Lexus Design awards entries open

ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ 2018Թ. «LEXUS DESIGN AWARDS» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

Շարունակելով դիզայնի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու իր գործը՝ Lexus-ը հրավիրում է դիզայներներին մասնակցության հայտեր ներկայացնել 2018թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության համար: Այս տարվա ստեղծագործական թեման է «ՀԱՄԱ-» նախածանցը, որ նշանակում է «հետ» կամ «միասին, ներդաշնակության մեջ»:

ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԻ ՍՆՈՒՑՈՒՄԸ

Մրցանակաբաշխությունը, որը սկիզբ է առել 2013 թվականին, միջազգային հարթակ է՝ ի հայտ բերելու և ճանաչելու աշխարհի ստեղծագործողների և դիզայներների ապագա սերնդին: Ամեն տարի հազարավոր ստեղծագործ և տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր ծայրերից ձգտում են հայտնվել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլ անցած տասներկու մասնակիցներ կներկայացվեն դիզայներական համայնքին և աշխարհին ամենախոշոր միջազգային դիզայներական ցուցահանդեսի՝ «Միլանի դիզայնի շաբաթ 2018»՝ Salone Del Mobile-ի ընթացքում: Այնուհետ, այդ մասնակիցներից չորսին մասնագիտական օգնություն կցուցաբերվի միջազգային դիզայներների կողմից և երեք միլիոն ճապոնական յեն (ավելի քան 25 000 ԱՄՆ դոլար) կտրամադրվի՝ ստեղծելու իրենց գաղափարների նախատիպերը:

«ՀԱՄԱ-»-ի ԳԱՂԱՓԱՐԸ

2018թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության ստեղծագործական թեման է «ՀԱՄԱ-» նախածանցը, որ նշանակում է «հետ» կամ «միասին, ներդաշնակության մեջ»: Կարծում ենք, որ գերազանց դիզայնը կարող է ապահովել բնության և հասարակության համատեղ և ներդաշնակ գոյությունը: Այս առումով «ՀԱՄԱ-» նախածանցը մոտեցում է, որը հնարավորություն է տալիս Lexus ապրանքանիշին հետազոտել իր իրական ներուժը և շրջակա միջավայրի պոտենցիալը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համագործակցության, համակարգման և կապի միջոցով: Այժմ երիտասարդ դիզայներները հնարավորություն ունեն ուսումնասիրելու «ՀԱՄԱ-»-ն և արարելու ավելի լավ աշխարհ:

ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Ժյուրիի անդամները, որոնք պիտի գնահատեն մասնակիցների դիզայնները, համաշխարհային ճանաչում ունեցող և դիզայնի ամենատարբեր ոճերի մեջ աշխատող ստեղծագործողներ են: Բացի այդ, մասնակիցները ուղղորդում և մասնագիտական օգնություն են ստանալու ճանաչված դիզայներներից, որոնք կփոխանցեն իրենց հմտությունները և կապահովեն գործնական օժանդակություն: Նրանք կօգնեն ընտրված մասնակիցներին վերհանելու իրենց ողջ պոտենցիալը՝ նորարարական գաղափարները գործուն նախատիպերի վերածելու միջոցով: Ժյուրիի անդամներն ու գեղարվեստական ղեկավարները համակարծիք են Lexus-ի հետ, որ գերազանց դիզայնը կարող է դեպի լավը փոխել աշխարհը:
2018թ. դիզայնի մրցանակաբաշխության ժյուրիի անդամների և գեղարվեստական ղեկավարների անունները կհրապարակվեն օգոստոսին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն «Միլանի դիզայնի շաբաթ» ցուցահանդեսին՝ Lexus-ի տաղավարում: Ժյուրին այնուհետ կգնահատի չորս նախատիպերը՝ որոշելու 2018թ. Գրան-պրի մրցանակակրին: Նախորդ հաղթողները շարունակում են իրենց ճանապարհը՝ վայելելով հաջողություն և վերածելով իրենց մտահղացումները մրցունակ արտադրանքի:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2018թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության հայտերն ընդունվում են հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելելLexusDesignAward.com: Եզրափակիչ փուլ անցած տասներկու մասնակիցների անունները կհայտարարվեն 2018թ. սկզբին:

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ. 4-ՐԴ ՍԵԶՈՆ՝ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ