LEXUS ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

LEXUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՊԱԳԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ՆՈՐ LF-30 ELECTRIFIED ԿՈՆՑԵՊՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ:

ՏՈԿԻՈ, ՃԱՊՈՆԻԱ (2019 թ. հոկտեմբերի 23)
Lexus-ը ձգտում է տարեցտարի բարելավել իր արտադրանքի ցուցանիշները և ընկերությունը ներկայացրեց հաջորդ սերնդի էլեկտրիֆիկացված ավտոմեքենաների իր «Lexus Էլեկտրականացում» տեսլականը: Այս պահը Lexus LF-30 Electrified կոնցեպտի դեբյուտն էր, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2019թ. 46-րդ Տոկիոյի ավտոսրահում:

1989 թ.-ին բրենդի ստեղծումից ի վեր, Lexus-ը փորձել է իր հաճախորդներին մատուցել նորարարական ու զարմանալի արտադրանք և ապրանքանիշի փորձ: 2005 թ.-ին RX 400h մոդելի թողարկումից ի վեր, Lexus-ը դարձավ էլեկտրիֆիկացման տեխնոլոգիաների առաջնորդը: Ընկերությունը ստեղծեց բազմաաստիճան հիբրիդ համակրգ, ինչպես նաև երկաստիճան ռեդուկտոր, որոնք ապահովում են Lexus-ի հիբրիդ մոդելներին գերազանց կատարում և կառավարում:

՛՛Lexus Electrified՛ կոնցեպցիան այսօր կենտրոնացած է տրանսպորտային միջոցների աշխատանքի արդյունավետության, կատարյալ կառավարման և վարորդի հանգիստ ոը ապահով վարման վրա:

Lexus-ը մշակում է նոր առաջատար կառավարման համակարգեր և այլ ժամանակակից էլեկտրականացման տեխնոլոգիաներ որոնք օգնում են դարձնել վարման ընթացքը հեշտ և անվտանգ: Այս նպատակով, Lexus-ը հիմնվում է այն դասերի վրա, որոնք ստացել է հիմնական տեխնոլոգիաները մշակելու ժամանակ, որոնք օգտագործվում են հանրահայտ բենզինային էլեկտրոնային Lexus-ի հիբրիդների համար, ներառելով՝ մատրկոցի կառավարումը, էներգիայի կառավարման մոդուլները և էլեկտրական շարժիչները: Մասնավորապես, Lexus Electrified տեխնոլոգիան ապահովում է փոխանցման տուփի, կախոցի, արգելակների ինտեգրացված կառավարումը: Lexus ընկերությունը ձգտում է շարունակել թողարկել շքեղ, հարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցներ:

Այս նպատակին հասնելլու համար Lexus ընկերություը պլանավորում է բացել իր առաջին BEV-ը՝ 2019 թվականի նոյեմբերին, ինչը կլայնացնի մեր արձագանքն աշխարհի տարբեր տարածաշրջանների կարիքներին, ներառյալ HEV-ների, PHEV-ների, BEV-ների և FCEV-ների զարգացումը: Դրանից հետո Lexus-ը պլանավորում է ընդլայնել իր էլեկտրոմոբիլների մոդելային շարքը: Ընկերությունը կարտադրի իր առաջին Lexus PHEV-ը և նոր նախագծած BEV պլատֆորմը: Մինչև 2025 թվականը, Lexus ընկերությունը կստեղցի բոլոր Lexus ավտոմեքենաների մոդելների էլեկտրիֆիկացված տարբերակները: Ընկերությունը ունի նպատակ ավելացնել էլեկտրամոբիլների վաճառք և գերազանցել սովորական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը:

Բացի նոր LF-30 Electrified կոնցեպտի ցուցադրումից, Տոկիոյի ավտոսրահում Lexus տաղավարում կներկայացվի ՛՛Lexus-ի զգացմունքների թատրոն՛՛, որը իրենից ներկայացնում է մի տարածք, որտեղ մարդիկ կարող են զգալ «բոլոր հինգ զգայարանների խթանում»-ը: Այս տարածքը բաղկացած է երկու մասից` ձայնային և տեսողական: «1 Թատրոն»-ում Lexus LFA գերհզոր շարժիչի ձայնը կօգնի խթանել լսողականությունը 3D ձայնով` լիարժեք ընկղմամբ:
«2 Թատրոն»-ում խթանվում է տեսողական ընկալումը. Պրոյեկցիոն լույսի հատուկ կառուցվածքի օգնությամբ, շքեղ Lexus LC կուպեի ընկալումը կփոխվի օրվա ժամանակին ու տեսանկյունին համապատասխան: Ցուցահանդեսի այս մասը հնարավորություն է տալիս ծանոթանալ Lexus-ի փիլիսոփայությանը և վայելել բոլոր զգայարանները:

* Տոկիոյի 46-րդ ավտոսրահը նախատեսվում է անցկացվելու է Տոկիոյի ՛՛Tokyo Big Site՛՛ ջրվեժի ափին հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 4-ը, մամուլի օրերը` հոկտեմբերի 23-ին ու 24-ին, հատուկ հրավերի օրը` հոկտեմբերի 24-ին, նախադիտման օրը` հոկտեմբերի 25-ին, և ընդհանուր հանրային օրեր` հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը: