2019 lexus design awards hero

LEXUS DESIGN AWARD

ԼԻԶԱ ՄԱՐՔՍԻ "ԱԼԳՈՐԻՏՄԻԿ ԺԱՆՅԱԿ"-Ը ՍՏԱՑԵԼ Է LDA 2019Թ. ՊԱՐԳԵՎԸ

Lexus International-ը ներկայացրել է 2019թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության Գրան պրի մրցանակակրին։ Հեղինակավոր մրցանակին է արժանացել Լիզա Մարքսը իր “Algorithmic Lace” (Ալգորիթմիկ ժանյակ) դիզայնով՝ ողջ աշխարհի 65 երկրներից ստացված շուրջ 1548 գաղափարների հայտերից։
Նախատիպը ցույց է տալիս Lexus բրենդի ձգտումը՝ դիզայնի միջոցով նպաստել ավելի լավ ապագայի կառուցմանը, որը կհամապատասխանի Lexus-ի մարդակենտրոն փիլիսոփայությանը՝ էվոլյուցիային ու նորարարությանը համընթաց։
Առաջին անգամ լինելով ժյուրիի անդամ՝ միջազգային ճանաչում ունեցող դիզայներ և տեխնոլոգ Ջոն Մաեդան այսպես է արտահայտվել․ «Երբ մտածում ենք ալգորիթմների մասին, մեր մտքին գալիս են համակարգիչներն ու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը։ Մինչդեռ ալգորիթմներն առաջին անգամ կիրառվել են տեքստիլ արդյունաբերության մեջ 19-րդ դարում՝ որպես կտորների նոր գեղագիտական տարբերակներ մշակելու միջոցներ։
Լիզա Մարքսի “Algorithmic Lace” նախագիծը ոչ միայն շարունակում է այդ հարուստ ավանդույթը, այլև ավելի հետ գնում պատմության մեջ՝ ներդնելով ժանյակային նախշերի բարդ հյուսվածքի 16-րդ դարի տեխնոլոգիան։ Մարքսը այս հնագույն պրոցեսը համադրում է ժամանակակից եռաչափ մոդելավորման հետ՝ ստեղծելով յուրօրինակ ձեռագործ կրծքկալներ կրծքագեղձի քաղցկեղի մաստեկտոմիա վիրահատություն անցած հիվանդների համար։ Արդյունքում գործառական նշանակությունը զուգադրվել է գեղեցկության հետ, որը դրականորեն փոխում է վիրահատված անձի մարմնի գեղագիտական տեսքը՝ միաժամանակ տրամադրելով լիովին անհատական կառուցվածքային հարմարավետություն»։
Մրցանակը ստանալիս Գրան Պրի հաղթող Լիզա Մարքսն ասաց․ «Lexus-ը կարիք չունի դա անելու։ Առանց դրա էլ նա կարող է հաջողված բրենդ լինել։ Սակայն դա ցույց է տալիս դիզայնին և ավելի լավ ապագային ուղղված նրա հանձնառությունը»։ Գրան Պրի մրցանակի արժանացած նախատիպը՝ 2019թ․ Lexus դիզայնի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մնացած հինգ մասնակիցների աշխատանքների հետ, կցուցադրվի 2019թ․ ապրիլի 9-13-ը Միլանի դիզայնի շաբաթվա շրջանակներում անցկացվող Lexus-ի «Առաջնորդություն լույսով» խորագրով ցուցահանդեսի ընթացքում՝ Միլանի միջազգային դիզայներական կենտրոն հանդիսացող Տորտոնա թաղամասի Superstudio Più-ում։