
LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ 2017Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Lexus International-ը հայտարարել է 2017թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները: Lexus-ը նշում է այս դիզայնի միջազգային մրցույթի 5-րդ տարելիցը, որն առաջին անգամ անց է կացվել 2013թ.-ին` ավելի լավ ապագայի կերտմանն ուղղված գաղափարների խրախուսման նպատակով, որն աջակցում է ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից դիզայներներին ու ստեղծագործողներին: «Lexus Design Award» մրցանակաբաշխությունը 2017թ.-ին ստացել է 1152 հայտ աշխարհի 63 երկրներից՝ «Բայցև» թեմայի ներքո:
Որպես Lexus-ի նորարարական ոգու խորհրդանիշ՝ այս «ԲԱՅՑԵՎ»-ը հատկապես տեղին է Lexus մրցանակաբաշխության 5-րդ տարելիցին: «Բայցև»-ը ոգեշնչում է մեզ ներդաշնակություն գտնել անհամատեղելի թվացող նպատակների միջև, օրինակ՝ ընդարձակ, սակայն միևնույն ժամանակ աերոդինամիկ դիզայն: Ներդաշնակեցնելով հակասական տարրերը՝ «Բայցև»-ը բացում է առաջադեմ դիզայնի ու տեխնոլոգիայի երևակայական սահմանները՝ աշխարհին տրամադրելով նոր, զարմանահրաշ հնարավորություններ:
2016թ. նոյեմբերին հավաքվեց համաշխարհային համբավ ունեցող դիզայներների ու գեղարվեստական ղեկավարների խումբ՝ ստացված հայտերը գնահատելու համար: Մանրամասն ուսումնասիրությունից ու երկարատև քննարկումներից հետո ժյուրին ընտրեց 12 ֆինալիստների:
Այս 12 ֆինալիստներից ընտրվեցին հետևյալ չորսը՝ իրենց դիզայնի նախատիպը ստեղծելու համար՝ հանրաճանաչ մասնագետների ղեկավարությամբ:

Չունենալով ոչինչ, բայցև ամեն ինչ: Ահրան Վոն (Կորեա), Բջջային կենսակերպի պատիճ: Չունենալով ոչինչ, ԲԱՅՑԵՎ ամեն ինչ:

ՊԻՔՍԵԼ, Հիրոտո Յոշիզո (Ճապոնիա): Լույսը, ԲԱՅՑԵՎ ստվերը վերապրելու կառուցվածք:

Pflute նվագարաններ, Ջիա Վու (Չինաստան): Բանջարեղեն, ԲԱՅՑԵՎ երաժշտական նվագարան: Օգնում է երեխաներին հմտություններ ձեռք բերել զվարճալի եղանակով:

Կառուցվածքային գույն: Ստատիկ, բայցև փոփոխվող: Ջեսիկա Ֆյուգլեր (ԱՄՆ): Ստատիկ, ԲԱՅՑԵՎ փոփոխվող կառուցվածք: Փոփոխվում է կախված տեսակետից:

Ուրախ չափագդալ կույրերի համար: Էունջին Փարք (Կորեա): Չափագդալ՝ անտեսանելի, ԲԱՅՑԵՎ պատկերացնելի շոշափողական սանդղակով՝ կույրերի համար:

Թղթի լանդշաֆտ, Կունիկո Մաեդա (Ճապոնիա): Մեկանգամյա օգտագործման, ԲԱՅՑԵՎ վերամշակված նյութ՝ դասական և ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ:

Զանգվածային արտադրությունից՝ եզակի արտադրանք, Խմբի անվանումը՝ ՏԱԿԵՀԱՆԱԿԵ-Բունգորոգամա (Ճապոնիա): Զանգվածային արտադրության, ԲԱՅՑԵՎ եզակի խեցեգործություն՝ շարժական թրծավառարանի օգտագործմամբ:

Թղթե թեյնիկ, Ռիո Կատայամա (Ճապոնիա): Հրկիզվող, ԲԱՅՑԵՎ հրակայուն թեյնիկ:

Սոսազգիներ, Պաուլա Սերմենո (Պերու): Բանանի տերևից վիրակապեր, որ ազդեցությամբ գերազանցում են սինթետիկը, ԲԱՅՑԵՎ կենսաքայքայվող են ու հանգստացնող:

ՊԱՏԻՃ. Անտուն, ԲԱՅՑԵՎ տուն ունեցող: Խմբի անվանումը՝ MOD lab (ԱՄՆ): Ժամանակավոր կացարան տեղահանված բնակչության համար: Անտուն, ԲԱՅՑԵՎ տուն ունեցող:

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ ԾՐԱԳԻՐ / «ԺԱՄԱՆԱԿԻ ՁԱՅՆԸ» ՌԱԴԻՈ, Տակուրո Սանդա (Ճապոնիա): Հայ-Թեք, ԲԱՅՑԵՎ Ռետրո՝ հին ու նոր ռադիոհաղորդումներ:

Լուսացուցային համակարգ, Եվգենի Արինին (Ռուսաստան): Պարզ, ԲԱՅՑԵՎ բարդ լուսացույց:
Վերը նշված չորս ֆինալիստներին ստեղծագործական ուղղորդում տրամադրելու նպատակով՝ 2017թ. «Lexus Design Award»-ը նշանակել է չորս հանրահայտ գեղարվեստական ղեկավարների՝ ճարտարապետներ և բազմաճյուղ դիզայներներ Ների և Հուին, դիզայներ Մաքս Լեմին, դիզայներ/ճարտարապետ Ելենա Մանֆերդինին և նկարիչ/ճարտարապետ Snarkitecture-ին: Նրանք բոլորը ղեկավարել են նաև անցյալ տարվա եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները:
Չորս ավարտուն նախատիպերը կցուցադրվեն այս տարվա Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում կայանալիք Lexus-ի ցուցահանդեսին՝ եզրափակիչ փուլ անցած մնացած ութ մասնակիցների դիզայնները ներկայացնող ցուցատախտակներով: Միջոցառումը կկայանա ապրիլի 3-ից (մամուլի և մրցանակների հանձնման օր) մինչև ապրիլի 9-ը: Ապրիլի 3-ին եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կներկայացնեն իրենց դիզայնները ժյուրիին և միջազգային լրատվամիջոցներին: Ժյուրին կգնահատի չորս նախատիպերը և կհայտարարի Գրան-պրի մրցանակակրին՝ եզրափակելով 2017թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխությունը:
Լրացուցիչ տեղեկություններ և նկարներ հասանելի են՝
«Lexus Design Award»-ի կայքում՝ Lexus Design Award
Instagram՝ @lexusdesignaward
Պաշտոնական հեշթեգերը՝ #LexusDesignAward; #MilanDesignWeek;