2017 lda judges hero

2017Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԺՅՈՒՐԻ

ՊԱՈԼԱ ԱՆՏՈՆԵԼԼԻ՝ կուրատոր

Անտոնելլին 1994թ.-ին սկսել է աշխատել Ժամանակակից արվեստի թանգարանի Ճարտարապետության և դիզայնի դեպարտամենտում` որպես ավագ կուրատոր, ինչպես նաև հանդիսացել է MoMA-ի Ուսումնասիրությունների և զարգացման բաժնի տնօրենը: Նա դասախոսել է TED-ում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում և միջազգային այլ կոնֆերանսներում: Նրա նպատակն է խթանել դիզայնը այնքան ժամանակ, մինչև որ նրա դրական ազդեցությունը աշխարհի վրա լրիվ ընդունվի և օգտագործվի: Ներկայումս նա աշխատում է արդի դիզայնի թեմայով մի շարք ցուցադրությունների և «States of Design» գրքի վրա, որում ներկայացվում է արդի դիզայներական ճյուղերի բազմազանությունն ու տարբերությունը:

2017 lda judges paola antontelli

ԱՐԻԿ ՉԵՆ՝ կուրատոր

Արիկ Չենը դիզայնի և ճարտարապետության գլխավոր կուրատոր է Հոնկոնգի Արևմտյան Կոուլուն մշակութային մարզի M+ վիզուալ արվեստի նոր թանգարանում, որն այժմ գտնվում է կառուցման մեջ: Նախկինում նա աշխատել է իբրև Պեկինի Դիզայնի շաբաթ ցուցահանդեսի ստեղծագործական ղեկավար և առաջնորդել միջոցառման հաջող իրականացումը նաև 2011 և 2012 թվականներին: Չենը կազմակերպել և համակարգել է բազմաթիվ ցուցահանդեսներ և ծրագրեր թանգարաններում, բիենալեներ և միջազգային այլ միջոցառումներ: Չենը նաև հաճախ թղթակցում է տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New York Times-ին, Monocle-ին, Architectural Record-ին և PIN-UP-ին:


  

  
    2017 lda judges aric chen

ՏՈՅՈ ԻՏՈ՝ ճարտարապետ

Իտոն 1965թ.-ին ավարտել է Տոկիոյի համալսարանի ճարտարապետության բաժինը: Նրա հիմնական աշխատանքներն են` Սենդայի մեդիադարան, Տամա Արվեստի համալսարանի գրադարան, Հաթիոձի, Թայվանի համալսարանի Հասարակական գիտությունների քոլեջ (Taiwan R.O.C), Գիֆու քաղաքի «Minna no Mori» մեդիադարան և այլն: Ընթացիկ ծրագրերից են՝ Թայչունգ ազգային թատրոնը (Թայվան), Աոմորի մարզադաշտը և մի քանի այլ ծրագրեր: Իտոն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Ճապոնիայի ճարտարապետական ինստիտուտի պարգևին, Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» մրցանակին, Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի ոսկե մեդալին և Պրիցկերյան ճարտարապետական մրցանակին:


  

  
    2017 lda judges toyo ito

ԲԻՐՋԻԹ ԼՈՀՄԱՆ՝ Designboom-ի գլխավոր խմբագիր

Ծագումով Համբուրգից` նախքան Միլան տեղափոխվելը, Լոհմանն արդյունաբերական դիզայն է ուսումնասիրել Ֆլորենսիայում, որտեղ ապրել և աշխատել է 1987թ.-ից: Նա աշխատել է որպես դիզայներ և ապրանքների կատարելագործման գծով ղեկավար մի շարք իտալացի ճարտարապետների և վարպետ դիզայներների համար: Նա աշխատել է նաև որպես դիզայնի պատմաբան իրավական վարչություններում և միջազգային աճուրդի սրահներում: Որպես հետազոտող և դասախոս՝ նա արդյունաբերական դիզայնին նվիրված սեմինարներ է անց կացրել մի շարք հեղինակավոր միջազգային համալսարաններում: 1999թ.-ին նա դարձավ Designboom-ի հիմնադիրներից մեկը, որտեղ այժմ զբաղեցնում է գլխավոր խմբագրի, կրթական ծրագրերի ղեկավարի և միջազգային ցուցահանդեսների կուրատորի պաշտոնը:


  

  
    2017 lda judges birgit lohmann

ԱԼԻՍ ՌՈՍԹՈՐՆ՝ դիզայնի գծով մեկնաբան

Էլիս Ռաուսթորնը դիզայնի թեմայով հոդվածներ է հրատարակում միջազգային New York Times և Frieze պարբերականներում: Նրա վերջին գիրքը, որը վերնագրված է «Ողջույն, աշխարհ. որտեղ հանդիպում են դիզայնը և կյանքը», ուսումնասիրում է դիզայնի ազդեցությունը մարդկային կյանքի անցյալի, ներկայի և ապագայի վրա: Նա դիզայնի թեմայով ելույթներ է ունենում համաշխարհային իրադարձությունների ընթացքում, այդ թվում՝ TED-ում և Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպումներում Դավոսում՝ Շվեյցարիա: Ապրելով Լոնդոնում՝ Էլիսը հանդիսանում է Chisenhale պատկերասրահի և ժամանակակից պարերի Մայքլ Քլարկ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ և Whitechapel պատկերասրահի հոգաբարձու: Նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (OBE)՝ դիզայնի և արվեստների ոլորտում իր վաստակի համար:


  

  
    2017 lda judges alice rawsthorn

ՅՈՇԻՀԻՐՈ ՍԱՎԱ՝ կուրատոր

Յոշիհիրո Սավան ավարտել է Կիոտոյի տեխնոլոգիայի ինստիտուտը՝ ճարտարագիտության և դիզայնի ոլորտում գիտությունների բակալավրի աստիճանով: 1980թ. Toyota Motor Corporation-ում աշխատանքի անցնելուց հետո նա դիզայնի հետ կապված մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ պլանավորման բաժնում համաշխարհային դիզայնի գծով ավագ աշխատակից: 2016թ.-ի ապրիլին նա դարձել է Lexus International-ի գործադիր փոխնախագահ:


  

  
    2017 lda judges yoshihiro sawa