front cross traffic

LEXUS SAFETY SYSTEM + A ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՌՋԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Զերծ պահեք ձեր մեքենան յուրաքանչյուր ծանրաբեռնված խաչմերուկում երթևեկությունը հատելուց: Առջևից մոտեցող մեքենաների մասին զգուշացումը հայտնաբերում է առջևից ընթացող տրանսպորտային միջոցները և հեծանիվները և, եթե բախում է կանխատեսվում, վարորդի գլխավերևում տեղադրված ցուցադրիչի միջոցով զգուշացնում վարորդին՝ նախքան ձայնային ազդանշանը միանալը:
Առջևի կողմնային ռադարի միջոցով Առջևից մոտեցող մեքենաների մասին զգուշացման համակարգը 50 մետրի վրա հայտնաբերում է հատող մեքենաները և հեծանիվները: Աշխարհում առաջին տեխնոլոգիայի շնորհիվ նախազգուշացում է ուղարկվում գլխավերևում տեղադրված ցուցադրիչին, որտեղ նշվում է այլ տրանսպորտային միջոցների դիրքը՝ մեքենան հատելուց 2-ից 4 վայրկյան առաջ:
Եթե վարորդը շարունակում է ընթանալ դեպի հատող տրանսպորտային միջոցը, միանում են ձայնային ազդանշանները, որպեսզի վարորդը ժամանակին կանգ առնի: Առջևից մոտեցող մեքենաների մասին զգուշացման համակարգն ունի զգայունության երեք մակարդակ՝ Հեռավոր, Միջին և Մոտիկ, որոնք կարող են հարմարեցվել ձեր վարման ոճին համապատասխան:
Սա հնարավորություն է տալիս արագ և վստահորեն անցնել ծանրաբեռնված խաչմերուկներով՝ ունենալով լավ պատկերացում ձեր մեքենայի շրջակա իրավիճակի մասին: Արագընթաց երթևեկության, գիշերային վարման կամ այլ դժվար տեսանելիության պայմաններում Առջևից մոտեցող մեքենաների մասին զգուշացման համակարգը լրացուցիչ աջակցություն է տրամադրում՝ ձեզ տեղեկացնելու շարժվող հեծանվորդների կամ մեքենաների մասին:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ