Ancient craft meets new design hero

ՀԻՆ ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՆՈՐ ԴԻԶԱՅՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

CRAFTED FOR LEXUS հավաքածուի ապրանքներում արտահայտված է ժամանակով փորձված վարպետության և ժամանակակից դիզայնի համադրությունը: Ապրանքների լայն տեսականուն ավելացել են ևս երկու նորույթ:
«Մենք ցանկանում ենք, որ մեր ձեռագործ արտադրանքներն առաջացնեն երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն դեպի ավանդական արհեստներն ու արհեստագործությունը», բացատրում են Հիրոմիչի Յումոտոն և Տակեֆումի Մոմոզեն՝ ավանդական Հիկիմոնո արվեստի վրա մասնագիտացող SEE SEE տան ապրանքների ճապոնական բրենդի ներկայացուցիչները: Յայոի դարաշրջանում ծագած Հիկիմոնո արվեստի սիրտն ընկած է Շիձուոկո պրեֆեկտուրայում, որտեղ Մոմոզեի նման արհեստավորներն ու Յումոտոի պես դիզայներները համագործակցում են՝ պտտվող անիվների և հաստոցների օգտագործմամբ կլոր փայտյա անոթներ և սրվակներ ստեղծելու համար: «Որակը, որն ունեն մեր բրենդի ապրանքները, կարող է ապահովել միայն ավանդական, անալոգային աշխատաոճը: Միևնույն ժամանակ, մեր ստեղծագործությունների ժամանակակից դիզայնը լիովին համապատասխանում է համաշխարհային թրենդներին:»
2013թ. առաջին անգամ CRAFTED FOR LEXUS հավաքածուի թողարկումից սկսած՝ Lexus-ը հետապնդում է նպատակ ներկայացնելու աշխարհին պատմությունով հարուստ, սակայն ժամանակակից որակյալ արհեստը, ինչպիսիք են SEE SEE բրենդի Հիկիմոնո ապրանքները: Ողջունելով բարձրակարգ արհեստավորների նոր սերունդը՝ շարքը բաղկացած է բացառիկ և բարձրակարգ կենցաղային ապրանքներից, որոնք արտացոլում են Lexus-ի ձգտումը դեպի լավագրույն արհեստն ու դիզայնը: Ապրանքացանկը ներառում է One Kiln հախճապակյա արտադրանքները, Niime Tamaki-ի ձեռագործ շալերը, Bsize-ի մինիմալիստական ոճի սեղանի լուսամփոփները, Kaneko Optical-ի ձեռագործ արևային ակնոցները, ինչպես նաև INTERSECT BY LEXUS ցուցահանդեսի շրջանակներում Տոկիոյում, Դուբայում և Նյու-Յորքում ներկայացված և վաճառված իրերը: Վերջերս, ճապոնական արտադրանքների աճող ցանկում ավելացվել է նաև SEE SEE-ի Հիկիմոնո ոճով պատրաստված անոթ-տակդիրը:

  

  
    Ancient Craft full width image 1
«Երբ մտածում էի այս նախագծի մասին, միտք առաջացավ ստեղծել Հիկիմոնո ոճի անոթ՝ հիմնվելով Lexus-ի ամենակարևոր տարրերից մեկի՝ ճակատային ցանցի դիզայնի վրա,» - ասում է Յումոտոն: Եվ այսպես, Յումոտոն (SEE SEE-ի դիզայներական գաղափարախոսը) և Մոմոզեն (արհեստավոր, որը նույնիսկ արտադրում է իր սեփական շեղջերն ու մեքենաները) միավորվեցին՝ CRAFTED FOR LEXUS-ի համար Հիկիմոնո ոգով անոթը ստեղծելու համար:
Այս եզակի փայտյա անոթի ստեղծման ընթացքում Մոմոզեն մշակեց նախագիծ Յումոտոի դիզայնի հիման վրա, այնուհետև՝ նախատիպ, և կարգաբերում էր չափն ու փայտե փորագրությունն այնքան, մինչև որ լիովին չբավարարվեց: «Ես անըհնդհատ փորձում էի գտնել փորագրման ճիշտ չափը՝ ճակատային ցանցի գեղեցիկ գծերն արտացոլելու համար,» պատմում է Մոմոզեն: «Հիմնականում, Հիկիմոնո փորագրումը մեկ երևսի վրա է արվում, սակայն այս դեպքում փորագրումը պետք է արվեր թե դրսի, և թե ներսի կողմից:»
Նրանք համագործակցում էին թեյով ներկելու տեխնոլոգիային տիրապետող վարպետների հետ՝ անոթին խորը սև գույն հաղորդելու համար: Արդյունքում, անոթի յուրօրինակ համամասնությունն ընդգծվում է թեյի ներկի տակից թափանցող սպիտակ փայտի շնորհիվ: «Շատ կարևոր էր հաղորդել Lexus-ի հայտնի շքեղության զգացումը,» - ասում է Յումոտոն: «Փայտյա հյուսվածքի պատճառով Հիկիմոնո ապրանքների տեսքին պակասում է բարձրակարգության շունչը, դրա համար մենք օգտագործել ենք թեյով ներկման տեխնիկան՝ արտադրանքը բացառիկ դարձնելու համար: Ապակյա ծածկույթն ու եզակի նախշը մեր անոթին հաղորդում են Lexus բրենդի շքեղությունն ու անթերիությունը:»
SEE SEE-ի անոթից բացի, Lexus-ը ներկայացնում է CRAFTED FOR LEXUS շարքի մի այլ արտադրանք՝ թափանցիկ և փիրուզագույն բաժակներ Studio Kobin-ից, որոնք հասանելի են երկու չափով: Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող Studio Kobin-ի վարպետ՝ Տոշիյասու Նակամուրան օգտագործում է Կիրիկո ապակու փորագրման տեխնոլոգիա. բաժակների և դեկորատիվ իրերի համար ապակու գունավորման և փորագրման արվեստ: «Սովորաբար, Կիրիկո ապակին ունի վառ գույներ, օրինակ՝ կապույտ կամ կարմիր, սակայն ես ընտրեցի անգույն և փիրուզագույն ապակի՝ հանդարտ, ներդաշնակ տպավորության համար»,- բացատրում է Նակամուրան: Փայտի փորագրման իր մեծ փորձի շնորհիվ Նակամուրան տարբերվում է Կիրիկո արվեստի այլ վարպետներից՝ հաղորդելով իր անհատականությունը բոլոր նախագծերին: «Ես կտրում եմ ապակին այնպես, ինչպես փայտն են կտրում», - ասում է Նակամուրան: «Կիրիկո ոճի մեջ աշխատող շատ վարպետներ շատ զգույշ են ապակու նկատմամբ՝ հետագծելով նախապես նկարված նախշին: Ես կտրում եմ ապակին ազատ եղանակով, ինչպես փայտը կկտրեի: Սա իմ ոճն է դարձել:»
Կիրիկո տեխնոլոգիայի՝ նուրբ գունավոր նախշեր ապակու վրա ձեռքով փորագրելու արհեստի շնորհիվ, ապակին արտացոլում է լույսը խելահեղ գեղեցկությամբ և ամեն անգամ տարբեր՝ կախված դիտանկյունից և դիտողի տրամադրությունից:

  

  
    Ancient craft gallery 5
CRAFTED FOR LEXUS համագործակցության համար, Studio Kobin-ը որպես ոգեշնչման աղբյուր ընտրել է Lexus LS-ի տպավորիչ ինտերիերը, որտեղ ներկայացված են Նակամուրայի և Կիրիկո տեխնոլոգիայով աշխատող այլ վարպետների ապակե տարրեր: LS-ում օգտագործված բազմաթիվ բացառիկ տարրերն արտացոլում են Lexus-ի Տակումի վարպետությունը. LS-ի դռների վրա օգտագործվում է Կիրիկո տեխնոլոգիայով կտրված ապակի, որը գեղեցիկ է, նուրբ և միաժամանակ ամուր՝ շնորհիվ ապակու ամրացման վերջին տեխնոլոգիաների:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄՈՏԻԿ ՉԻ ԵՂԵԼ ԱՐՎԵՍՏԻՆ

Studio Kobin-ի թափանցիկ և փիրուզագույն ապակու և LS-ի ապակե տարրերի նախշերն իդենտիկ են, և արտացոլում են շարժում և եզակի փայլ: «Ես խնդրել էի ապակեգործներին կիրառել ազատ տեխնոլոգիաներ՝ հաղորդելով յուրաքանչյուր կտորին ազատ ոճ», - ասում է Նակամուրան: «Ամեն մի բաժակն անկրկնելի է, քանի որ ես հարմարեցնում եմ գծերի փորագրությունը, լայնությունն ու անկյունն ապակու անհատական ձևին:»

Լինի դա Հիկիմոնո փայտյա արտադրանքները, թե Կիրիկո ապակյա գործերը, SEE SEE անոթի ու Studio Kobin բաժակների հիմքում ընկած են յուրահատուկ պատմություններ, որոնք կարող են պատմել միայն ձեռքի աշխատանքները: Ձեռքով կերտված՝ դրանք վարպետության իրական օրինակներ են, որոնք միանշանակ արժանի են CRAFTED FOR LEXUS հավաքածուին միանալու համար: