2017 lexus valerian hero01

LEXUS-Ը ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԺԱՆՐՈՒՄ՝ «ՎԱԼԵՐԻԱՆԸ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ» ՖԻԼՄՈՒՄ

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» եվրոպական արտադրության ամենաթանկ ֆիլմերից մեկն է: Եվ այդ ֆիլմում Lexus-ը գլխավոր դերակատարներից է: Լյուկ Բեսոնի 2017 թվականի այս ֆանտաստիկ ֆիլմում նկարահանող խումբը պատկերացրել է մի փոխադրամիջոց, որը շատ սովորական է 700 տարի անց Վալերիանի աշխարհում. արդյունքում ստացվել է Lexus SKYJET-ը:

ԱՐԱԳ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ 2800 ԹՎԱԿԱՆ

Մեկտեղանոց SKYJET-ի պրեմիերան կայացել է Lexus-ի վերջին լյուքս արտադրանքները և կենսակերպի նվաճումները ներկայացնող միջոցառման ժամանակ Մայամիում: SKYJET-ը «Վալերիանի» նկարահանող խմբի փորձն է պատկերացնել մի փոխադրամիջոց, որ տարածված կլինի 28-րդ դարում:

2017 թվականին Մայամիում կայացած Lexus Lifestyle միջոցառման ժամանակ «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» 2017թ. ֆիլմի գլխավոր դերակատար Դեյն ԴեՀաանը անհամբեր սպասման գերի դարձրեց բոլորին, երբ հանդիսավոր կերպով բացեց SKYJET-ի կրկնօրինակը:

Ֆիլմի ստեղծագործական խումբը համագործակցել է մեր դիզայներների հետ՝ օգտագործելու ժամանակակից ոճային լուծումներ (հավանաբար, ճանաչեք մի քանիսը) և, նմանեցնելով ներկայիս ճանաչված մոդելներին, ստեղծելու SKYJET-ի վերջնական տարբերակը: Վերջնական դիզայնը միավորել է Lexus-ի այցեքարտը դարձած ռադիատորային ճակատային ցանցը և առջևի լուսարձակների տեսքը, իսկ ներշնչանքի աղբյուր է դարձել այդքան սպասվող 2018 Lexus LC կուպեն իր աթլետիկ և աէրոդինամիկ կազմվածքով:

Կոնցեպտուալ մոդելի ներքին հարդարանքի ձևավորման ժամանակ «Վալերիանի» նկարահանող խումբը ոգեշնչված էր արհեստական ինտելեկտի և առաջավոր HMI (մարդ-մեքենա հաղորդակցման) տեխնոլոգիաների մեր վերջին մշակումներով: Գլխավոր գաղափարն էր նաև ստեղծել ապագայի մի մտացածին էներգետիկ պատիճ՝ հիմնվելով ջրածնային վառելիքային տարրի նորարարական տեխնոլոգիայի շուրջ Lexus-ի աշխատանքների վրա:

ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԷՊԻԿԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Կրկնօրինակի հանդիսավոր բացման առնչությամբ Դեյնը ասաց. «Ես միշտ ցանկացել եմ աշխատել Լյուկ Բեսոնի հետ, որովհետև նա լիովին կենտրոնանում է իր ֆիլմերի յուրաքանչյուր մանրուքը նկարահանելիս, և կյանքի է կոչում ֆիլմի գաղափարը հնարավորինս երևակայական ձևով: SKYJET-ի շուրջ համագործակցությունը Lexus-ի հետ դրա վառ օրինակն է: Անկասկած, SKYJET-ով հետապնդման էպիկական տեսարանները ամենաշնչակտուր պահերից են ֆիլմում»:

Կրկնօրինակի հանդիսավոր բացումը բեմադրվել էր որպես լուսային մի ներկայացում, որից հետո բեմ բարձրացավ Դեյնը՝ խոսելու SKYJET-ով նկարահանումների և գլխավոր դերակատարուհի Կարա Դելևինի ու բեմադրող ռեժիսոր Լյուկ Բեսոնի հետ իր աշխատանքի մասին:

Մեկնաբանելով համագործակցությունը՝ Lexus ապրանքանիշի գլոբալ շուկայավարման պատասխանատու Սպիրոս Ֆոտինոսն ասաց. «Երբ Լյուկը առաջին անգամ խոսեց մեզ հետ Վալերիանի մասին իր պատկերացումներից, արդեն պարզ էր, որ նա էլ մեզ նման տարված է սովորականից այն կողմ անցնելու և ապշեցուցիչ ապրումներ ստեղծելու ցանկությամբ: Հուզված և միաժամանակ նախանձախնդիր էինք՝ օգնելու խմբին պատկերացնել SKYJET-ի դիզայնն ու տեխնոլոգիաները Lexus-ի տեսանկյունից: Բացի նրանից, որ մեր ապրանքանիշը դառնում էր այդ չտեսնված պատմության մի մասը, մենք նաև հնարավորություն ստացանք տեսնելու մեր դիզայներների և ինժեներների զարմացական հայացքը, երբ հայտնեցինք նրանց, որ պիտի տիեզերանավ պատրաստեն»:

Lexus-ը պիտի դառնար ապշեցուցիչ ապրումների մի հավաքատեղի հաջորդ յոթ ամիսներին՝ աշխարհասփյուռ կինոհանդիսատեսի համար հասկանալի և սիրելի դարձնելու «Վալերիանը», որի պրեմիերան կայանալու էր 2017թ. հուլիսի վերջին:

ՊԱՐԶԵՔ ԱՎԵԼԻՆ «ՎԱԼԵՐԻԱՆԸ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ.

ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ՝ ՎԱՐԵԼՈՒ ԱՅՆ ՎԱԼԵՐԻԱՆԻ ՀԵՏ

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լյուկ Բեսոնը վերածում է ֆրանսիական կոմիքսային շարքից դուրս ելած Վալերիանի և Լորելինի սկզբնական պատմությունը մի էպիկական գիտաֆանտաստիկ սագայի: Վալերիանը (Դեյն ԴեՀաան) և Լորելինը (Կարա Դելևին) մեր գալակտիկայի կառավարության հատուկ գործակալներն են, որոնց հանձնարարված է պահպանել կարգը ողջ տիեզերքով մեկ:

Իրենց հրամանատարի (Կլիվ Օուեն) հանձնարարությամբ՝ Վալերիանն ու Լորելինը ուղևորվում են դեպի Ալֆա տիեզերական քաղաք, որը մշտապես ընդարձակվող մեգապոլիս է՝ բնակեցված տիեզերքի չորս կողմից եկած հազարավոր տեսակներով: Հազարավոր մոլորակների Ալֆա քաղաքի կենտրոնում գործում է մի խորհրդավոր մութ ուժ, որը սպառնում է քաղաքի խաղաղ գոյությանը, և Վալերիանն ու Լորելինը պետք է պայքարի բռնվեն բացահայտելու այդ սպառնալիքը և փրկելու ոչ միայն Ալֆան, այլ նաև ողջ տիեզերքի ապագան:

Next steps