technology pioneering technology hero

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Տեխնոլոգիան հիմնովին փոփոխում է մեքենավարումը։ Մենք ամեն քայլափոխին ողջունում ենք այդ զարգացումը։ Նոր գործառույթների և նորարարությունների շնորհիվ մենք կարող ենք ձեզ համար ապահովել նախադեպը չունեցող մեքենավարում։

ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՄԵՔԵՆԱՎԱՐՈՒՄ

Վերջին նվաճումները փոխում են վարորդ և ուղևոր լինելու իմաստը։ Քանի որ նորարարությունները հիմնովին և արագացող տեմպերով կերպափոխում են մեքենավարման գաղափարը, մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք այդ նվաճումների ընձեռած հնարավորությունները։ Մեր կոնցեպտ մեքենաները մարմնավորում են այդ ապագան։

ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Մեր կոնցեպտ մեքենաներն իրականություն են դարձնում ապագայի գաղափարները։ LF-FC-ը, UX կոնցեպտը և Կինետիկ նստատեղի կոնցեպտը պատկանում են ապագային, սակայն դրանք նաև ծառայում են որպես առաջատար «լաբորատորիաներ», որտեղ մենք փորձարկում ենք համարձակ նոր գաղափարներ՝ սանձարձակելով մեր երևակայությունը տեխնոլոգիական թռիչքներ կատարելու համար։

  •         technology pioneering technology pushing the limits of invention 01

    ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

    ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆՍՏԱՏԵՂ

    Հեղափոխական Lexus կինետիկ նստատեղի կոնցեպտն իր համաշխարհային դեբյուտն է կատարել 2016թ. Փարիզի ավտոցուցահանդեսում։ Նոր հայացքով նստատեղին նայելու արդյունքում՝ մենք մշակել ենք նոր ցանցային կառույց՝ ձեր հարմարավետությունը բարելավելու համար։

    Լիովին նոր գործվածքը կայունացնում է շարժումները՝ անվտանգություն և աջակցում ապահովելու համար։ Ուստի, զբաղեցնելով նստատեղը՝ դուք կարող եք հանգստություն պարգևել ձեր մտքին ու մարմնին։

  •         technology pioneering technology pushing the limits of invention 02

    ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

    ԽԵԼԱՑԻ ՄԻՋԵՐԵՍՆԵՐ

    Թե´ UX կոնցեպտը և թե´ LF-FC-ն ներկայացնում են մեքենայի հետ ինտերակտիվ շփման ավել պարզ, բնական և մարդկային եղանակներ:

    Շուտով այս մեքենաները կկարողանան մեկնաբանել և պատասխանել ձեր ժեստերին և հպումներին: Հեռանկարում կա նաև հոլոգրամների օգտագործման գաղափարը:

LS-Ի ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Նոր LS-ը համարձակորեն առաջ է տանում անվտանգության տեխնոլոգիաները։ Այն աշխատում է Lexus Safety System + համակարգով՝ առաջարկելով առաջադեմ նոր գործառույթներ և ապահովելով վարորդի աննախադեպ աջակցում։ Նախաբախման համակարգը (PCS), Երթևեկության շարքի փոփոխման նախազգուշացման համակարգը (LDA) և Դինամիկ կրուիզ կոնտրոլը շարունակաբար կատարելագործվում են։ LS-ն օգնում է կանխել բախումները նորարարական եղանակներով՝ օգտագործելով այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են՝ Հետիոտնի հայտնաբերման և Ակտիվ ղեկակառավարման աջակցման համակարգերը՝ խելացի և կռահողական կերպով ձեր զգացողությունները լրացնելու համար։

        technology pioneering technology ls flagship features

Next steps