: ԱՅՆ, ԱՌԱՆՑ ՔՈ ԳԻՏԱԿՑԵԼՈՒ, ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆՍԱՈՃ»:

Յոշիրո Կոբայաշի, «Էդո Կիրիկո»-ի արհեստավոր

Կոբայաշիի համար իր աշխատանքի բարդությունը շատ կարևոր է՝ բարձր որակի պատրաստի արտադրանք ստանալու համար, ինչպես նաև էական նշանակություն ունի բավարարվածության ու հաճույքի այն խորը զգացման համար, որը նա ստանում է իր արհեստից:

«Ես վստահ եմ, որ հատկապես այս փիլիսոփայությունն է ազդում արհեստավորի աշխատանքի վրա», - նշում է նա: «Ամենաչնչին մանրուքը մեծ կարևորություն է ստանում: Այդ պատճառով նրանք ցանկացած աշխատանք կատարում ենք մեծագույն ուշադրությամբ: Դա է ապահովում այն անձնական գոհունակությունը, որ արհեստավորը ստանում է իր աշխատանքից»:

Թեև Կոբայաշին մեծ ոգևորությամբ է զբաղվում «Էդո Կիրիկո» արհեստով և տարիների ընթացքում հսկայական հաճույք է ստացել իր աշխատանքից, նա չի ստիպել իր որդուն հետևել իրեն, այլ խրախուսել է նրան փնտրել կարիերայի այլ տարբերակներ:


  

  
    2018 lexus craftsmanship2 landscape

Սակայն ընտանիքի պատմության և ավանդույթի կանչը չափազանց հզոր էին, և նրա որդի Յոհեին միացավ հորը ընտանեկան բիզնեսում՝ դետալների նկատմամբ բերելով նոր հայացք, բայց և շարունակելով ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք գնահատվել և կատարելագործվել են նախորդ սերունդների կողմից:

«Հրաշալի է, երբ մարդ կարող է զբաղվել իրեն հաճելի աշխատանքով և դրանով վաստակել իր կյանքի ապրուստը», - հաստատում է Կոբայաշին: «Ուրախ եմ, որ այս աշխատանքն եմ ընտրել»:


  

  
    2018 lexus craftsmanship3 landscape

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ

«Էդո Կիրիկո»-ի ապակեգործներն են պատրաստել Lexus LS-ի բացառիկ նրբագեղ ներքին վահանակը, որն ուղևորների համար ստեղծում է միաժամանակ մեղմ և արտակարգ տպավորիչ մթնոլորտ:

Next steps