blind spot monitor

ՎԱՐՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՅՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՅԵԼԻ

Կույր գոտիների մոնիտորը մեծացնում է ձեր արագաշարժությունը ճանապարհի վրա, որպեսզի միշտ պատրաստ լինեք հաջորդ մանևրին: Կույր գոտիների մոնիտորը վարորդներին տալիս է այլ տրանսպորտային միջոցների դիրքի մասին առավել ճշգրիտ տեղեկություն, ինչը բարելավում է ձեր վարման ընկալումը և ազատություն տալիս, որպեսզի կարողանաք վայելել շարքերի փոփոխման սահուն անցումը:
Քվազի-միլիմետրային ալիքով ռադարի միջոցով Կույր գոտիների մոնիտորը հայտնաբերում է ավտոմեքենաները վարորդի կույր կետերում, որի գործարկման ընդգրկույթը կազմում է հետևում մինչև 60 մետր հարևան գոտում: Համակարգը նաև զգուշացնում է վարորդներին հետևից արագությամբ մոտեցող օբյեկտների մասին, որպեսզի տեղյակ լինեք շարժվող ցանկացած տրանսպորտային միջոցի մասին:
Երբ վարորդը ցույց է տալիս շարքի փոփոխություն, արտաքին հայելու վրա լուսարձակվում է տարածքը, որտեղ խոչընդոտ կա՝ անմիջապես վարորդի հայացքի ուղղությամբ: Տեսանելիության այս լրացուցիչ մակարդակը օժանդակում է ձեր վարման հմտություններին՝ հագեցնելով ձեր վարման ընթացքը հավելյալ հանգստությամբ և վստահությամբ, քանի որ դուք շարքը փոխում եք ամենահարմար պահին և ամբողջությամբ իրազեկված եք լինում շրջակա ճանապարհից:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ