2019 lexus safety system lane departure alert

LEXUS SAFETY SYSTEM +

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ (LDA) ԵՎ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ

Երկարատև վարումը և նոր երթուղիները վարորդներից պահանջում են ամենաբարձր մակարդակի կենտրոնացում, և հենց այդտեղ էլ պահանջվում է Երթևեկության շարքի փոփոխման զգուշացման համակարգը՝ ձեզ աջակցելու համար: Նորարարությունների այս հավաքածուն ներառում է Ղեկակառավարման աջակցումը, Շարքի պահպանման աջակցումը և Գծանշումները հատելու մասին զգուշացումը, որոնք օգնում են ձեզ մնալ շարքի մեջ և գնահատել ներկա իրավիճակը:
Տեսախցիկի սենսորի միջոցով LDA-ը գնահատում է ձեր մեքենայի դիրքը ներքևում նշված ճանապարհային նշանների հանդեպ: Այն մշտապես տեղեկացված է պահում վարորդին իրավիճակի մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ուղղիչ գործողություններ ձեռնարկել:
LDA-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում դժվար վարման իրավիճակների համար: Եթե դուք հոգնած եք կամ կորցնում եք ուշադրության կենտրոնացումը, ապա առաջին ցուցանիշը հաճախ ձեր մեքենայի շեղումն է շարքից: Գծանշումները հատելու մասին զգուշացումով Lexus-ի մոդելները ձայնային և տեսողական զգուշացումների միջոցով տեղեկացնում են վարորդին շարքից շեղվելու մասին՝ ճանապարհային պատահարը կանխելու համար: Գծանշումները հատելու մասին զգուշացման համակարգն ունի տարբեր զգայունության կարգավորումներ, որոնք կարող եք ծրագրավորվել ձեր անձնական վարման ոճին համապատասխան:
Ճանապարհի վրա ավելի մեծ վստահություն ունենալու համար ղեկակառավարման աջակցումով Lexus-ի մոդելները թեթևակի ուժ են գործադրում ղեկի վրա, երբ շարքից շեղումն անխուսափելի է, իսկ Երթևեկության շարքի փոփոխման զգուշացման համակարգն օգնում է պահպանել դիրքավորումը, երբ մեքենան գտնվում է Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլ ռեժիմում:
LDA-ի այս յուրահատկությունները օգնում են կանխել հոգնածության կամ ուշադրության կենտրոնացման կորստի հետևանքով առաջացող դժբախտ պատահարները, երբ կենտրոնացման վայրկենական կորուստը կարող է վտանգավոր լինել: LDA-ի ծանուցումների միջոցով վարորդները կարողանում են պահպանել իրենց հանդարտությունը և վստահությունը՝ հանգիստ անցնելով իրենց ճանապարհը:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ