ahb

LEXUS SAFETY SYSTEM +

ԱՎՏՈՄԱՏ ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍ (AHB)

Հեռավոր և մոտակա լույսերի միջև փոփոխումը գիշերային ժամերին վարելու կարևորագույն տարրն է, սակայն Ավտոմատ հեռավոր լույսի (AHB) շնորհիվ կարող եք բարեխղճորեն վարել՝ առանց վտանգի ենթարկելու տեսանելիությունը: AHB-ն արձագանքում է այլ վարորդների լուսարձակներին և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով նվազեցնում լուսավորությունը, ապա կրկին վերականգնում հեռավոր լույսը, երբ ճանապարհը զերծ է մեքենաներից:
Ներկառուցված տեսախցիկի օգնությամբ AHB-ն արձագանքում է այն ամենին, ինչը ձեր աչքերը չեն կարող անմիջապես տեսնել: Օպտիմալ պահին մոտակա լուսավորության անցնելու դեպքում, ձեր մեքենան չի շլացնում այլ վարորդներին՝ լուսավորելով ճանապարհը հնարավորինս երկար: Դա ապահովում է ճանապարհի օպտիմալ տեսանելիությունը՝ հետիոտներին և այլ խոչընդոտները առավելագույնս լավ տեսնելու համար
Սա կրճատում է վարորդի կողմից անընդմեջ լույսի փոփոխման հոգսը և հնարավորություն է տալիս հանգիստ վայելել գիշերային վարումը՝ վստահ լինելով, որ լիարժեք տեսնում եք առջևի ճանապարհը:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ