lexus limitless co existence milan hero

LEXUS-Ի «ԱՆՍԱՀՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ»-Ը ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Lexus-ի առաքելությունը՝ ավելի լավ աշխարհի ստեղծումը դիզայնի, երևակայության և ստեղծագործական մտքի աջակցման միջոցով, այսօր հասել է նոր մակարդակի՝ «ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ» նախագծի շնորհիվ։ Շքեղ մեքենայագործի 11-րդ ներկայացումը Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում առանձնացվել է այս նախագծով։

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման այցելուները կվայելեն երևակայական և մտածված դիզայնը, որը ենթադրում է անսահմանափակ ապագա հասարակության համար։ Lexus-ը գտնում է, որ դիզայնը շարունակական փոփոխությունների, հնարավորությունների և ներգրավվածության հիմնական դրդող ուժն է։ Դիզայնը կարող է սովորականը կերպափոխել արտասովորի և մարդկության համար բացահայտել, որ, եթե օգտագործել «СО-»ն համագործակցության, համախմբության և համագոյակցության իմաստով, մեր հնարավորությունները սահման չեն ունենա։
Իրադարձության սենսացիոն հիմնական ինստալյացիան ստեղծվել է ճապոնացի ճարտարապետ Սոտա Իչիկավայի կողմից, և դիտողներին ցուցադրել է «CO-»ի գաղափարը՝ ներկայացված որպես դինամիկ արվեստի գործ քառաչափ տարածքում։ Իչիկավան, ով հայտնի է ֆիզիկական տարածության կերպափոխման համար տեղեկատվական տեխնոլոգիաների և դիզայնի համադրման տեխնոլոգիաներով, ստեղծել է թվայինն ու անլաոգայինը հատող ինստալյացիա։ Հիմնվելով այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի կենտրոնն է, ուղղահայաց դիրքով կախված՝ թվացյալ անվերջ քանակության շղթաները ներկայացնում են աշխարհի անհատներին։ Յուրաքանչյուր շղթան լուսավորված է իր լույսի աղբյուրով, և ոչ մեկը ստվերում չէ․ ներկայացում այն մասին, որ յուրաքանչյուր անհատական դիտանկյունն իր սեփական կենտրոնում է։ Տեխնոլոգիաների և նորարարական դիզայներական մտածողությունն անհնարինը դարձնում են իրականություն։
Lexus-ի կիրքը դիզայնի հանդեպ սնուցում է վերջին տարիներին բրենդի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարի Միլանում Lexus-ը ներկայացրել է իր նորագույն կոնցեպտը՝ նորարարական Lexus LF-1 Limitless-ը, որն ակնարկում է Lexus-ի դիզայնն ապագայում։
Lexus Design Event-ն անցել է նոր վերանորոգված Cavallerizze դահլիճում՝ Museo Nazionale della Scienza e della Tecnologia Leonardo da Vinci թանգարանում։ Քաղաքի վերակառուցման և վերանորոգման շրջանակներում 19-րդ դարի այս վանքն ու ախոռները նույնպես վերականգնվել են։
Հյուրերին հաճոյացնելու համար Միլանի ALTATTO շեֆ-խոհարարների տրիոն պատրաստել էր բացառիկ խոհարարական համտեսություն։ Նրանք սրում էին համի և տեսողության զգայարանները՝ տեղախոփելով ԱՆՍԱՀՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ մեկ այլ հարթություն։ Բացի դրանից, այցելուներն ունեցան հնարավորություն ծանոթանալու 2018թ․ Lexus Design Award մրցույթի եզրափակիչ փուլի 12 մասնակիցների աշխատանքներին։ Ապրիլի 16-ին՝ միջազգային լրատվամիջոցների աշխատակիցների ներկայությամբ, աշխարհահռչակ ժյուրին հայտարարեց Գրան պրիի հաղթողին։

ՄԻԼԱՆԻ 2018Թ. LEXUS-Ի ԴԻԶԱՅՆԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՈՆՍԸ