ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱԿՈՒՄԻ ԿԵՆՍԱԿԵՐՊ

Մեր Տակումի վարպետները երաշխավորում են, որ ոչինչ չի կերտվում այնպես, ինչպես Lexus-ը: Հիմնված է կարճ ուղիներից խուսափելու փիլիսոփայության վրա: Ավելի քան 60000 ժամվա ընթացքում նրանք զարգացնում են գերմարդկային զգայարաններ: Զգայարաններ, որոնք օգնում են կերտել Lexus-ը՝ ցանկացած սարքավորման կամ արհեստական բանականության սահմաններից վեր: Այս ինը կարճ հոլովակները համառոտ կերպով ներկայացնում են Lexus-ի արհեստագործական աշխատանքը:

ԱՌԱՆՑ ԿԱՐՃ ՈՒՂԻՆԵՐԻ

Գերազանց որակի վարպետության հասնելու միայն մեկ ուղի կա, և այն պահանջում է բացառիկ ուշադրություն մանրուքներին: Նրանք նույնիսկ մեքենաների մեջ թերություններ և նշաններ են թաքցնում, որպեսզի օգնեն իրենց աշխատակիցներին նույնպես հասնելու այդ բարձր չափանիշներին: Սկսած փորձարկող վարորդներից (որոնք ստուգվում են նախքան ճանապարհային փորձարկում կատարելը) մինչև այն տարածքը, որտեղ ապագա Տակումի վարպետները կատարելագործում են իրենց զգայարանները՝ այս հոլովակները ցուցադրում են, թե ինչու ոչինչ չի կերտվում այնպես, ինչպես Lexus-ը:


  

  
    2019 lexus takumi living quote background image

  

  
    2019 lexus takumi living quote cinemagraph fallback

«Պարտիզակաան փորձարկման» այս աշխատելաոճը կամ նշաններ թաքցնելը՝ թիմի հմտությունները ստուգելու նպատակով, այն եղանակներից մեկն է, որով Lexus-ի վարպետները մշտապես փորձարկում և կատարելագործում են իրենց հմտությունները:

ՄԱՐԴԻԿ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Անգերազանցելի վարպետությունը ծնվում է միայն ռոբոտների ու մարդկանց համատեղ աշխատանքից: Բարձր որակավորում ունեցող վարպետների յուրահատուկ զգայարանների ծրագրավորումը մեր ռոբոտային տեխնոլոգիաների հետևողական և արդյունավետ շարժումների մեջ հանգեցրել է Lexus-ի աննախադեպ վարպետության մակարդակին:

ԳԵՐՄԱՐԴԿԱՅԻՆ

Ուսման և պրակտիկայի բազմաթիվ ժամերից հետո Lexus-ի Տակումի վարպետները զարգացնում են գրեթե գերմարդկային զգայարաններ: Տեսողություն, որի շնորհիվ հնարավոր է տեսնել չվարժված աչքի համար անտեսանելի նշաններ, լսողություն, որով հնարավոր է կարգաբերել շարժիչը վիրահատական ճշգրտությամբ և շոշափման զգայարան, որը կարող է հայտնաբերել մեկ միլիմետրից ավելի փոքր թերությունները:

Next steps