2018 lexus design hero

ԴԻԶԱՅՆ

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

Նոր արվեստի տեսակի կերտում հնագույն ավանդույթի հիման վրա:

Մարդիկ փորագրել են փայտը ժամանակների սկզբից՝ հաճախ ստեղծելով այնքան պարզունակ, նույնքան էլ հետաքրքիր գործեր, սակայն ճապոնական «Յոսեգի» բարդ արվեստը ընդունված կանոնի ակնհայտ բացառություն է:

Ավելի քան 400 տարիների ընթացքում կիրառված դեկորատիվ փայտագործության այս նրբին ու աշխատատար ձևը, որը նաև հայտնի է որպես ճապոնական փայտային խճանկար, իրենից ներկայացնում է բացառիկ ճշգրտությամբ տարբեր գույների ու կառուցվածքների փայտի կտորների դասավորումը բարդ խճանկարային զարդանախշերում:


  

  
    2018 lexus design1 landscape

Դա չափազանց բարդ գործընթաց է, որը մեծ հմտություն ու փորձ է պահանջում, որի հետևանքով նախորդ դարի ընթացքում նվազել էր այս յուրօրինակ արվեստի ձևի հանրաճանաչությունը:

Սակայն մեկ մարդ վճռական է տրամադրված՝ ոչ միայն շարունակելու Յոսեգի հնագույն արվեստը, այլ դրան ժամանակակից շունչ հաղորդելու և բացահայտելու դրա գեղեցկությունն աշխարհին:

Կեն Օտան հայտնի է որպես Յոսեգի փայտագործության ժամանակակից վարպետ, և նա իր արհեստի խանդավառ դեսպանն է, քանի որ ձգտում է պահպանել դարերի ընթացքում կատարելագործված ավանդական տեխնոլոգիաները՝ միաժամանակ ընդունելով նորարարությունը ձևի մեջ:

«Ես ցանկանում եմ շարունակել և պահպանել ավանդույթը», - բացատրում է Օտան, որն աշխատում է Յոսեգիի ծննդավայր հանդիսացող Ճապոնիայի Հակոնե քաղաքի իր արվեստանոցում: «Դրա համար ես պետք է փոխվեմ ու նորարարական մոտեցում ապահովեմ: Դա «կրկնօրինակելու կամ չկրկնօրինակելու» հետ կապված խնդիր չէ, այլ իմ ինքնատիպությունը պահպանելու ցանկություն:


  

  
    2018 lexus design quote landscape

  

  
    2018 lexus design quote portrait 810x1080 v2

«ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ», - ԲԱՑԱՏՐՈՒՄ Է ՕՏԱՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՅՈՍԵԳԻԻ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀԱԿՈՆԵ ՔԱՂԱՔԻ ԻՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ: «ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՍ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՄ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵՄ: ԴԱ «ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՉԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼՈՒ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉԷ, ԱՅԼ ԻՄ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ:

Կեն Օտա, Յոսեգի փայտագործ

Յոսեգիի դետալներն այնքան յուրահատուկ և բարդ են, որ դրանք չեն կարող արտադրվել զանգվածային եղանակով, և ձեռքով ստեղծվող յուրաքանչյուր մասի համար ընտրվող փայտն անմիջականորեն արտացոլում է արհեստավորի ոճն ու ճաշակը, որը նման է «ստորագրության»:

Օտան, որը երկար տարիներ աշխատել է իր արհեստը կատարելագործելու վրա, նախ՝ Սայատամայի պոլիտեխնիկական քոլեջում, ապա՝ Օդավարայում գտնվող հանրաճանաչ Կիրո արվեստի ստուդիայում, իր գործերը ստեղծում է 25 տարբեր տեսակի փայտերի ընտրանիից՝ սկսած Հոկկայդոյից մինչև Օկինավա, որը նա անձամբ ձեռք է բերում ողջ Ճապոնիայի տարածքից:

Ըստ նրա՝ այն փայտը, որ նա օգտագործում է իր մեծ պահանջարկ ունեցող արտադրանքները ստեղծելու համար (այդ թվում՝ արկղեր, անոթներ և տակդիրներ), ավելին է, քան պարզապես հումքը, և նա գտնում է, որ պետք է գնահատել ու արժևորել յուրաքանչյուր կտորը:


  

  
    2018 lexus design2 landscape 1920x1080 v2

«Ես ցանկանում եմ հարգանք ցուցաբերել անտառում հատված ծառերից ստացված կյանքի նկատմամբ», - ասում է նա: «Նույնը վերաբերում է նաև այլ առարկաներին. ես ցանկանում եմ երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ վերցնում եմ: Յուրաքանչյուր փայտ ունի իր յուրահատուկ ձևն ու համադրությունը, որոնք արտահայտման ազատություն և հնարավորություն են տալիս, ինչը, վերջին հաշվով, ընդգծում է դրանց գրավչությունը»:

Յոսեգիի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չափազանց ժամանակատար է, և արհեստավորի կողմից մեծագույն համբերություն է պահանջում, որը հակասում է այն արագընթաց թվային աշխարհին, որում մենք ապրում ենք: Այնուամենայնիվ, Օտան հարմարվել է այն դանդաղ տեմպին, որն իր աշխատանքը պահանջում է, և դա համարում է հնարավորություն՝ որպես արվեստագետ իր աշխատանքի խորություններն ուսումնասիրելու համար:

«Ժամանակը կարևոր չէ», - ասում է նա: «Ես կարող եմ միայն արտահայտվել այն բանի միջոցով, ինչը կա իմ ներսում»:


  

  
    2018 lexus design3 landscape

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

ՆՈՐ ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿԻ ԿԵՐՏՈՒՄ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Lexus-ի համար առաջնային է նորարարությունն ու բարձրորակ արհեստագործությունը: Ցուցադրելով բնական փայտը մանրակրկիտ մշակված նոր զարդանախշերի փոխակերպելու այս բացառիկ տեխնիկան՝ Lexus-ը վերահաստատում է իր շարունակական նվիրվածությունը ավանդույթի ու տեխնոլոգիայի նուրբ միավորման գաղափարին:

Next steps