ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

F ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Մենք վստահ ենք, որ արտադրողականությունը ոչ միայն մեքենայի հզորությունն է։ Այն նաև զուտ ֆիզիկական և հուզական ապրումներն են։

ԿԻՐՔ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Մենք ձգտում ենք ստեղծել զարմանահրաշ ապրումներ: Այնպիսի ապրումներ, որոնք զգացունքներ են արթնացնում, կրքեր փոթորկում և կապ ստեղծում վարորդի և մեքենայի ու ճանապարհի միջև։ F փիլիսոփայության հիմքում ընկած է այս ձգտումն ու մոտեցումը։ Դա է պատճառը, որ Lexus F մոդելի ղեկին ձեր վարման հաճույքն ավելի մեծ է։

ԾՆՎԵԼ Է ՄՐՑՈՒՂՈՒ ՎՐԱ

Ինչպե՞ս են ստեղծվում մեքենաները, որոնց հիմքում դրված է եզակի և ոգեշնչող մեքենավարումը։ Այդպիսի մեքենաները ծնվում և կատարելագործվում են մրցուղու վրա։ Մենք փորձարկում ենք մեքենաները հենց այն մրցուղիների վրա, որտեղ մրցավազքի կուռքերը ստիպում են մեր սրտերն արագ բաբախել, ռեկորդներ են սահմանում և հաղթանակ նվաճում։

        lexus lfa born on track
  •         lexus fuji nurburgring

    ՄՐՑՈՒՂՈՒՄ ԾՆՈՒՆԴ ԱՌԱԾ

    ՖՈՒՋԻ ՄՐՑՈՒՂԻ ԵՎ ՆՅՈՒՐԲՈՒՐԳՐԻՆԳ

    Փորձարկման աշխատանքների մեծ մասն անցնում է Ճապոնիայի լեգենդար Ֆուջի մրցուղու վրա։ Այն աշխարհի ամենաբարդ ճանապարհներից է. այստեղից է սկիզբ առել F փիլիսոփայության «F» տառը։

    Փորձարկումները տեղի են ունենում նաև Եվրոպայում՝ Գերմանիայի հանրահայտ Նյուրբուրգրինգ մրցուղու վրա։ LFA-ի Նյուրբուրգրինգի թողարկումը մրցուղուն արժանի հարգանքի տուրք է մատուցում։ Այն բացառիկ է և բացառապես հազվագյուտ։ Առ այսօր թողարկվել է ընդամենը 50 մեքենա։

    Նոր Lexus LC լյուքս դասի կուպեն նույնպես իր դեբյուտն է ունեցել Նյուրբուրգրինգի 24-ժամանոց մրցավազքի ժամանակ։ Այն ցուցադրվել է մրցավազքից առաջ անց կացվող շքերթին։

  •         lexus the master driver

    ՄՐՑՈՒՂՈՒՄ ԾՆՈՒՆԴ ԱՌԱԾ

    ՎԱՐՊԵՏ ՎԱՐՈՐԴ

    Lexus-ը փորձարկման աշխատանքները դիտարկում է որպես հատուկ հմտություն և արվեստ։ Մեզ համար այն արտադրողականության բուն էությունն է։ Սերտորեն կապված բարձր վարպետության հետ՝ այն իրականացվում է մեր Takumi վարպետների կողմից։

    Որպես ապացույց այն կարևորության, որը մենք տալիս ենք փորձարկմանը, նշենք, որ Lexus-ի նախագահ Ակիո Տոյոդան նույնպես մեր Վարպետ վարորդն է։ Նա նստում է յուրաքանչյուր մոդելի ղեկին և տալիս է արտադրողականության վերաբերյալ վերջին վճիռը։ Նա կենտրոնանում է յուրաքանչյուր մեքենայի վարման զգացմունքային կողմի վրա։ Արդյո՞ք մեքենայի վարումը զգացմունքներ է արթնացնում նրա մեջ, և կարո՞ղ է այն զգացմունքներ արթնացնել ձեր մեջ։

  •         lexus performance heritage

    ՄՐՑՈՒՂՈՒՄ ԾՆՈՒՆԴ ԱՌԱԾ

    ԳԵՐՀԶՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    Lexus LFA-ն սուպերքար է ամեն առումով։ Այն շարունակում և ամրապնդում է մեր մրցավազքային նորարարությունները։ Լինելով մեր հավակնոտ տեսլականների բացառիկ օրինակը՝ այն արտացոլում է մեր կրքի «խենթությունը», որը ստիպում է մեզ նոր բարձունքներ գրավել։

    LFA-ն այն մեքենան է, որտեղ լիարժեք կերպով կարող եք զգալ մեր ջանքերը՝ ուղղված մեքենայի և վարորդի միջև բացարձակ կապ հաստատելուն։ Ավելին, նրա հեղափոխական ոգին ու հատկություններն ազդում են նաև մեր այլ մեքենաների վրա, որոնց թվում են F մոդելները։ Այն, ինչ սկիզբ է առնում LFA-ում, շուտով արտացոլվում է այլ մոդելներում։ Մենք հետամուտ ենք արտադրողականության առավել ճշգրիտ և ոգևորիչ բնութագրերի իրականացմանը Lexus-ի ողջ շարքում։ Եվ դրա համար է, որ մեր F մոդելների փորձադաշտը մրցուղին է դարձել։

ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հետամուտ ենք արտադրողականության առավել ճշգրիտ և ոգևորիչ բնութագրերի իրականացմանը Lexus-ի ողջ շարքում։ Եվ դրա համար է, որ մեր F մոդելների փորձադաշտը մրցուղին է դարձել։

  •         2017 lexus discover performance overview f models

    ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    F ՄՈԴԵԼՆԵՐ

    Բոլոր F մոդելներն ապահովում են կրքի և արտադրողականության բարձրագույն մակարդակը։ Դրանք տրամադրում են մեքենավարման լավագույն ապրումները և արտացոլում են մեր F փիլիսոփայությունը։

  •         2017 lexus discover performance overview f sport

    ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    F SPORT

    F SPORT-ի միջոցով վայելեք F-ի շշմեցուցիչ զգացումը ձեր ընտրած Lexus մոդելում։ Ավելի սպորտային ապրումներն ապահովվում են դիզայնի կատարելագործումներով և կախոցի հատուկ կարգաբերումներով։

Next steps