ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճանաչեք մեր հիբրիդային տեխնոլոգիան՝ սկզբնավորած և կատարելության հասցված Lexus-ի կողմից: Դուք կարող եք վայելել վառելիքի սպառման արդյունավետություն, ցածր արտանետումներ, արձագանքող հզորություն և շքեղ ու մեղմ մեքենավարում։

ՀԻԲՐԻԴԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Lexus-ի հիբրիդային տեխնոլոգիաներն աշխարհում դարձյալ առաջատար են։ Մենք առաջինն ենք ստեղծել լիահիբրիդ մեքենա և շարունակում ենք դրա կատարելագործումը։ Ընդհանուր առմամբ՝ մեկ միլիոնից ավել վարորդներ միլիոնավոր մղոններ են անցել ողջ աշխարհով մեկ՝ օգտվելով մեր առաջատար համակարգից։

        technology hybrid engineering long standing hybrid leadership 01
  •         technology hybrid engineering long standing hybrid leadership 02

    ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀԻԲՐԻԴ

    Մենք շարունակաբար ընդլայնում ենք հիբրիդային արտադրողականության սահմանները՝ գերազանցելով բոլոր ակնկալիքները։ Այժմ կարող եք վայելել Lexus-ի նոր հեղափոխական համակարգը՝ Բազմաստիճան հիբրիդ LC 500h և LS 500h մոդելների համար։

    4 արագությամբ ավտոմատ փոխանցման տուփն ավելացված է առկա CVT-ին (շարունակական փոփոխական փոխանցման տուփ)։ LC 500-ի բենզինային շարժիչի 10 արագության նմանակում։ Վարորդը կարող է փոխել այս դինամիկ արագությունները մեկ ակնթարթում՝ ղեկի փոխանջատիչների օգնությամբ։

    Եվ ո՞րն է արդյունքը: Ավելի կատարելագործված, սպորտային ապրումներ։ Դինամիկ, արագ և արձագանքող՝ սա երբևէ ստեղծված ամենաարդյունավետ արտադրողականություն ունեցող հիբրիդային համակարգն է։ Դուք կվայելեք կատաղի հզորություն, երբ սեղմեք արագացման ոտնակին, և խելացի արդյունավետություն՝ ավելի հանգիստ ընթացքի ժամանակ։ Բազմաստիճան հիբրիդային համակարգը ուղղորդում է ապագայի զարգացումները: Դրա ազդեցությունը կտարածվի Lexus-ի այլ մեքենաների վրա, մինչ մենք շարունակում ենք լինել առաջատար հիբրիդային տեխնոլոգիաների ոլորտում։

  •         technology hybrid engineering long standing hybrid leadership 03

    ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    DRIVE MODE SELECT (ՎԱՐԵԼՈՒ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

    Lexus-ի հիբրիդային համակարգը հետևում է մեքենավարման պայմաններին և ներդաշնակորեն վերահսկում հզորության աղբյուրները՝ ձեր փոխարեն կատարելով օպտիմալ ընտրություն։ Ցանկության դեպքում, դուք ինքներդ կարող եք ընտրել վարման ռեժիմը՝ էլեկտրական, համադրված կամ բենզինային։

    Վարման ամբողջ ընթացքում դուք կարող եք որոշումներ ընդունել։ Ամբողջ ճամփորդության կամ դրա մի մասի համար։ Դուք և ձեր մեքենան կարող եք համագործակցել՝ ավելի ցածր արտանետումներ և բարձր արտադրողականություն ապահովելու համար։

    Սովորական ռեժիմն ապահովում է վառելիքի արդյունավետության և շարժիչի արտադրողականության օպտիմալ բալանսը։ Սպորտային ռեժիմն ապահովում է դրոսելի ավելի արագ և դինամիկ արձագանք՝ ղեկի ավելի ուժեղ զգացման համար։ ECO ռեժիմը չափավորում է դրոսելի աշխատանքը, շարժիչի հզորությունն ու կլիմայական կարգավորումները՝ վառելիքի ավելի շատ տնտեսման համար։

Next steps