ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՐԱԿ

Lexus-ի շարքում յուրաքանչյուր բաղադրամաս հասցված է բարձրագույն ստանդարտների։ Բոլոր ասպեկտները միավորվում են՝ ապահովելու ճշգրիտ և պարզ վարման հաճույք թե´ վարորդի և թե´ ուղևորների համար։ Պարզեք ավելին։

ԿԱՇՎԵ ԿԱՐԵՐ

Մեր արտակարգ կաշվե երեսպատումները ստեղծվում են լավագույն վարպետների կողմից։ Նախքան նրանք իրավունք են ստանում կատարել երեսպատման աշխատանքներ Lexus-ի մեքենաներում՝ նրանք անցնում են տաս աստիճան որակավորման ծրագիր դոձյո կարի արհեստանոցներում։ «Դոձյո» տերմինը հաճախ օգտագործվում է մարտական արվեստների մարզադահլիճի համար։ Lexus-ում այն իրենից ներկայացնում է տաղանդների հայտնաբերման և նրանց հմտությունների կատարելագործման համար նախատեսված մեր հատուկ տարածքը: Այդ ամբողջն արվում է՝ յուրաքանչյուր մոդելի բարձրագույն որակն ապահովելու համար։

  • takumi superiorfinish leather stitching 01

    ԿԱՇՎԵ ԿԱՐԵՐ

    ՁԵՌՔԻ ԿԱՐԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆ

    Հաջորդ անգամ, երբ նստեք մեր մեքենաներից մեկի ղեկին, ուշադրություն դարձրեք կատարյալ կարերին, որոնք զարդարում են ինտերիերը։ Դրանց պարզությունն ու նրբագեղությունը որևէ կերպ չի մատնում նման որակի հասնելու դժվարությունը։

    Բոլոր կարերը պետք է կատարյալ լինեն։ Արդյունքը շոշափելի է, քանի որ ձեռագործ գծերը գեղեցիկ կոնտրաստ են ստեղծում մեքենայի չափիչների և վահանակի գործիքների առաջադեմ տեխնոլոգիաների հետ։

  • ԿԱՇՎԵ ԿԱՐԵՐ

    ՔԱՅՔԱՅՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

    Նախքան օգտագործելը՝ ստուգվում է բարձրակարգ կաշվի յուրաքանչյուր խմբաքանակի դիմացկունությունը։ Օգտագործվում են միայն ամենաամուր նմուշները։ Մեքենայի ինտերիերում օգտագործվելու նպատակով պիտանի համարվելու համար կաշին պետք է անցնի ավելի քան 30 ծայրահեղ իրավիճակների թեստ։

    Կաշին անցնում է «դժոխքով»․ մենք վերստեղծում ենք ցանկացած վտանգավոր իրավիճակ, որը կարող է պատահել շահագործման ընթացքում՝ իր բարձրագույն որակը հաստատելու համար։ Մենք ստուգում ենք կաշվի վիճակը քայքայման, քիմիական, արևի և բարձր ջերմաստիճանների ազդեցությունից հետո, համատեղում ենք ստեղծագործական և գիտական մոտեցումները՝ իսկապես խիստ պահանջներով թեստեր մշակելու համար։

ԱՆԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Յուրաքանչյուր Lexus մեքենայի արտաքին տեսքը հասցվում է կատարելության։ Մենք շարունակաբար կատարելագործում ենք մեր ներկման և հղկման տեխնոլոգիաները՝ ստեղծելու համար բացարձակապես հարթ մակերևույթ, որը փայլում է հագեցած, լյումինեսցենտային գույնով։

Մեր ջանքերի արդյունքը երևում է անմիջապես՝ առաջին հայացքից արթնացնելով մարդկանց զգացմունքները։

takumi superiorfinish multi layed paint 01
  • multi layered paint 01

    ԱՆԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

    ԲԱԶՄԱՇԵՐՏ ՆԵՐԿՈՒՄ

    Մեր ներկման պրոցեսը բարդ է ու ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Մենք օգտագործում ենք ներկման բազմաշերտ եղանակ, որն ամբողջովին ձևափոխում է մեքենայի տեսքը և արևի ճառագայթների արտացոլման եղանակը։ Քսվում է ներկի հինգ շերտ, որոնցից չորսը ենթարկվում են ջերմային մշակման։

    Ստացված գույնի խորությանն ու փայլին հնարավոր չէ հասնել ներկման ավանդական եղանակով։ Երբ ներդրվեց այս հեղափոխական համակարգը, մեծ փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ մեր արտադրական շարքում։ Ժամանակի, ջանքերի և կատարելագործման շնորհիվ՝ մենք իրականացրինք դրանք։

  • ԱՆԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

    ԽՈՆԱՎ ՀՂԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

    Կատարյալ մակերեսին հասնելը թվում է հեշտ, սակայն այն շատ ջանքեր պահանջող գործընթաց է։ Հիմքային ներկի յուրաքանչյուր շերտը ենթարկվում է ձեռքով խոնավ հղկման:

    Արդյունքը դիտազննվում է Takumi վարպետների կողմից, ինչպես նաև թվային սկաներներով։ Որևէ թերություն չի վրիպում։ Բացարձակ հարթությունը մեր խիստ ստանդարտներին համապատասխանելու միակ տարբերակն է։

ՁԵՌՔՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ՈՐԱԿ

Մեքենաները կարող են սկանավորել թերությունները, սակայն իրական որակը ստուգվում է մարդկային աչքերով և ձեռքերով։ Lexus-ի շարքի բոլոր մեքենաները հղկվում և ստուգվում են ձեռքով։ Անգերազանցելի Takumi վարպետները ղեկավարում են գործընթացը։

Տարիների արդյունքում նրանք կատարելագործում են շոշափման զգացողությունը՝ մատներով մակերևույթը «կարդալու» ունակությունը՝ ապահովելով կատարյալ արդյունք։

  • ՁԵՌՔՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ՈՐԱԿ

    ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ

    Takumi վարպետները համոզվում են, որ մեքենայի բոլոր ասպեկտները հասցված են կատարելության։ Դուք հաճախ կարող եք տեսնել նրանց, որ, սպիտակ ձեռնոցները ձեռքերին, շոշափելու միջոցով միլիմետրի ճշգրտությամբ բացահայտում են ամենաչնչին թերությունները։

    Նրանք որևէ բան բաց չեն թողնում՝ շնորհիվ ուսուցման և հմտացման տարիների ընթացքում ձեռք բերած սուր զգացողության և անկրկնելի ուշադրության:

  • ՁԵՌՔՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ՈՐԱԿ

    ՃՇԳՐԻՏ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

    Շարժիչի փորձարկումները չեն իրականացվում միայն ավտոմատացված եղանակով։ Բարձրագույն ստանդարտներին համապատասխանություն երաշխավորող վերջին տեխնոլոգիաների օգտագործումից բացի, կապոտի տակ գտնվող բոլոր բաղադրամասերը դիտազննվում են նաև վարպետի կողմից։

    Մարդու ձեռքերը համագործակցում են առաջադեմ համակարգերի, օրինակ՝ CAT սկանավորման տեխնոլոգիայի հետ, որն ընդօրինակվել է բժշկական բնագավառից։ Ի տարբերություն ավանդական սկաներների՝ դրանք ներթափանցում են յուրաքանչյուր շարժիչի մեջ՝ երաշխավորելով Lexus-ի բարձր որակի ստանդարտների պահանջներին համապատասխանությունը։

    Takumi վարպետներն օգտվում են նաև պարզ ավանդական գործիքներից, օրինակ՝ սովորական ստետոսկոպից, ապահովելու ճշգրտության և որակի ստանդարտների համապատասխանությունը։

Next steps