lexus yacht hero

LEXUS-Ը ԵՐԵՎԱՆ Է ՀԱՆՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՆԱՎԻ ԻՐ ԿՈՆՑԵՊՏԸ

Բացահայտեք մեր նոր 42 ոտնաչափ բարձր արտադրողականությամբ սպորտային զբոսանավի կոնցեպտը՝ երկու 5.0 լիտր Lexus V8 շարժիչներով: Այս շլացուցիչ Lexus ծովագնացը ներդաշնակորեն լրացնում է Lexus կենսակերպը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Մի քանի տարի առաջ Toyota-ի Ծովագնացության բաժանմունքը հրավիրեց Toyota Motor Corporation-ի նախագահ Ակիո Տոյոդային փորձարկելու պրեմիում կարգի նոր Ponam շարքի զբոսանավերը, որոնք պետք է թողարկվեին Ճապոնիայում կարճ ժամանակ անց: Հմուտ վարորդ Ակիո Տոյոդային ոգեշնչել էր տուրբոդիզելային շարժիչի հզորությունը և նավիրանի ժամանակակից կառավարումն ու կայունությունը: Իսկ իբրև Lexus International-ի բրենդային տնօրեն` նա ըստ արժանվույն գնահատել էր նաև նորաձև և հզոր զբոսանավի՝ Lexus կենսակերպը լրացնելու ներուժը:

Այս հանգամանքը դրդեց Ծովագնացության բաժանմունքին վերաիմաստավորելու այն, թե ինչպես պրեմիում կարգի զբոսանավը կարող է կենսակերպի ու ժամանցի նոր բնագավառներ նվաճել Lexus ապրանքանիշի համար: 2017թ. հունվարի 12-ին Lexus-ը ներկայացրեց ծրագրի արդյունքը՝ փորձարկելով Lexus սպորտային զբոսանավը Դի Լիդո կղզում՝ Բիսքեյն ծովածոց, Մայամի Բիչ, Ֆլորիդա:

ԴԻԶԱՅՆԸ

Ճապոնիայի Տոյոտա քաղաքում գտնվող Lexus-ի դիզայներական կենտրոնը ճեպազրույց տվեց մեկօրյա շրջագայության համար նախատեսված 6-ից 8-հոգանոց բաց սպորտային զբոսանավի մասին, որն ունի բարձր արտադրողականությամբ զույգ Lexus V8 շարժիչներ, ժամանակակից ոճ և կառավարում:

2015թ. ամռանը Global Design-ի տնօրեն և Lexus International Co.-ի նախագահ Տոկուո Ֆուկուիչին, Toyota-ի Ծովագնացության բաժանմունքի ղեկավար Շիգեկի Տոմոյաման և պրեզիդենտ Տոյոդան գնահատեցին դիզայներների թիմի ներկայացրած կոնցեպտները:

Այս աշխատանքը արժեքավոր է մեզ համար, քանի որ այն արթնացնում է մեր ստեղծագործական ոգինև մղում մեր երևակայությունը մեր իմացության ոլորտից՝ ավտոարդյունաբերությունից դուրս: Ընտրված առաջարկը անընդմեջ կատարելագործվեց ողջ 2015 թվականի ընթացքում, և Ծովագնացության բաժանմունքը նախագծեց նավի կառուցվածքն ու համակարգերը:

Lexus սպորտային զբոսանավը երևան բերվեց Մայամիում` առանձին փորձարարական ծրագրի շրջանակներում՝ առանց հետագա արտադրության որևէ պլանի: Այս միակ օրինակը արտադրելու համար Ծովագնացության բաժանմունքն ընտրեց Marquis-Carver զբոսանավային խումբը Պուլասկիում (Վիսկոնսին, ԱՄՆ)՝ օգտագործելով նրանց ինժեներական և արդյունաբերական կարողություններն ու հմտությունը ձեռակերտ կոմպլեքս կառուցվածքների բնագավառում:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Lexus սպորտային զբոսանավի նախագիծը նախատեսում է վերին տախտակամածի և արտաքին նավիրանի ամբողջականացումը կմախքի շուրջ, որտեղ յուրաքանչյուր կտոր մի առանձին խոշոր երկանդամ ձեռակերտ կառուցվածք է՝ պատրաստված պոլիուրեթանային ռետինից և ամրացված ձեռագործ ածխածնային մանրաթելով` բարդ նյութ, որը կոչվում է ածխածնային մանրաթելային ուժեղացված պլաստիկ կամ CFRP:

CFRP-ի տեխնոլոգիայն կիրառվում է մրցամեքենաների և սուպերքարերի, ինչպես օրինակ՝ Lexus LFA-ն է, բարձր արտադրողական օդանավերի, մրցադահուկների, հեծանիվների և համաշխարհային դասի առագաստային մրցամակույկների կառուցվածքում:

Այս յուրահատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ պատրաստված Lexus սպորտային զբոսանավի քաշը մոտ 1000 կգ-ով ավելի թեթև է, քան կլիներ ապակե մանրաթելով ամրացված պլաստիկի օգտագործման դեպքում: Նավիրանի ստորջրյա մասի դիզայնը սանղավոր է՝ նվազեցնելու դիմադրությունը կամ շփման ուժը և բարելավելու կառավարման հավասարակշռությունը բարձր արագության ժամանակ:

Զբոսանավը աշխատում է 5.0 լիտր V8 բենզինային զույգ շարժիչով՝ մշակված Lexus RC F կուպեի, GS F սպորտային սեդանի և նոր LC 500 գրանդ տուրերի 2UR-GSE բարձրարտադրողական շարժիչի հիման վրա:

Շարժիչներից յուրաքանչյուրը զարգացնում է ավելի քան 440 ձիաուժ/ 446 DIN hp / 328 կՎտ, ինչը հնարավոր է դարձնում վարել զբոսանավը մինչև 49 մղոն ժամ (43 հանգույց) արագությամբ: Նավաքթի հեռակառավարվող ղեկային հարմարանքը հեշտացնում է կայանումը:

Նավապետը վերահսկում է ծովային համակարգերը ղեկի վրա տեղադրված գունավոր հպահարթակից: Մոնիտորների վրա երևում են GPS նավիգացիան, թվային գծապատկերները, ցամաքային ռադիոտեղորոշիչ կայանը, հիդրոլոկատորը, լուսավորության և ժամանցի համակարգերը: Նավապետի բազկաթոռն ունի մեխանիկական կառավարում՝ արմնկակալները բացվում են երկու կողմից` հատուկ հյուրերին տեղավորելու համար:

Ուղևորական խցիկի հարդարանքը աչք է շոյում իր շքեղ Lexus կաշվով և փայտյա ու ապակյա դրվագներով: Վեց հոգու համար նախատեսված մարդաբոյ բազմոցը՝ սեղանով հանդերձ, և օդորակման համակարգը անկաշկանդ միջավայր են ստեղծում ժամանցի համար:

Սրահը սարքավորված է երկայրիչ գազօջախով, լվացարանով, ցուցափեղկային սառնարանով և ցնցուղով:

Ներկառուցված տեսաձայնային համակարգն ամողջությամբ միացած է համացանցին (4G Wi-Fi և WAN): Ձայնային վերարտադրումն իրականացվում է Revolution Acoustics-ի միջոցով՝ նավամբարային երեսարկը օգտագործելով իբրև փոխակերպիչ: Ձայնի ուժեղացումը ապահովվում է Mark Levinson® Reference թվային ուժեղացուցիչներով:

ԹՎԵՐ

Ընդհանուր երկարություն 12.7 մ
Լայնություն 3.86 մ
Օգտակար բեռնվածություն 8 հոգի
Հզորություն, ընդհանուր 885 ձիաուժ / 897 DIN ձիաուժ / 660 կՎտ
Առավելագույն արագություն 43 հանգույց

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1989 թվականին Toyota Motor Corporation-ի կազմում հիմնադրվում է Lexus-ը՝ մշակելու և արտադրելու երբևէ ստեղծված լավագույն մեքենաները և ապահովելու հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակը: 2011 թվականին ստեղծվում է Lexus International-ը՝ ընկերություն ընկերության մեջ, որի նպատակն է ապրանքանիշի հիմնական ռազմավարության, պլանավորման, դիզայնի, նախագծման և արտադրության համակարգումը:

1997 թվականին հիմնադրվում է Toyota Motor Corporation-ի (TMC) ծովագնացային բիզնեսի դեպարտամենտը, որը պետք է մշակեր պրեմիում դասի զբոսանավեր՝ օգտագործելով Lexus լյուքս կարգի մեքենաների արտադրության մեջ կատարելագործված առաջավոր տեխնոլոգիան ու որակի վերահսկումը: Toyota-ի ծովային Ponam շարքը ներառել է ապակեմանրաթելային տեխնոլոգիայով պատրաստված 26 և 28 ոտնաչափ երկարությամբ սպորտային տիպի ձկնորսանավերը և 31, 35, 37 և 45 ոտնաչափ երկարությամբ լյուքս կարգի զբոսանավերը՝ A5083 ալյումինի ամբողջական ձուլվածքից պատրաստված ամուր և հարթ նավիրանով:

Ponam մոդելները աշխատում են Lexus GX 300d (3.0 լիտր, տուրբոդիզելային 4 գլան) և LX 450d (երկակի տուրբոդիզելային 4.5 լիտր V8) լյուքս ամենագնացների բարձրարտադրողական տուրբոդիզելային շարժիչներով:

Toyota Ponam շարքը պրեմիում զբոսանավերի շուկայի առաջատարն է Ճապոնիայում: 1998-ից 2002 թվականները Toyota Marine-ը մշակել և արտադրել է նաև ջրադահուկներով նավակների և վեյքբորդերի ապակեմանրաթելային Էպիկ կոչվող շարքը՝ առավելապես ԱՄՆ շուկայի համար: Շարքի բոլոր մոդելներն աշխատում են Lexus LS 400 լյուքս կարգի սեդանից փոխառած 4.0 լիտր 1UZ-FE DOHC բենզինային V8 շարժիչով:

Marquis Yachts ՍՊԸ-ն Պուլասկիում (Վիսկոնսին) գործող անկախ մասնավոր ընկերություն է, որն իրականացնում է Marquis Yachts և Carver Yachts ապրանքանիշերի դիզայնի մշակումը, նախագծումն ու արտադրությունը: Marquis շարքի լավագույն նմուշն է 73 ոտնաչափ երկարությամբ լյուքս կարգի եռաստիճան զբոսանավը, որի իրանը, տախտակամածն ու վերտախտակամածային հատվածը պատրաստված են ապակեմանրաթելային պլաստիկից (FRP):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.marquisyachts.com կամwww.carveryachts.com:

Next steps