2018 lexus performance hero

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

Առաջատար տեխնոլոգիան ճիշտ ուղղությամբ արված քայլ է:

Իսկապես հրաշալի գաղափարների համար երբեմն պետք է ոչ թե ունենալ կաղապարներից դուրս մտածողություն, այլ ընդհանրապես դեն նետել կաղապարները և սկսել նորից: Այդպիսի մոտեցում ցուցաբերեց արդյունաբերական դիզայներ և տեխնոլոգիական նորարար Լորենս Քեմբալ-Քուքը, որը ձգտում էր լիովին նոր, նորարարական լուծում գտնել կլիմայի փոփոխության շարունակ աճող գլոբալ հիմնախնդրին:

Ձգտելով գտնել քամու և արևային էներգիային լրացնող այլընտրանք՝ նրա մտքում նորարարական գաղափար ծագեց դեպի Լաֆբորոյի համալսարան իր ուղևորության ընթացքում, որտեղ նա սովորում էր արդյունաբերական դիզայնի և տեխնոլոգիայի ոլորտում:

«Ես անցնում էի Վիկտորիա կայարանով, որը տարեկան 75 միլիոն մարդ է սպասարկում, և սկսեցի լրջորեն մտածել մարդկանց քայլերից կինետիկ էներգիայի հավաքման հնարավորության մասին», - ասում է նա: «Ոգեշնչվելով վերականգնվող էներգիայի և քաղաքային ենթակառուցվածքների մասին իմ սեփական ուսումնասիրություններով՝ իմ մոտ մեծ ցանկություն առաջացավ փորձել էներգիա հավաքել քաղաքի բնակիչների կատարած քայլերից»:


  

  
    2018 lexus performance1 landscape

2009 թվականին Քեմբալ-Քուքը հիմնադրեց իր Pavegen ընկերությունը և սկսեց մշակել նոր, խելացի սալահատակման համակարգ: Այն օգտագործում է հետիոտնի քայլքի կշիռը՝ ճնշում գործադրելով մի շարք էլեկտրամագնիսական գեներատորների վրա և ստեղծելով պտտական շարժում, որը փոքր քանակությամբ էներգիա է արտադրում, որ կարող է հավաքվել ու պահվել մարտկոցներում կամ տեղայնորեն էներգետիկ կիրառության մեջ դրվել, օրինակ՝ լուսավորության, սենսորների և տվյալների փոխանցման համակարգերում:

Նա սկսեց անմիջապես հնարավորություններ փնտրել իր խելացի սալահատակման լուծումը գովազդելու համար և սկզբում ստիպված էր որոշ ոչ անթույլատրելի մեթոդներ կիրառել՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար:

«Մեր առաջին վաճառքին հասնելու համար մենք, առանց թույլտվության, Pavegen-ի սալիկ տեղադրեցինք շինհրապարակում, ապա սոցիալական ցանցերի միջոցով հաջողությամբ համոզեցինք շինարարական ընկերությանը ձեռք բերել Pavegen համակարգ», - պատմում է նա: «Այդ ժամանակից ի վեր՝ մենք ձեռք ենք բերել հաճախորդների միջազգային բազա, միջազգային գործընկերների ցանց և ավագ թիմ»:

  • 
  

  
    2018 lexus performance quote landscape
    
  

  
    2018 lexus performance quote portrait

    «ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՏԻՊԵՐԻՑ ՄԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵՑ՝ ՍԿՍԱԾ ՄԵԶ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆ ԽՈՒՄԲ ԵՎ, ԻՀԱՐԿԵ, PAVEGEN-Ը ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՈՂ ՄԱՐԴԻԿ», - ԱՍՈՒՄ Է ՆԱ:

    Լորենս Քեմբալ-Քուք, արդյունաբերական դիզայներ և տեխնոլոգիական նորարար
  • Pavegen համակարգի մասին նորույթի տարածումը երկար ժամանակ չպահանջեց, և մինչ օրս Քեմբալ-Քուքի թիմը աշխարհի 30 երկրներում ավելի քան 200 մշտական և փորձարարական նախագիծ է տեղադրել, ներառյալ Վաշինգտոնի Dupont Circle թաղամասում և Լոնդոնի տարբեր կենտրոնական հատվածներում:

    Ակնհայտ է, որ կայուն կինետիկ էներգիան պայծառ ապագա ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք քաղաքներ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ Google-ը և Nike-ը, ցանկություն են հայտնել աշխատել Pavegen-ի հետ:

    
  

  
    image 2018 07 26 11 00 37 095 v2

Քեմբալ-Քուքը գտնում է, որ համակարգը մեծ ներուժ ունի՝ էներգիայի այլ աղբյուրների հետ ինտեգրվելու և մի շարք կիրառություններ ունենալու՝ սկսած տրանսպորտային հանգույցներից մինչև դպրոցներ և մանրածախ առևտրի կենտրոններ՝ ավելի խելացի և արդյունավետ քաղաքներ ստեղծելու համար, որոնք ակտիվորեն ներգրավված են կլիմայի փոփոխության հիմնախնդրում:

«Լուծելով էներգետիկ ճգնաժամը` մենք կկարողանանք վերացնել մեր համայնքների համար առկա հիմնական խնդիրներից մեկը՝ հնարավորություն տալով, որ ավելի շատ ստեղծագործական ուժ և էներգիա հատկացվի մեր այլ հիմնախնդիրների լուծմանը, այն է՝ պարենային անվտանգություն և կենսաբազմազանության արագ կորուստ», - նշում է նա: «Մենք միայն այս մոլորակն ունենք, ուստի կենսականորեն կարևոր է, որ պաշտպանենք այն բնական ռեսուրսները, որոնցից բոլորս կախված ենք»:


  

  
    2018 lexus performance2 landscape

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Նորարարությունն ու ինքնատիպությունը Lexus-ի մոտեցման հիմքում են: Միշտ աշխատելով նորագույն առաջատար տեխնոլոգիաներով և համագործակցելով համապատասխան ոլորտների լավագույն գիտնականների ու տեխնիկական մասնագետների հետ՝ մենք իրական ձգտում ունենք գտնելու այնպիսի բեկումնային լուծումներ, որոնք կօգնեն Lexus-ին վեր կանգնել ցանկացած մրցակցությունից:

Next steps