ԴԻԶԱՅՆ

ՃԱՆԱՉԵԼԻ ՈՃ

L-Finesse դիզայներական եզրույթով է բնորոշվում դիզայնի մեր մոտեցումը: Ի՞ նչ է սա նշանակում: Մենք ձեզ ենք հասցնում ամենաժամանակակից դիզայնն ու տեխնոլոգիան, և ձգտում ապահովել ճշգրտություն ամեն բանում, ինչ ստեղծում ենք:

L-FINESSE

Այս սկզբունքի հիմքում ընկած է երեք կարևորագույն արժեք, որոնցով մենք ոգեշնչվում և առաջնորդվում ենք յուրաքանչյուր որոշում կայացնելիս:

  • Բացարձակ կանխատեսում

    Հավատարիմ մնալով Օմոտենաշեի գաղափարին՝ ճապոնական հյուրընկալության ոգուն, մենք անում ենք ավելին, քան սոսկ վարորդների պահանջների ու ցանկությունների բավարարումը: Մենք լիովին կանխատեսում ենք դրանք, որպեսզի դուք զգաք զարմանահրաշը:

    Սրաթափանց պարզություն

    Մեր ստեղծած ամեն բան պիտի դառնա անմիջական վայելք՝ դիտելու և օգտագործելու համար: Պիտի բացառվի որևէ ավելորդ բարդություն այնպես, որ արթնացնենք պարզ ու անխառն հույզեր մեքենայավարման ընթացքում:

    Գայթակղիչ նրբագեղություն

    Մեր բոլոր մեքենաներն ունեն հայացքներ որսալու և գլուխներ շրջելու հզորություն: Նրանք նաև գրավում ու պահում են ուշադրությունը: Ինչքան շատ ես նայում, այնքան ավելի ես կլանվում: Պատահական չէ, որ մեզ դիզայներները խոսում են «տեսողական ճանապարհորդության» մասին:

ՀՈՎԱՑՈՒՑԻՉԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՑԱՆՑ

Վայրկենաբար ճանաչվող մեր հովացուցիչ համակարգի ցանցը դարձել է Lexus դիզայնի այցեքարտը: Այն համարձակ տեսք ունի, որ չի կարող մոռացվել: Այն անփոփոխ է ընդհանուր պատկերի առումով, թեև փոփոխություններ է կրում ժամանակի ընթացքում և տարբերվում մոդելից մոդել:

ԱՌՋԵՎԻ L-ԱՁԵՎ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Մեր մեքենաների L-աձև լուսարձակները համահունչ են հովացուցիչ համակարգի ցանցին, և միասին ստեղծում են ազդեցիկ վեհություն: Յուրաքանչյուր ավտոմեքենայի առջևի և հետևի մասերում հիշատակվում է մեր անունը: Անընդմեջ փոփոխվող լուսարձակները ձևավորվում են համաձայն տեխնիկական առաջընթացին և ոճային զարգացմանը:

ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ԿՈՂԱՊԱՏԿԵՐ

Յուրաքանչյուր Lexus ունի փառահեղ տեսք կողքից: Կողապատկերի շրջահոսելիությունը ի ցույց է դնում ողջ բարդ աերոդինամիկան, իսկ խորքային ծալքը հիշեցնում է մեր անվան առաջին տառը: Դիզայն, վարպետություն, նախագծում և արտադրողականություն՝ բոլորը միավորված մեկ առանձնահատուկ նպատակով:

Next steps