ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

TAKUMI ՎԱՐՊԵՏՆԵՐ

Հինավուրց ճապոնական «Takumi» կոնցեպտը կենսական կարևորություն ունի մեր բոլոր աշխատանքներում։ Takumi վարպետները բարձր վարպետության փիլիսոփայության կրողներն են՝ գործադրելով մարդկային հպման նրբությունը Lexus-ի դիզայնի և մշակման ցանկացած քայլին։

ԺԱՄԱՆԱԿՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Lexus-ի Takumi վարպետները, կամ պարզապես «Takumi», օժտված են հմտության և ոգու անգնահատելի համադրությամբ։ Նրանք արտակարգ մասնագետներ են, որոնք ուշադրություն են դարձնում ցանկացած մանրուքի վրա։ Եվ նրանք իսկապես հավատում են կատարելությանը՝ չճանաչելով ոչ մի խոչընդոտ։ Իմացեք ավելին Takumi արվեստի մասին։


  

  
    takumi takumi masters time proven expertise 01

ԺԱՄԱՆԱԿՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր Takumi վարպետ ունի առնվազն քառորդ դարի փորձ։ Այդ տարիների ուսուցման արդյունքում ձեռք բերված փորձը և գիտելիքների խորությունն ապշեցուցիչ են, ինչպես նաև նրանց արտակարգ ինտուիցիան։

Մշտապես կատարելագործելով իրենց փորձառությունը՝ նրանք նաև փոխանցում են իրենց գիտելիքները։ Լինելով թիմի ղեկավարներ՝ նրանք պահպանում են Lexus-ի ավանդույթները և խթանում նորարարական ոգին նոր տաղանդների մոտ՝ փոխանցելով անգնահատելի գիտելիքներ և հմտություններ, և կատարելության հասցնելով Lexus-ի ցանկացած գործընթացը։

ՀՄՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

  • 
  

  
    takumi takumi masters dexterity put to the test 01

    ՀՄՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

    ՀՊՄԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆ

    Takumi վարպետները գերազանց տիրապետում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին և կարևոր դեր են խաղում դրանց ստեղծման գործընթացում։ Սակայն նրանց մեծ համբավ վայելող հմտություններից շատերը նախորդում են են թվային դարին։

    Takumi վարպետների շոշափման զգացողությունը լեգենդար է։ Նրանց ձեռքերը ամենաարժեքավոր գործիքն են։ Անթերի սպիտակ ձեռնոցները ձեռքերին՝ նրանք օգտագործում են իրենց սուր զգացողությունը՝ միլիմետրի ճշգրտությամբ թերություններ և անհամապատասխանություններ բացահայտելու համար։ Այդպիսով, նրանք երաշխավորում են բարձրակարգ որակ։

  • 
  

  
    takumi takumi masters dexterity put to the test 02

    ՀՄՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

    ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

    Takumi վարպետի կոչման հավակնողները փորձարկվում են մի շարք եղանակներով։ Եղանակներից մեկը բացառապես ճապոնական է, և ստուգում է ձեռքի շոշափման հմտությունը։ Դրա հիմքում ընկած է թղթի ծալման արվեստը՝ օրիգամին։

    Հավակնորդը պետք է պատրաստի օրիգամի կատու։ Սակայն նա պետք է անի դա միայն մեկ, ոչ հիմնական ձեռքով և լիովին ավարտի աշխատանքը 90 վայրկյանի ընթացքում։

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ

Takumi-ն ապահովում է կառուցման և վերջնական հղկման աննախադեպ ստանդարտներ։ «Մարդու վրա կենտրոնացված» մեր աշխատելաոճը և կատարելության ձգտումը մեծ պահանջարկ ունեն և հարգանք են վայելում ողջ ավտոմոբիլային ոլորտում։ Այսօր Lexus-ի մեխանիզացված գործառույթների մեծ մասի ծրագրերի հիմքում ընկած են Takumi հմտությունները։ Դա չի նշանակում, որ մեքենան կարող է գերազանցել մարդկանց ձեռքի գործի կատարելությունը։ Պարզապես մեր տեխնոլոգիաները սովորում են և սնուցվում են լավագույն վարպետների աշխատանքով։ Ի՞նչն է արդյունքը։ Իսկապես բարձրակարգ ավտոմատացում։

  • 
  

  
    takumi takumi masters from hand to machine 02

    ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ

    ՀՄՈՒՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    Takumi վարպետները Lexus-ի դրդող ուժն են, բարձր որակի և մանրուքների նկատմամբ ուշադրության գրավականը, սակայն կատարելության պայմաններից մեկն է նաև այլ մասնագետների հետ համագործակցումը։ Մենք փնտրում ենք ստեղծագործ մտքով մարդկանց, որոնք ունեն իրենց տեսլականն ու հմտությունները, և կիսում են մեր գաղափարները։

    Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս առաջարկել հեղափոխական յուրօրինակ մոտեցումներ Lexus-ի մեքենաներում, ինչպես նաև էսթետիկա, որը դուք չեք գտնի այլ որևէ տեղ։ Լեգենդար LS-ում առկա շքեղ ներքին հարդարանքը հանդիսանում է այդ մոտեցման հրաշալի օրինակ։

  • 
  

  
    takumi takumi masters from hand to machine 03

    ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ

    ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Մարդկային գործոնի կարևորությունն անհնար է գերագնահատել։ Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական նորարարությունները նույնպես բարձրացնում են Lexus-ի վարպետությունը նոր մակարդակի։ Դա հնարավորություն է տալիս օգտագործել տարբեր յուրօրինակ մոտեցումներ և ոչ ավանդական նյութեր։

    Նոր Lexus RX-ը նախագծելիս մենք համագործակցել ենք երաժշտական գործիքների հայտնի արտադրող Yamaha ընկերության հետ՝ մեքենայի ներքին հարդարանքն անկրկնելի դարձնելու համար։ Աշխարհի բացառիկ երաժշտական գործիքների ստեղծման ժամանակ օգտագործվող լազերային փորագրման տեխնոլոգիան թույլ տվեց մեզ կատարելության հասցնել ինտերիերի փայտյա երեսպատումը։

Next steps