Lexus Design awards hub text left

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծագործական միտքը կարող է փոխել աշխարհը: Lexus դիզայնի մրցանակաբաշխությունը առաջ է մղում գաղափարներ՝ աջակցելով այն երիտասարդ դիզայներներին և ստեղծագործողներին, որոնց աշխատանքները խոստումնալից են և նպաստում են նոր ու հետաքրքիր ապագայի կերտմանը:

        2018 lexus lda hub hero

LEXUS DESIGN AWARDS» ՄՐՑՈՒՅԹ

LEXUS DESIGN AWARDS 2018Թ․-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Lexus International-ը հայտարարել է 2018թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները: Վեցերորդ տարվա համար դիզայնի այս առանձնահատուկ մրցույթը հրավիրել էր երիտասարդ դիզայներներին գաղափարներ առաջարկել «CO-» թեմայով: Լատինական այս նախածանցը նշանակում է «միասին կամ միասին ներդաշնակության մեջ»:

        Ancient craft meets new design hero

LEXUS DESIGN AWARDS» ՄՐՑՈՒՅԹ

ՀԻՆ ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՆՈՐ ԴԻԶԱՅՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

CRAFTED FOR LEXUS հավաքածուի ապրանքներում արտահայտված է ժամանակով փորձված վարպետության և ժամանակակից դիզայնի համադրությունը: Ապրանքների լայն տեսականուն ավելացել են ևս երկու նորույթ:

        lda david adjaye

LEXUS DESIGN AWARDS» ՄՐՑՈՒՅԹ

ԴԵՎԻԴ ԱԴՋԱՅԵՆ ՄԻԱՑԵԼ Է LEXUS DESIGN AWARD 2018-Ի ԺՅՈՒՐԻԻ ԷԼԻՏԱՐ ԽՄԲԻՆ

Lexus-ը հպարտությամբ հայտարարում է, որ Lexus Design Award 2018 ժյուրիների թիմին միացել է հանրահայտ ճարտարապետ՝ Սեր Դեվիդ Ադջային։ Ադջայեն՝ իր սերնդի ամենահեղինակավոր ճարտարապետներից մեկը, միացել է համաշխարհային կարգի ժյուրիների կազմին, որին վերջերս միացել է նաև նորարարական ճարտարապետ Շիգերու Պանը։

        Lexus Design awards entries open

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ 2018Թ. «LEXUS DESIGN AWARDS» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

Շարունակելով դիզայնի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու իր գործը՝ Lexus-ը հրավիրում է դիզայներներին մասնակցության հայտեր ներկայացնել 2018թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության համար:

        2017 lexus lda finalists hub asset

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Հազարավոր հավակնորդներից եզրափակիչ փուլ կանցնեն միայն տասներկուսը: Եզրափակչի մասնակիցներից ութը կներկայացնեն իրենց մրցութային աշխատանքները «Միլանի դիզայնի շաբաթ» ցուցահանդեսին, իսկ չորսը կստանան աշխարհահռչակ դիզայներների օգնությամբ հմտանալու բացառիկ հնարավորություն: Գեղարվեստական ղեկավարները կօգնեն եզրափակիչ անցած մասնակիցներին իրագործել իրենց գաղափարները և կոնցեպցիայից մշակել նախատիպ:

        2017 lda judges thumb

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2017

ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

Lexus դիզայնի մրցանակաբաշխության ժյուրին կազմված է համաշխարհային ճանաչում վայելող դիզայներների հատուկ ընտրված խմբից և դիզայնի բազմապրոֆիլ փորձագետներից, որոնք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են հազարավոր աշխատանքներ՝ ընտրելու եզրափակչի տասներկու մասնակցի, նախատիպի մրցույթի չորս հաղթողի և, ի վերջո՝ Գրան-պրի մրցանակակրին:

        2017 lda mentor thumb

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Lexus-ը համախմբել է դիզայնի լավագույն մասնագետներին, որոնք ղեկավարելու և համագործակցելու են մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ: Մի քանի ամիսների ընթացքում ղեկավարները մասնակիցներին փոխանցելու են իրենց անգնահատելի փորձը, տալու են կոմերցիոն խորհրդատվություն և առաջնորդելու են նրանց՝ դիզայնից նախատիպ մշակելու գործընթացում: