2018 lexus technology hero

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

Տարածության ձայնը:

Ձայնը՝ իր ողջ բազմազանությամբ ու գեղեցկությամբ, մեր ամենօրյա կյանքի կարևոր բաղադրիչն է, և այն մարդկանց համար, ովքեր բարձր են գնահատում կատարելագործված ձայնային տեխնոլոգիաների արժեքը, ոչինչ ավելի ոգևորիչ չէ, քան իսկապես բարձրակարգ ձայնի որակը: Նման մարդկանցից մեկը հոլանդացի կոմպոզիտոր և տեխնոլոգ Պոլ Օմենն է, ըստ որի՝ ձայնը միշտ եղել է իր «երևակայության ձևը»:

Վաղ մանկական տարիքում նրա կատարած ձայնի ուսումնասիրությունները խոստումնալից սկիզբ դարձան ողջ կյանքի ձգտումների համար, և Օմենն իր կարիերան նվիրեց այն բազմաշերտ փոխազդեցությունների ուսումնասիրությանը, որոնք գոյություն ունեն մարդկանց և ձայների աշխարհի միջև:


  

  
    2018 lexus technology quote landscape 1920x1080 V2

  

  
    2018 lexus technology quote portrait

«[ԵՐԲ ԵՐԵԽԱ ԷԻ], ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻ ԿԻՍԱՁԱՅՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ ՇՇՆՋԱԼ, ՈՐՈՆՔ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԷԻՆ ԾՆՎՈՒՄ ԳԼԽԻՍ ՄԵՋ, ԵՎ ԴՐԱՆՔ ԻՄ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԱՅԴ ՄԵՂԵԴԻՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՁԱՅՆԵՐԻ ԱՅԼ ԱՇԽԱՐՀ», - ԱՍՈՒՄ Է ՆԱ:

Պոլ Օմեն, կոմպոզիտոր և տեխնոլոգ

«Ես լսում եմ այն, ինչ տեղի է ունենում ձայների և տարածության միջև, և ձայների ու իմ մարմնի միջև», - ասում է նա: «Որքան ավելի շատ ենք կարողանում տարբերակել ձայնի անդրադարձումներն ու արձագանքները տարածության մեջ, այնքան ավելի շատ ենք գիտակցում, որ մեր կողմից ընկալվող ձայներն ամբողջովին կազմված են նման փոխներգործություններից և հանդիսանում են միջավայրի հետ փոխազդեցության արդյունք»:

Օմենը, որն ապրում և աշխատում է Բուդապեշտում, որտեղ 2015 թ. հիմնել է «Spatial Sound» ինստիտուտը, սկզբում աշխատում էր ձայնային դիզայնների ստեղծման վրա՝ գրելով երաժշտություն թատրոնի և օպերայի համար: Սակայն 2007թ.-ին նա իր ուշադրությունն ուղղեց տարածության, ձայնի և ընկալման ուսումնասիրությանը իր 4DSOUND ընկերության միջոցով, որտեղ իր թիմի հետ մինչ այժմ ստեղծել է 70-ից մինչև գրեթե հարյուր տարածական ձայնային նախագծեր և մեծ հետաքրքրություն է ձևավորել լսողական ընկալման զարգացման վերաբերյալ:


  

  
    2018 lexus technology1 landscape 1920x1080 v2

«Որքան ավելի ենք կատարելագործում մեր լսողական ընկալումը, այնքան ավելի շատ ենք կարողանում լսել տարածության մեջ», - մեկնաբանում է նա: «Բարձրակարգ լսողական ընկալումը նշանակում է այնպիսի ձայնային համակարգ, որն ուշադրություն չի հրավիրում ինքն իր վրա, այլ ուշադրությունն ուղղում է դեպի շրջակա միջավայր՝ լսելու ձայները որպես միջավայրում շարժվող և դրա մաս կազմող տարրեր: Ձայնային համակարգը միայն մեկ տարր է, տարածության դիզայնը, դրա ներքին վերաբերմունքը, սոցիալական ասպեկտները, և ոչ պակաս կարևոր՝ ձայնային բովանդակությունը, այն բոլոր տարրերն են, որոնք պետք է համապատասխանեն՝ լսողական ընկալումն ամբողջությամբ փոխակերպելու համար»:

Ըստ Օմենի՝ այս լսողական ընկալումն այնքանով է հիմնված լսողի ակտիվ մասնակցության վրա, որքանով սարքավորումների որակի վրա:


  

  
    2018 lexus technology3 landscape 1920x1080 v2

«Մեր ուշադրության կենտրոնացումն այնքան կարճատև է դարձել, որ շատերի համար մեծ ջանքեր են պահանջվում նույնիսկ մտքի այն տարածությունը գտնելու համար, որն անհրաժեշտ է «լսելու» վրա կենտրոնանալու համար», - նշում է նա: «Եթե ցանկանում ենք ունենալ ավելի կատարելագործված և փորձնականորեն ուշագրավ լսողական ընկալում, ապա պետք է սկսենք մեր միջավայրից աղմուկը բացառելուց, հակառակ դեպքում՝ պարզապես ոչինչ չենք լսի»:

Թեև նա դեռ շարունակում է ոգեշնչվել երաժշտությամբ և սկսել է ստեղծագործել դեռ երիտասարդ տարիներից՝ իր աշխատանքային ու անձնական կյանքում ամեն օր շրջապատված լինելով բազմաշերտ ձայների բազմազանությամբ՝ Օմենը նշում է, որ իր նախընտրելի զբաղմունքը խաղաղությունն ու անդորրը լսելն է:

«Իմ առօրյա կյանքում այն, ինչ ամենից շատ ցանկանում եմ լսել, լռությունն է», - խոստովանում է նա: «Իհարկե, լռությունը հարաբերական է, ուստի լռության փոխարեն թերևս պետք է ասեմ՝ ավելի քիչ աղմուկ և ավելի շատ տարածություն, որպեսզի իմ զգայարանները կարողանալ բացվել ու ազատ շնչել, և ես սկսեմ լսել ավելին»:


  

  
    2018 lexus technology2 landscape

ԱՌԱՋԱՏԱՐ ՈԳԻ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

Բարձրակարգ ձայնային ընկալումը կարող է շրջադարձային լինել: Սկսած բարձրախոսների տեղադրման վայրից մինչև ձայնի որակը՝ Lexus-ի մեքենաների բոլոր ձայնային լուծումները մանրամասն նախագծվել են՝ ամեն անգամ ավելի կատարելագործված ու գրավիչ լսողական ընկալում տրամադրելու համար: Նոր արվեստի տեսակի կերտում հնագույն ավանդույթի հիման վրա:

Next steps