2018 lexus lda hero

«LEXUS DESIGN AWARD» ՀԵՂԻՆԱԿԱՆՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ 2018Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԵՆ

Lexus International-ը հայտարարել է 2018թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները: Վեցերորդ տարվա համար, դիզայնի այս առանձնահատուկ մրցույթը հրավիրել էր երիտասարդ դիզայներներին գաղափարներ առաջարկել «CO-» թեմայով: Լատինական այս նախածանցը նշանակում է «միասին կամ միասին ներդաշնակության մեջ»: «CO-»ն ուսումնասիրում է, թե ինչպես բնության և գիտության ներդաշնակությունը կարող է նպաստել գլոբալ խնդիրների լուծմանը և խոչընդոտների հաղթահարմանը։
Այս տարվա «Lexus Design Award» մրցույթին մասնակցելու դիմողների քանակն աննախադեպ էր՝ 1300 հայտ 68 երկրներից։ Ժյուրիի անդամներից մեկը՝ Սիր Դեվիդ Ադջայեն, նշել է․ «Զարմանալի է հետևել, թե ինչպես է դիզայներների հաջորդ սերունդը փոխակերպում նոր կոնցեպտներն ու փիլիսոփայությունն այսօրվա հիմնական խնդիրների նորարարական լուծումների»։ «Lexus Design Award»-ի նախորդ ֆինալիստներն ու մրցանակակիրները շարունակում են նվաճել հաջողությունների, այդ թվում՝ Սեբաստիան Շեռերի 2014թ․ «Iris» նախագիծը, որը շահել է «German Design Award 2016» մրցանակը և Caravan-ի «Sense-Wear» նախագիծը, որը 2016թ․-ին շահել է Վենետիկի Դիզայնի շաբաթվա Հագուստի տեխնոլոգիաների մրցույթի մրցանակը։
Եզրափակիչ փուլ անցած տասներկու մասնակիցների աշխատանքները մանրակրկտորեն ուսումնասիրվել են հեղինակավոր ժյուրիների խմբի կողմից, որին միացել են ևս երկու անդամ՝ աշխարհահռչակ ճարտարապետներ Դեվիդ Ադջային և Շիգերու Պանը։ 12 մասնակիցներից ստորև նշված չորսն ընտրվել են՝ կայացած ստեղծագործների թիմի ուղեկցման և վերահսկողության ներքո իրենց նախագծերի նախատիպերը ստեղծելու համար․ Լինդսի Ադելման, Ջեսիկա Ուելշ, Սոու Ֆուդզիմոտո և Formafantasma։
Չորս նախատիպերը ցուցադրվել են այս տարվա Միլանի դիզայնի շաբաթվա* ընթացքում կայացած Lexus-ի ցուցահանդեսին՝ եզրափակիչ փուլ անցած մնացած ութ մասնակիցների դիզայնները ներկայացնող ցուցատախտակներով: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց դիզայնները ժյուրիին և միջազգային լրատվամիջոցներին: Ներկայացումից հետո ընտրվել է Գրան պրիի հաղթողը։
Լրացուցիչ տեղեկություններ և նկարներ հասանելի են՝
«Lexus Design Award»-ի կայքում՝ https://www.lexus-int.com/lexus-design-award
Instagram-ում՝ @lexusdesignaward
Պաշտոնական հեշթեգերը՝ #LexusDesignAward; #MilanDesignWeek;

2018թ. Միլանի դիզայնի շաբաթին* Lexus-ի մասնակցության մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն փետրվարի կեսին՝ «Lexus Design Award»-ի կայքում:

*Աշխարհի խոշորագույն դիզայներական ցուցահանդեսը, որը հայտնի է նաև «Salone Del Mobile» անունով, ընդգրկում է միջոցառումներ և ցուցահանդեսներ տարբեր ոլորտների բրենդների ու դիզայներների կողմից, այդ թվում` կահույք, նորաձևություն և տեքստիլ: