2019 lexus men in black

MEN IN BLACK

LEXUS-Ն ՕԳՆՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՏԻԵԶԵՐՔԸ SONY PICTURES-Ի MEN IN BLACK™: INTERNATIONAL (ՍևԱԶԳԵՍՏ ՄԱՐԴԻԿ) ՖԻԼՄՈՒՄ

Իրենց առաքելությունն ավարտին հասցնելու համար Սևազգեստ մարդկանց (Men in Black) անհրաժեշտ են սրընթաց հետապնդումների համար մեծ հզորություն տրամադրող ավտոմեքենաներ, այլմոլորակայինների դեմ պայքարի գերժամանակակից տեխնոլոգիա և ողջ գալակտիկայում գաղտնի գործակալների ամենաբացառիկ խմբին հարմար կատարելագործված ոճային հանդերձանք։ Lexus-ը պատիվ ունի հանդես գալու այդ դերում՝ որպես Sony Pictures-ի Men in Black: International ֆիլմի ավտոմեքենաների պաշտոնական բրենդ, որը ԱՄՆ-ի կինոթատրոններում էկրան կբարձրանա 2019թ․ հունիսի 14-ին։
Սևազգեստ մարդիկ միշտ պաշտպանել են Երկիր մոլորակը տիեզերական չարիքից։ Իրենց այս նոր արկածում նրանք պայքարում են մինչ այժմ գոյություն ունեցած ամենամեծ ու համաշխարհային սպառնալիքի՝ «Men in Black» կազմակերպություն ներթափանցած լրտեսի դեմ։
Lexus-ը «Men in Black»-ի գործակալների պաշտոնական ավտոբրենդն է ողջ ֆիլմի ընթացքում։ 2020 Lexus RC F-ին վերապահված է գլխավոր դերը՝ որպես «Men in Black»-ի գործակալների նախընտրած ավտոմեքենա իրենց մեծ արագությամբ հետապնդումների համար։ Այս լյուքս սպորտային կուպեն վերջերս տպավորիչ փոփոխությունների է ենթարկվել՝ դարձնելով այն ավելի արագ, թեթև և նույնիսկ ավելի պատրաստ՝ փոխադրելու Սևազգեստ մարդկանց տիեզերքը փրկելու իրենց առաքելության ընթացքում։ Lexus RC F-ն առաջարկում է հզորության ու կշռի միջև լավագույն հարաբերակցությունն իր դասի մեջ և V8 շարժիչով մինչ օրս ստեղծված ամենահզոր Lexus ավտոմեքենան է, որն արտադրում է 472 ձիաուժ հզորություն, իսկ ֆիլմում այն համալրվել է բավականին տպավորիչ այլմոլորակային տեխնոլոգիայով։ Այլմոլորակայինների հետ բախումների տեսարաններում ներկա են նաև Lexus RX հիբրիդը և Lexus LX ամենագնացները։
«Մենք որոշ գերգաղտնի կարողություններ ենք ավելացրել RC F-ին՝ նախատեսված հատկապես Men in Black-ի գործակալներին աջակցելու համար», - նշում է Լիզա Մատերացցոն՝ Lexus-ի մարքեթինգի գծով փոխտնօրենը։ «Այս պահին կարող եմ միայն ասել, որ մենք ստեղծել ենք այլմոլորակայինների դեմ պայքարի իրապես բացառիկ մեքենա։ Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ են կինոդիտողները հնարավորություն ունենալու տեսնել RC F-ին այնպես, ինչպես երբևէ չեն տեսել նախկինում»։
Lexus-ի և Sony Pictures-ի «Men in Black: International» ֆիլմի միջև համագործակցությունը ներառում է ինտեգրացիա ֆիլմում, համատեղ ստեղծված գովազդային հեռուստահոլովակ, Men in Black-ի համար հատուկ ստեղծված RC F, ֆիլմի պրեմիերայի հովանավորություն և հատուկ միջոցառում Նյու Յորքի Intersect by Lexus-ում՝ Նյու Յորքի միջազգային ավտոցուցահանդեսի ընթացքում։
«Lexus-ի հետ այս բազմաշերտ համագործակցությունը ի աջակցություն «Men in Black: International»-ի շատ ոգևորիչ է», - նշում է Ջեֆրի Գոդսիքը՝ Sony Pictures Motion Picture Group-ի Բրենդի կառավարման և գլոբալ համագործակցության բաժնի գործադիր փոխտնօրենը։ «Lexus RC F սպորտային կուպեն կատարյալ ավտոմեքենա է մեր Men in Black-ի գործակալների թիմի համար, որը ղեկավարում են Քրիս Հեմսվորթը և Թեսսա Թոմփսոնը՝ գալակտիկան պաշտպանելու իրենց առաքելության ընթացքում»։ Men in Black: International-ի մասին
Սևազգեստ մարդիկ (Men in Black) միշտ պաշտպանել են Երկիր մոլորակը տիեզերական չարիքից։ Իրենց այս նոր արկածում նրանք պայքարում են մինչ այժմ գոյություն ունեցած ամենամեծ ու համաշխարհային սպառնալիքի՝ «Men in Black» կազմակերպություն ներթափանցած լրտեսի դեմ։
Ֆիլմի ռեժիսորն է Ֆ․ Գարի Գրեյը, սցենարիստներ՝ Արտ Մարկում և Մեթ Հոլովեյ՝ հիմնված Լոուել Քանինգհեմի «Malibu Comic» գործի վրա։ Պրոդյուսերներ՝ Ուոլթեր Ֆ․ Փարքս և Լաուրի Մաքդոնալդ։ Գործադիր պրոդյուսերներ՝ Սթիվեն Շպիլբերգ, Ե․ Բեննեթ Ուոլշ, Ռիյոկո Տանակա, Դեյվիդ Բոբեյր, Բերի Սոնենֆելդ, Էդվարդ Չենգ և Հովարդ Չեն։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիս Հեմսվորթը, Թեսսա Թոմփսոնը, Ռեբեկա Ֆերգուսոնը, Կումայլ Նանջիանին, Ռեյֆ Սպոլը, Լորեն Բուրժուան և Լերի Բուրժուան, ինչպես նաև Էմմա Թոմփսոնը և Լիամ Նիսոնը։
Sony Pictures Entertainment-ի մասին
Sony Pictures Entertainment (SPE) ընկերությունը հանդիսանում է Sony Entertainment Inc.-ի մասնաճյուղը, որը Տոկիոյում գտնվող Sony Corporation ընկերության դուստր ձեռնարկությունն է։ SPE-ի համընդհանուր գործունեությունը ներառում է կինոֆիլմերի արտադրություն, ձեռքբերում և տարածում, հեռուստատեսային արտադրություն, ձեռքբերում և տարածում, հեռուստատեսային ցանցեր, թվային բովանդակության ստեղծում և տարածում, ստուդիայի սարքավորումների շահագործում, ժամանցային նոր արտադրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների մշակում։ SPE-ի Motion Picture Group արտադրական կազմակերպությունների մեջ են մտնում Columbia Pictures-ը, Screen Gems-ը, TriStar Pictures-ը, Sony Pictures Animation-ը, Stage 6 Films-ը, AFFIRM Films-ը և Sony Pictures Classics-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://www.sonypictures.com/corp/divisions.html.