2018 lexus safety overlays drcc

LEXUS SAFETY SYSTEM +

ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐԱՅԻՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (DRCC)

Կայուն արագությամբ վարելու ժամանակ օպտիմալ անվտանգությունն ապահովելու համար մեքենան պետք է արձագանքի իր միջավայրին: Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլը երաշխավորում է, որ դուք միշտ պահպանեք բավականաչափ հեռավորություն առջևից ընթացող տրանսպորտային միջոցներից՝ դանդաղեցնելով արագությունը և կանխելով բախման հնարավորությունը:
DRCC-ը, ցանցի վրա տեղադրված միլիմետրային ալիքով ռադարի և մեքենայում ներկառուցված տեսախցիկի օգնությամբ, հայտնաբերում է առջևի դանդաղ ընթացող տրանսպորտային միջոցները: Խոչընդոտ հայտնաբերելու դեպքում մեքենայի արագությունն ավտոմատ կերպով կդանդաղի՝ առանց կրուիզ կոնտրոլը չեղարկելու: Եթե դանդաղեցումը բավարար չէ բախումը կանխելու համար, ապա DRCC համակարգն ավտոմատ կերպով կարգելակի, այնուհետև, երբ մեքենան անցնի, կրկին արագություն կհավաքի:
DRCC-ն ապահովում է վարման հարմարավետությունը բազմաթիվ վարման իրավիճակներում: Բարձր արագությամբ դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլը լիովին համապատասխանում է արագ վարման պահանջներին, ինչպես օրինակ՝ ավտոմայրուղիներում վարման ժամանակ, այն դեպքում, երբ Ցանկացած արագության դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլը գործում է նույնիսկ 40 կմ/ժ-ից ցածր արագության պայմաններում՝ ապահովելով հանգիստ վարումը խիտ երթևեկության մեջ:
DRCC-ը թեթևացնում է սթրեսը, որն առաջանում է առջևի մեքենայից հավասարաչափ հեռավորություն պահելու հետ կապված, հատկապես քաղաքային վայրերում և, երբ անսպասելի երթևեկությունը խոչընդոտում է ձեր ճանապարհը:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ