hero

LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

LEXUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ 12-ՐԴ «ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹ ՄԻԼԱՆՈՒՄ»՝ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՅՍՈՎ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ

Lexus-ն անկեղծորեն հավատում է, որ դիզայնը կարող է փոխել աշխարհը։ Ավելի քան մեկ տասնամյակ Lexus Design-ի միջոցառումը Lexus-ի փիլիսոփայությունն արտացոլող զարմանահրաշ տպավորություններ է փոխանցել Միլանի դիզայնի շաբաթվա այցելուներին։
2019 թվականը բացառություն չէ, և այս տարվա միջոցառմանհամար, որը խորագրված է «Առաջնորդություն լույսով», Lexus-ը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներական ընկերության՝ Rhizomatiks-ի հետ: Rhizomatiks-ը, որը հայտնի է լսարաններին գրավելու նպատակով երևակայական տեխնոլոգիայի օգտագործմամբ, նախկինում աշխատել է Lexus-ի հետ 2014թ․ կայացած արվեստի և տեխնոլոգիայի «Media Ambition Tokyo» ցուցահանդեսի ընթացքում։
Ոգեշնչված Lexus-ի լուսավորության ապագայի տեխնոլոգիայով՝ «Առաջնորդություն լույսով» նախագիծը աշխույժ և դինամիկ լուսավորության տպավորիչ ցուցադրություն է, որում անվերջ թվացող լույսի շողերը փոխազդեցության մեջ են մտնում մարդկային ձևի հետ։
2019թ․ Lexus դիզայնի մրցանակաբաշխության այցելուները հնարավորություն կունենան նաև դիտել եզրափակիչ փուլի վեց մասնակիցների աշխատանքները։ Առաջին անգամ 2013թ. անցկացված այս դիզայնի միջազգային մրցույթի նպատակն է աջակցել ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից ստեղծագործողներին: Մրցանակաբաշխությունը միտված է աջակցելու հասարակության բարեկեցությանը նպաստող գաղափարների զարգացմանը՝ աջակցելով այն ստեղծագործողներին, որոնց աշխատանքը կարող է նպաստել ավելի լավ ապագայի կերտմանը:
Շուրջ 1548 հայտերից ընտրված այս տարվա եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն են․
Ալգորիթմիկ ժանյակ (Algorithmic Lace), հեղինակ՝ Լիզա Մարքս
Եռաչափ անհատական դիզայնով ժանյակավոր կրծքկալ կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացողների համար։ Այս կրծքկալն ունի հատուկ մշակված դիզայն ալգորիթմիկ նախշերի կիրառմամբ, որի արդյունքում ստացվել է եռաչափ ժանյակ։ Այն օգնում է խուսափել դիզայնի այնպիսի տարրերից, որոնք անհարմարություն են ստեղծում վիրահատությունից հետո՝ յուրաքանչյուր կնոջ տրամադրելով վստահություն իր նոր կենսակերպում։
Arenophile, հեղինակ՝ Ռեզան Հասոգլու
Նախագիծ, որը նոր նպատակ ու նշանակություն է տալիս լայնորեն հասանելի անապատի ավազին։ Անապատի ավազի և ոչ թունավոր կապակցանյութերի համադրությամբ ստեղծվում են բարդ կառուցվածքով նյութեր, և փորձարարական աշխատանքներից ու հետազոտություններից հետո առաջարկվում են նոր արտադրատեսակներ։
Baluto, հեղինակ՝ Ջեֆրի Ե․ Դելա Կրուզ
Մուդուլյար բնակարանային համակարգ՝ նախատեսված երկրաշարժերին և ուժեղ ջրհեղեղներին դիմակայելու համար։ Baluto նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են հողի բնակելի տարածքներ, որոնք կարող են դիմակայել ջրհեղեղների ժամանակ ջրի մակարդակի կտրուկ բարձրացմանը ցածրադիր գոտիներում, որտեղ հիմնական խնդիրը ջրհեղեղների հետևանքների մեղմացումն է։
Green Blast Jet Energy (Ռեակտիվ շիթի կանաչ էներգիա), հեղինակ՝ Դմիտրի Բալաշով
Թռիչքի պահին օդանավի ռեակտիվ շիթի էներգիայի կուտակման և փոխակերպման տուրբին։ Ռեակտիվ շիթի այս կանաչ էներգիան կարող է վերաօգտագործվել օդանավակայաններում տարբեր նպատակների համար։
Hydrus, հեղինակ՝ Շուզհան Յուան
Նավթի մերձափնյա արտահոսքի հետևանքների շտապ վերացման սարքավորում, որը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Hydrus սարքավորումը ոչ միայն փորձում է լուծել մեկ խնդիր, այլ նաև խրախուսում է մարդկանց կառավարել երկրագնդի բնապահպանական փոփոխությունները։
Solgami, հեղինակ՝ Բեն Բերվիկ
Լուսամուտի շերտավարագույր, որն էլեկտրականություն է ստեղծում և մեծացնում ներքին լուսավորությունը։ Solgami-ն կիրառում է օրիգամի երկրաչափական մոդելներ՝ շենքի բնակիչներին ավելի սերտորեն կապակցելով իրենց արտաքին միջավայրի հետ և նրանց վրա է դնում պատասխանատվությունը՝ ընտրություն կատարելու ավելի շատ լուսավորության կամ էլեկտրաէներգիայի արտադրության միջև։
Եզրափակչի բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել աշխատելու համաշխարհային համբավ ունեցող դիզայների ղեկավարությամբ՝ իրենց դիզայնի նախատիպերը ստեղծելու, ապա դրանք ցուցադրելու համար։ Այս տարվա Գրան պրի մրցանակակիրը կընտրվի հանրաճանաչ դիզայներների ու ոլորտի մասնագետների հանձնաժողովի կողմից, որը կհայտարարվի ապրիլի 8-ին։