2018 lexus lc yellow hero 1920x1080 v2 new

LEXUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ
LC YELLOW EDITION-Ը

Lexus-ը ներկայացրել է LC-ի՝ իր ապշեցուցիչ լյուքս կուպեի, նոր Yellow Edition-ը: SPORT+ դասի դինամիկայի, արտաքին դիզայնի և շքեղ ինտերիերի յուրահատուկ համադրությամբ՝ Yellow Edition-ը երաշխավորում է գերազանց վարում և արտակարգ հարմարավետություն մեքենայի ներսում, որը կատարելագործվել է հազարավոր դիզայներների, ինժեներների և տեխնիկական մասնագետների կողմից:

  • 2018 lexus lc yellow unique handling 810x1080 v2 new

    ԵԶԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

    LC Yellow Edition-ը համալրված է կատարելագործված արտադրողականության և վարման յուրահատկություններով, որոնք LC Sport+ ընդհանուր բնութագրերի մաս են կազմում: Այն զինված է Lexus դինամիկ կառավարման համակարգով, Փոփոխական փոխանցման հարաբերակցությամբ ղեկով (VGRS)` չորս անիվների ղեկակառավարմամբ, որն ինքնուրույն կերպով վերահսկում է առջևի ու հետևի անիվների շրջադարձի անկյունները, և Torsen® Բարձր շփման դիֆերենցիալով:

    Այս բոլոր առաջատար համակարգերը միասին ապահովում են ճկուն ու ապահով կառավարում և գերազանց արձագանք:

    Դրանք վարորդին թույլ են տալիս օգտագործել LC-ի GA-L գլոբալ ինժեներիայի հարթակի ողջ պոտենցիալը` իր գերազանց հավասարակշռությամբ և ցածր ծանրության կենտրոնով:

    Այլ առանձնահատկություններից են՝ 21 դյույմ կռածո սկավառակները և ածխամանրաթելային ուժեղացված պլաստիկից կոմպլեքս տանիքը` թեթև քաշի և առավել հզորության համար: Ածխամանրաթելային հետևի ակտիվ սպոյլերը բացվում է 80 կմ/ժ-ից բարձր արագությամբ վարելու դեպքում՝ կանխելով հետնամասի բարձրացումը և բարձր արագությամբ վարելիս ապահովելով առավել կայունություն:

  • 2018 lexus lc yellow colour combinations 810x1080 v3 new

    ԴԵՂԻՆ ՄԵՏԱԼԻԿ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՒՅՆ

    Հատուկ մշակված LC-ի համար՝ մետալիկ դեղինը զգացմունքներ հաղորդող գույն է՝ մեքենայի ճկուն վարման բնութագրերին համապատասխան: Կիրառվում են դեղինի մի քանի շերտեր՝ բարձր քրոմատիկ գույն ստանալու համար: Գույնը ստացվել է բարձր հագեցվածությամբ դեղինի երկու տարբեր շերտերի և ուժեղ փայլով փայլարային հիմքի կիրառման շնորհիվ:

    Արդյունքում ստացվել է բարձր հագեցվածությամբ և ուժեղ փայլով մի երանգ, որն աննախադեպ է Lexus-ի համար:

  • 2018 lexus lc yellow superior interior 810x1080 v2 new

    ԻՆՏԵՐԻԵՐԻ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

    Հատուկ գունային թեման շարունակվում է սրահում, որտեղ դռների սև վահանակներում ներկառուցված են Ալկանտարա կաշվի տաք դեղին գույնի ներդիրներ: Տաք դեղին երանգը ներկա է նաև հակադարձ գույներով արված կարերում՝ սպիտակ կաշվե նստատեղերի, գործիքավահանի, ղեկի և կենտրոնական կառավարման վահանակի բազկակալների դետալներում: Այն Տակումի վարպետության օրինակ է հանդիսանում, որը Lexus-ի շքեղության առանձնահատուկ գիծն է: Սրահը համալրված է նաև վարորդի Head-Up ցուցադրիչով, սև Ալկանտարա կաշվով տանիքի երեսպատմամբ և 10 դիրքով էլեկտրակարգավորվող սպիտակ կիսաանիլինային կաշվե առջևի նստատեղերով: