ԾԱՆՈԹԱՑԵՔ ԲԱՑՎՈՂ ԹԱՓՔՈՎ LEXUS LC ԿՈՆՑԵՊՏԻՆ

Բացվող թափքով Lexus LC կոնցեպտի ներկայացումը Հյուսիսամերիկյան միջազգային ավտոցուցահանդեսին ազդանշում է ապրանքանիշի ամենավերջին զարգացումը, այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Դետրոյտում LC կուպեն ցնցեց ավտոաշխարհը:

ԱՐՏԻՍՏԻԿ ԱՐՏԱՑՈԼԱՆՔ

Բացվող տանիքով այս ռոդսթերը LC կուպեի արտիստիկ արտացոլանքն է. բացվող թափքով կոնցեպտի հիմնական դիզայներական նպատակը եղել է «կատարյալ գեղեցկության» ցուցադրումը: Բացվող թափքով LC-ի յուրաքանչյուր ուրվագիծ նախագծվել է զգացմունքներ արթնացնելու համար՝ սկսած դիմապակու եզրից մինչև հետևի բեռնախցիկի կափարիչի հարթ ուրվագծերը, որում տեղադրվում է հետ գցովի թափածածկը: Յուրաքանչյուր անկյունից ունենալով ապշեցուցիչ դիզայն՝ բացվող թափքով LC-ի կոնցեպտը Lexus-ի ողջ մոդելային շարքում ներկայանում է որպես ոգեշնչող ու երազանքների մեքենա:

ՄԵՂՄ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն արտաքին մետաղյա թիթեղների գրավչության՝ բացվող թափքով LC կոնցեպտը հավասարապես գրավում է վարորդներին ու ուղևորներին սրահի ներքին հարդարանքի հրապույրով, որը բավարարում է ցանկացած կարիք: Նստատեղերի հարմարավետությունից մինչև յուրաքաչյուր փոխարկիչի ու կոճակի զգացողությունը՝ այս LC-ում ամեն ինչ նախագծված է այնպես, որ ամենապարզ ճամփորդությունն անգամ դառնա հատուկ իրադարձություն: Գերակշռում է վառ ընդգծված սպիտակ կաշվե հարդարանքը, որին գունային երանգ են հաղորդում դեղինի շեշտադրմամբ կարերը՝ սակայն առանց նվազեցնելու ողջ դիզայնի մեղմ նրբագեղությունը:

ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լինելով ավելին, քան պարզապես գրանդ տուրեր՝ բացվող թափքով LC կոնցեպտի արտաքին տպավորիչ ուրվագծերը հաստատում են դրա բնութագրական բարձր արտադրողականությունը: Կարճ վրածածկերը, 22 դյույմանոց սկավառակները և լայն կեցվածքը վկայում են այս մեքենայի արտադրողականության բարձր պոտենցիալի մասին:

Next steps