lda david adjaye

LEXUS DESIGN AWARDS

ՍԵՐ ԴԵՎԻԴ ԱԴՋԱՅԵՆ ՄԻԱՑԵԼ Է LEXUS DESIGN AWARD 2018-Ի ԺՅՈՒՐԻԻ ԷԼԻՏԱՐ ԽՄԲԻՆ

Lexus-ը հպարտությամբ հայտարարում է, որ Lexus Design Award 2018 ժյուրիների թիմին միացել է հանրահայտ ճարտարապետ՝ Սեր Դեվիդ Ադջային։ Ադջայեն՝ իր սերնդի ամենահեղինակավոր ճարտարապետներից մեկը, միացել է համաշխարհային կարգի ժյուրիների կազմին, որին վերջերս միացել է նաև նորարարական ճարտարապետ Շիգերու Պանը։ Lexus Design Award մրցույթի ընթացքում Սիր Դեվիդ Ադջային և մյուս ժյուրիները հայտնաբերել և ճանաչել են գլոբալ հեղինակների և դիզայներների հաջորդ ալիքի ներկայացուցիչներին։
Ամեն տարի հազարավոր երիտասարդ ստեղծագործներն ամբողջ աշխարհից ձգտում են մասնակցել Lexus Design Award մրցույթին, որտեղ նրանք հնարավորություն ունեն ստանալու կայացած դիզայներների աջակցումը, նախատիպերի ստեղծման համապր միջոցները և Միլանի դիզայնի շաբաթվա հրավերը։ Սեր Դեվիդ Ադջային և մյուս ժյուրիներն ընտրել են եզրափակիչ փուլի 12 մասնակից, որոնք լավագույնս կերպով մարմնավորել են այս տարվա թեման՝ «CO-»ն, և արտացոլել են Lexus բրենդի համոզմունքը, որ լավ դիզայնը կարող է աշխարհն ավելի լավը դարձնել։ 2018թ․ Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում Ադջային և մույս ժյուրիները հանձնել են գրան պրին մասնակիցներից մեկին։
«Lexus Design Award-ը տրամադրում է անհավանական հարթակ ողջ աշխարհի երիտասարդ դիզայներների համար, որտեղ նրանք կարող են նախանշել ավելի լավ ապագան։ Ես հպարտ եմ լինել այդ մարդկանց համար հնարավորություն ընձեռող ժյուրիի անդամը։ Այս տարվա թեման ինձ համար շատ կարևոր է։ Քանի որ մենք քննարկում ենք 21-րդ դարի մարտահրավերները, միասնական մտածողությունն ու ոլորտների ներթափանցումն ավելի կարևոր է, քան երբևիցե։» – Սեր Դեվիդ Ադջայի։
Time ամսագրի կողմից 100 Ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկված այս գանայան-բրիտանական ճարտարապետը 2017թ․-ին ստացել է ասպետություն՝ ճարտարապետության ոլորտում իր ներդրումների համար։ 2016թ․-ին նա ստացել է Panerai London Design շքանշանը։ Վերջին նվաճումների թվում, Սեր Ադջայեն նախագծել է Աֆրիկյան պատմության և մշակույթի Ազգային թանգարանը (Սմիթսոնյան ինստիտուտի թանգարան՝ Վաշինգտոնի նանանգի ազգային մոլում)՝ օգտագործելով Յուրուբայի (Նիգերիայի) արձանի թագի նախշը։
2018թ․ Lexus Design Award մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են 2017թ․ հուլիսի 24-ից հոկտեմբերի 8-ը։ Եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները հայտարարվել են 2018թ․ հունվարին, իսկ Գրան պրիի հաղթողը՝ 2018թ․ ապրիլի 16-ին, Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում։ Lexus Design Award 2018-ի մանրամասները տես՝ անցնելով հետևյալ հղումով՝ LexusDesignAward.com