ԴԻԶԱՅՆ

ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ

Խիզախ և համարձակ մտածողությունն է, որ հզոր է դարձնում Lexus դիզայնը: Ծանոթացեք ծրագրերի, որ մղել են մեզ դեպի ապագա՝ յուրաքանչյուրն իր սեփական անկանխատեսելի էներգիայով: Երբ անհնարը դառնում է հնարավոր:

ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱՌՈՑ

Բացահայտեք, թե ինչպես ուրույն երևակայության շնորհիվ մարտահրավեր ենք նետել գրավիտացիային՝ ստեղծելով SLIDE հովերբորդը, վերաիմաստավորել ենք արկածը՝ SPORT YACHT զբոսանավի կոնցեպտի միջոցով, և տեղափոխվել ապագա՝ Վալերիան SKYJET տիեզերանավի շնորհիվ: Մենք նոր ուղի ենք բացել նաև լյուքս կարգի արտադրողականության ասպարեզում՝ LC 500h-ում տեղադրված բազմաստիճան հիբրիդային շարժիչով:

  • ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ

    ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՆԱՎ

    Վարելու մեջ կրքոտ և վարպետացած Ակիո Տոյոդան չի սահմանափակվում մեքենաներով: Մի անխոնջ հետազոտող, որն իր մտահորիզոնում է պահում ցանկացած փոխադրամիջոց: Զբոսանավերը բացառություն չեն: Նա երկար ոգեշնչվել է լավագույն մոդելների հզորությամբ և անչափ սահուն կառավարմամբ:

    Նա գիտեր, որ վարպետորեն ոճավորված սպորտային տիպի զբոսանավը ոգեշնչում ու շքեղություն կհաղորդի Lexus կենսակերպին: Մենք այն իրականություն դարձրինք Lexus սպորտային զբոսանավի միջոցով: Բոլորը պատրաստ՝ նավը մեկնում է:

  • ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ

    SLIDE հովերբորդ

    Ծանոթացեք SLIDE հովերբորդին՝ շարժման նոր տեսակ: Վարպետորեն նախագծված այս հովերբորդը հանրահայտ սկեյթբորդի ռադիկալ վերափոխման արդյունք է: SLIDE-ը ստեղծելու համար վերափոխվել են հիմնական տեխնոլոգիաները և իրական տեխնիկական նորամուծություններ կիրառվել:

    Անհրաժեշտ էր օգտագործել հզոր էլեկտրամագնիսական մագլև տեխնոլոգիան ողորկ, շրջահոսուն տախտակի վրա: Այսինքն՝ պետք էր գտնել գերհաղորդիչների, մագնիսների և հեղուկ ազոտի ճիշտ համակցությունը: Յուրաքանչյուր քայլ անելիս թիմը առավելագույնս փորձում էր տեխնոլոգիայի հնարավորություններն ու ներուժը:

Next steps