parking support features

ՎԱՐՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՅԱՆՈՒՄՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՌԱՋԱՏԱՐ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավտոկայանումը անվտանգության իր առանձին խնդիրներն է ներկայացնում, և շատ բախումներ տեղի են ունենում կայանման ժամանակ ցածր արագությամբ վարելիս: Lexus-ի Կայանման աջակցման յուրահատկությունները նախատեսված են ձեր մեքենան և այլ երթևեկող մեքենաներին բոլոր կողմերից պաշտպանելու համար՝ զգուշացնելով ձեզ վտանգների մասին, երբ դրանք ի հայտ են գալիս, և բարելավելով ձեր արձագանքելու ունակությունները:
Lexus-ի կայանման յուրահատկությունների շարքն աշխատում է անխափան՝ համապարփակ կայանումն ապահովելու համար: Կայանումն աջակցող զգուշացման (PKSA) պարկտրոնիկ համակարգը հայտնաբերում է տրանսպորտային միջոցի շուրջ գտնվող խոչընդոտները, զգուշացնում վարորդին ազդանշանով և ինտուիտիվ կերպով ցույց է տալիս խոչընդոտի դիրքը բազմաֆունկցիոնալ ցուցադրիչին և կենտրոնական ցուցադրիչին:
Հետևից մոտեցող մեքենաներից ձեզ պաշտպանելու համար Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման ֆունկցիան ազդանշանով զգուշացնում է վարորդներին շարժվող մեքենաների մասին՝ միևնույն ժամանակ կենտրոնական ցուցադրիչին և համապատասխան արտաքին հայելու վրա տեղադրված ցուցիչի վրա ցույց տալով պոտենցիալ վտանգը:
Կայանումն աջակցող արգելակման (PKSB) հիմքում ընկած է Կայանումն աջակցող զգուշացման (PKSA) տեսողական և ձայնային ընկալողականությունը և Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման ֆունկցիան, ինչն օգնում է վարորդներին կանգնեցնել մեքենան, երբ բախումն անխուսափելի է թվում: Պարկտրոնիկ համակարգի միջոցով Կայանումն աջակցող արգելակման համակարգը հայտնաբերում է ավտոմեքենայի շուրջ գտնվող խոչընդոտները և գործարկում վարման ուժի կառավարումը և ցածր արագությունների դեպքում՝ ուժեղացված արգելակումը:
Խոչընդոտ տեսնելու դեպքում Կայանումն աջակցող արգելակման համակարգը ցուցադրում է լայն տարածք մեքենայի շուրջը՝ բացարձակ հանգստության համար: Եթե առջևում և հետևում հայտնաբերվում են ստատիկ օբյեկտներ, օրինակ՝ պատեր, վարորդը ազդանշան է ստանում, էկրանին ցուցադրվում է վտանգը և արգելակման ուժի կարգավորման միջոցով գործադրվում են արգելակները: Եթե Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման ֆունկցիայի միջոցով հետևում խոչընդոտ է հայտնաբերվում, Կայանումն աջակցող արգելակման համակարգը վարորդին տեղեկացնում է և փորձում կանգնեցնել մեքենան՝ բախումից խուսափելու համար:
Կայանումն աջակցող արգելակման առաջատար յուրահատկություն ունեն նաև մեր վերջին մոդելները, որոնց հետևում տեղադրված է տեսախցիկ՝ հետևի տեսքը ապահովելու համար: Երբ մեքենային հետևից հետիոտն է մոտենում, համակարգը վարորդին զգուշացնում է ձայնային ազդանշանների միջոցով և տեսողական կերպով՝ Ինտուիտիվ պարկտրոնիկ ցուցադրիչի միջոցով, որպեսզի վարորդը կարողանա գնահատել վտանգի մակարդակը: Եթե հետիոտնը բավականին մոտ է, որ կարող է վթարի պատճառ դառնալ, ապա ավտոմատ գործի են դրվում վարման ուժի կառավարումը և արգելակման ուժի կարգավորումը:
Հրաժարում պատասխանատվությունից. Ոչ մի դեպքում մի օգտագործեք Lexus-ի անվտանգության համակարգը սովորական վարման փոխարեն և նախքան համակարգը գործարկելը՝ կարդացեք հրահանգները: Անվտանգ վարման համար միշտ պատասխանատու է միմիայն վարորդը:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ