ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

LEXUS-Ը 2019Թ. ԺՆԵՎԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

2019թ․ Ժնևի ավտոցուցահանդեսում կկայանա Lexus-ի երկու նոր մոդելների եվրոպական պրեմիերը։ Դրանցից մեկը բրենդի ապագայի գրավիչ դիզայներական միտքն է ներկայացնում, իսկ մյուսը` միջազգային ավտոսպորտում դրա շարունակ աճող նվաճումների արդյունքն է։

2019 lexus geneva motor show lc convertible

ԲԱՑՎՈՂ ԹԱՓՔՈՎ LC

ԲԱՑՎՈՂ ՏԱՆԻՔՈՎ ՆՈՐ LEXUS LC-Ի ԿՈՆՑԵՊՏԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԿԱՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼԸ

Բացվող թափքով նոր Lexus LC-ի կոնցեպտը բաց տանիքով ռոդսթերի հզոր և տպավորիչ իրագործում է։ Կատարյալ գեղեցկության դիզայներական նպատակն իրագործվել է՝ համատեղելով ճապոնական էսթետիկան այնպիսի վարման առանձնահատկությունների հետ, որոնք կարող է տրամադրել միայն բացվող թափքով մոդելը։

Բացվող թափքով LC-ի աթլետիկ չափերը դրան հաղորդում են երկարավուն, ցածրադիր, նրբակազմ կառուցվածք, իսկ սրահը հրապուրիչ ու հաճելի միջավայր է ապահովում թե՛ վարորդի և թե՛ ուղևորների համար։ Ուշադրություն է գրավում հատուկ կարված նստատեղերի ձյունաճերմակ կաշվե հարդարանքը՝ դեղին երանգի շեշտադրմամբ, որը, սակայն, չի խաթարում ողջ դիզայնի մեղմ նրբագեղությունը:

Next steps