2018 lexus safety adaptive high beam system

LEXUS-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԴԱՊՏԻՎ ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԿԱՐԳ (AHS)

  • Ավտոմատ հեռավոր լուսավորության ֆունկցիայի կատարելագործում հանդիսացող Ադապտիվ հեռավոր լուսավորությունը թույլ է տալիս զգալ ճանապարհը և արձագանքել դրան: Հիանալի կերպով հավասարակշռելով տեսանելիության և այլ վարորդներին հաշվի առնելու հանգամանքի անհրաժեշտությունը՝ Ադապտիվ հեռավոր լուսավորությունը նոր մակարդակի է հասցնում գիշերային վարումը:
  • 2018 lexus safety adaptive high beam 1

    LEXUS-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    ԱԴԱՊՏԻՎ ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    Ադապտիվ հեռավոր լուսավորությունը խելացի կերպով միացնում և անջատում է յուրաքանչյուր լուսարձակում տեղադրված առանձին LED լույսերը՝ լույսի բաշխումը հստակ վերահսկելու համար: Համակարգն ունի մեքենայի վերին մասում տեղադրված տեսախցիկ՝ առջևից մոտեցող տրանսպորտային միջոցների լույսը հայտնաբերելու և ճանապարհը անխոչընդոտ լուսավորելու համար, միևնույն ժամանակ հետևից կամ առջևից ընթացող մեքենաներից բացառիկ ճշգրտությամբ խուսափելու համար:

    Սա թույլ է տալիս վարորդներին վայելել իրենց առավել վառ լուսավորված գիշերային վարումը՝ ապահովելով բացառիկ տեսանելիություն և հանգիստ վարման պայմաններ՝ անընդմեջ չփոխելով հեռավոր և մոտակա լույսերը:

  • 2018 lexus safety adaptive high beam 2

    LEXUS-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    ԵՐԿՓՈՒԼ ԱԴԱՊՏԻՎ ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    Երկփուլ ադապտիվ հեռավոր լույսի համակարգը Ադապտիվ հեռավոր լույսի համակարգի կատարելագործված տեսակն է, որը թույլ է տալիս ավելի լավ կառավարել լուսաճառագայթումը: Լուսարձակում երկու շարքով տեղադրված 24 անկախ LED չիպերը միացվում և անջատվում են՝ լուսավորվող և չլուսավորվող տարածքների ճշգրիտ վերահսկման համար, ինչը թույլ է տալիս նվազեցնել լուսավորությունը առջևի մեքենայի շրջակայքում՝ միևնույն ժամանակ լուսավորելով մեքենայի վերևում գտնվող երթևեկության նշանը:

Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը: