ԴԻԶԱՅՆ

ՀԱՎԱԿՆՈՏ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Խիզախ լինելու համար պետք է պայքարել մի բանի համար: Երբ խոսքը գնում է դիզայնի ու ոճավորման մասին, մենք անում ենք այն, ինչին հավատում ենք՝ միշտ առաջնորդվելով ստեղծագործական գերազանցության և գեղագիտական ճշգրտության սկզբունքներով:

ԴԻԶԱՅՆ ՍՏԵՂԾԵԼԻՍ ՈՒՆԵՑԻՐ ՏԵՍԱԿԵՏԴ

Lexus-ի դիզայնը կանխամտածված կերպով հանդուգն և պրովոկացիոն է: Մտքի ազատությունն ու ինքնարտահայտումը ամենակարևոր արժեքներն են մեզ համար: Մենք անդադրում կերպով հետազոտում ենք նոր գաղափարներ և հետամուտ լինում նրանց: Ամեն ինչ սկսվում է խիզախ մտահղացումից՝ իրապես ուրույն, հանդուգն և շատ կոնցեպտուալ. հետո արդեն մենք վերածում ենք այն մեքենայի տեսանելի դիզայնի, որ երևակայական է ամեն առումով:


  

  
    design provocative perspectives 01

  

  
    design provocative perspectives 02

ԴԻԶԱՅՆ ՍՏԵՂԾԵԼԻՍ ՈՒՆԵՑԻՐ ՏԵՍԱԿԵՏԴ

ՀԱՄԱՐՁԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մեր կարծիքով՝ խիզախ դիզայնը խոսում է ինքնավստահության մասին: Հավակնություն ներկայացնելու և բոլորից տարբերվելու պատրաստակամություն: Մենք գիտենք, թե ով ենք, և մեզ միշտ էլ հաջողվում է իրականացնել այն, ինչին հավատում ենք:

Ի՞նչու: Որովհետև համարձակ ընտրություն անելիս ձեռք ես բերում աներևակայելի փորձառություն: Զարմանալի բաները, որ իրապես մղում են մեզ առաջ, սկիզբ չեն առնում սովորականից ու համանմանից: Նրանք ծնվում են խիզախ հակասականությունից: Երբ ընդունում ես պարադոքսներն ու ծայրահեղությունները, հասնում ես իրոք գերժամանակակից մի բանի:

ԳԼՈԲԱԼ ՏԵՍԱԿԵՏ

Բազմազան տեսակետներ, տարբեր մշակույթներ և տեղական առաձնահատկությունների թարմություն՝ այս ամենը սնում է Lexus-ի դիզայնը: Մենք հպարտ եք, որ դիզայնի երեք կենտրոն ունենք աշխարհի յուրահատուկ անկյուններում: Աշխատելով միմյանցից անկախ և, միաժամանակ, միասին՝ նրանք խրախուսում են արմատական մտածողությունն ու անվերջանալի փորձարարությունը: Որակի այս փարոսներից է, որ ծնվում են մեր լեգենդար մեքենաները:

  • 
  

  
    design global points of view 02

    ԳԼՈԲԱԼ ՏԵՍԱԿԵՏ

    ԱԻՉԻ ՊՐԵՖԵԿՏՈՒՐԱ, ՃԱՊՈՆԻԱ

    RX ամենագնացը: LC սպորտային կուպեն: Եվ առաջատար LS սեդանը: Ի՞նչն է միավորում այս երեք տպավորիչ մոդելներին: Երեքն էլ մտահղացվել և կյանքի են կոչվել Lexus-ի Աիչի պրեֆեկտուրայի դիզայն-ստուդիայի պատերի ներսում: Տարածքը օպտիմալացնում և սնուցում է ողջ դիզայներական գործընթացը՝ մոտավոր գծագրերից մինչև 3D պատկերներն ու գրեթե ավարտուն նախատիպերը:

    Վերին հարկում տեղակայված է աննախադեպ փորձաքննական սրահը: Շնորհիվ 200 տոննայանոց ծալովի տանիքի՝ այստեղ գաղտնի կերպով դիտում են նոր մոդելները՝ առատ ցերեկային լույսի ներքո: Իսկ երրորդ հարկում կտեսնեք լիամասշտաբ կինոդահլիճը և վիրտուալ իրականության խցիկը: Առաջին հարկում տեղակայված է լուսանկարչական ստուդիան: Հենց այստեղ են ծնվում լեգենդները:

  • 
  

  
    design global points of view 03

    ԳԼՈԲԱԼ ՏԵՍԱԿԵՏ

    ԼԱԶՈՒՐ ԱՓ, ՖՐԱՆՍԻԱ

    Lexus-ի եվրոպական դիզայնի մասնագիտացված կենտրոնը տեղակայված է Սոֆիա-Անտիպոլիսում՝ Միջերկրականի լազուրյան ափից րոպեների հեռավորության վրա: Տեսարան է բացվում դեպի Ալպերը, իսկ մինչև Նիցցա և Կանն կարճ ճանապարհ է մեքենայով: Լավագույն տեղն է նորարարական դիզայնի ստեղծման համար:

    ED2-ը՝ Եվրոպական դիզայնի մշակման կենտրոնը, զբաղեցնում է 6000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություն՝ կառուցված հատուկ Lexus-ի եվրոպական դիզայնի թիմի համար: Դիզայներները և մոդելավորողները աշխատում են Աիչի պրեֆեկտուրայի դիզայներական ստուդիայի (Ճապոնիա) հետ համագործակցությամբ: Այստեղ է կյանքի կոչվում աշխարհի լավագույն կոնցեպտ մեքենաների մի մասը: Ինչպես օրինակ՝ նոր հորիզոններ բացող LF-SA մոդելը, որ պատրաստվել էր թիմի կողմից Ժնևի 2015թ. ավտոցուցահանդեսի համար:

  • 
  

  
    design global points of view 04

    ԳԼՈԲԱԼ ՏԵՍԱԿԵՏ

    ՆՅՈՒՊՈՐՏ ԲԻՉ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ

    Lexus-ի գլոբալ դիզայնի կալիֆորնիական մասնաճյուղը կոչվում է CALTY դիզայնի հետազոտություններ: Այս անունն իմաստ ունի: Ինչպես նշում է CALTY-ի նախագահ Քեվին Հանթերը. «Մենք սոսկ ոճավորման ստուդիա չենք: Մենք նաև մեծ թվով հետազոտություններ ենք կատարում և հպարտ ենք դրանով՝ ահա ինչու այդ բառը տեղ է գտել ստուդիայի անվանման մեջ»:

    Նյուպորտ Բիչի ստուդիան ծառայել է իբրև ստեղծագործական գաղափարների օրրան Lexus-ի գոյության գրեթե սկզբից: Ստուդիայի թիմը հեղինակել է շքեղ LC 500-ը և RX -ը՝ Lexus-ի երկու ամենահեղափոխական արտադրական մոդելները:

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Մեր համարձակ գաղափարները դառնում են կոնցեպտ մեքենաներ և, ի վերջո, մտնում արտադրություն, սակայն ներշնչանքն ունի նաև դեպի ապագան միտված արդյունքներ: Մենք վերաիմաստավորում ենք շարժումը և ճանապարհորդում առանց սահմանների: Օդ, ծով կամ ցամաք՝ մենք պատրաստ ենք ստեղծելու փոխադրամիջոց ցանկացած տարածության և ցանկացած պահի համար:


  

  
    design imagining the future 01

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ

Խիզախ երևակայությունը հասցնում է անսպասելի և ոգևորող վայրեր: Մենք մարտահրավեր ենք նետում նախագծմանը ամեն քայլափոխին՝ վերաձևելով տեխնոլոգիան նոր բարձրունքների հասնելու համար: Առանց ինքնօրորման, առանց հանգստի:

Վերջին տարիներին մեր իրագործած նորարարական մտահղացումներն են Skyjet տիեզերանավը, սպորտային տիպի զբոսանավը և հովերբորդը: Լինելով գործողության մեջ արմատապես տարբեր՝ դրանց միավորում է Lexus-ի ակնհայտորեն խիզախ մտածողությունը:

Next steps