2018 lexus paris motorshow hero

21 / 09 / 2018

LEXUS-Ը 2018Թ. ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

  • Հոկտեմբերի 2-ին կայանալիք Փարիզի ավտոցուցահանդեսին Lexus-ը կներկայացնի RC լյուքս սպորտային կուպեի նոր տարբերակի, ինչպես նաև լիովին նոր UX-ի, յոթերորդ սերնդի ES և LC Yellow Edition մոդելների համաշխարհային դեբյուտը:
  • 2018 lexus paris motorshow rc

    ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

    LEXUS-Ը ՎԵՐԱՓՈԽՈՒՄ Է ԻՐ RC ԼՅՈՒՔՍ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՒՊԵՆ

    Նորովի ստեղծված RC-ն պահպանել է առկա մոդելի բոլոր առավելությունները, սակայն հասցրել դրանք ավելի բարձր մակարդակի՝ որդեգրելով Lexus-ի առանձնահատուկ դիզայներական ոճի ամենավերջին զարգացումները և կատարելագործված վարման դինամիկան: Նոր մոդելի վաճառքը Եվրոպայում կսկսվի 2018թ.-ի վերջից:

  • 2018 lexus paris motorshow ux 810x1080 v2

    ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

    ՆՈՐ UX-Ը

    Նոր Lexus UX-ն առաջարկում է բրենդի նորարարական շքեղությունն ու անվտանգությունը այնպիսի մի փաթեթում, որը համատեղում է համարձակ նոր դիզայնի տարրերը և գերարդյունավետ նոր շարժիչները: Ներշնչված դինամիկ մոտեցումներով՝ UX-ը նախագծվել է արագ ու գրավիչ վարում տրամադրելու համար՝ Lexus-ին բնորոշ սահուն վարման առանձնահատկություններով՝ այն դարձնելով յուրահատուկ համալրում լյուքս կոմպակտ ամենագնացների շարքում:

  • 2018 lexus paris motorshow lc

    ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

    LEXUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ LC YELLOW EDITION ԿՈՒՊԵՆ

    Lexus-ն իր LC առաջատար կուպեների շարքը համալրում է նոր ապշեցուցիչ մոդելով՝ թողարկելով նոր LC Yellow Edition-ը: Հավատարիմ իր անվանը՝ այն ներկայանում է ակնառու դեղին մետալիկ ներկածածկույթով, որը ցույց է տալիս LC-ի մրցանակակիր ոճավորումը՝ թողնելով բացառիկ տպավորություն: Հաճախորդներին առաքումները կսկսվեն այս տարվա աշնանից:

  • 2018 lexus paris motorshow es 810x1080 v2

    ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

    ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LEXUS ES. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

    Միջին չափի սեդանի դասի նախկին վեց սերունդների հաջողություններից հետո նոր, յոթերորդ սերնդի Lexus ES-ն առավել հավակնոտ ու նոր ուղի է կերտում: Իր հարմարավետությամբ, նրբագեղությամբ և շքեղությամբ երկար ժամանակ հռչակ վայելող նոր ES-ը կատարելագործում է իր հզորությունը լիովին նոր ամրաշրջանակով, որն առավել դինամիկ արտաքին դիզայնի և վարման ավելի բարձր արտադրողականության հնարավորություն է տալիս: