2017 lexus kineticSeat hero01

ԿԻՆԵՏԻԿ ՆՍՏԱՏԵՂԻ ԿՈՆՑԵՊՏԸ

Դուք հարմա՞ր եք նստած: Քանի որ Lexus Կինետիկ նստատեղի կոնցեպտի դիզայնն ու կառուցվածքը ապագայում կվերասահմանեն մեքենաների նստատեղերի կառուցման բուն սկզբունքները: Նույնիսկ նստատեղի համար օգտագործված թելն է հեղափոխական՝ պողպատից չորս անգամ ամուր, սակայն նեյլոնից ճկուն: Կինետիկ նստատեղի կոնցեպտն իր համաշխարհային դեբյուտն է կատարել 2016թ. Փարիզի ավտոցուցահանդեսում։

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մարդու ողնաշարը կատարում է գլուխը հաստատուն պահելու ֆունկցիա: Այն հնարավորություն է տալիս կոնքն ու կրծքավանդակը պտտել հակառակ ուղղություններով՝ կայունացնելով գլխի շարժումները նույնիսկ քայլքի կամ վազքի ժամանակ:

Այդ շարժումը մեքենայի նստատեղերում կրկնօրինակելու համար նստատեղի բարձիկն ու մեջքի թիկնակը նախագծված են են կինետիկ շարժման հնարավորությամբ՝ ըստ ուղևորի քաշի և մեքենայի ընթացքի: Դրա շնորհիվ, պարզապես նստատեղին նստելն օգնում է կայունացնել մեքենայի ընթացքից առաջացող գլխի շարժումները՝ հաստատուն պահելով տեսադաշտը:

Նստատեղի շրջանակի պաստառումն իրենից ներկայացնում է սարդոստայնի տեսքով ցանց, որի թելերը ճառագայթաձև տարածվում են կենտրոնից: Ցանցը հարմարավետորեն ընդգրկում է մարմինը և բաշխում է ծանրաբեռնվածությունը՝ հնարավորություն տալով վարորդին և ուղևորներին հանգիստ նստել երկար ժամանակահատվածի ընթացքում:

ՀԱՐՎԱԾԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԿԼԱՆՈՒՄ

Թիկնակի կենտրոնը գտնվում է թիակի բարձրության վրա, որն առաջացնում է կրծքավանդակի պտտական շարժում նստատեղի պտտման առանցքի շուրջը: Այն նույնպես օգնում է կայունացնել գլխի շարժումները և ապահովում է բարձր մակարդակի աջակցություն: Նստատեղի չափն ավելի է փոքրացվել՝ թեթևացնելով մեքենայի ընդհանուր քաշը:

Սարդոստայնի տեսքով ցանցի թելերը իրենցից ներկայացնում են Qmonos™ սինթետիկ թելեր, ճապոներեն «kumonosu» բառից, որը նշանակում է սարդոստայն: Այս նյութի հիմնական բաղադրիչը պրոտեինն է, որն ստեղծվում է մանրէային ֆերմենտացման միջոցով: Qmonos™-ն այնքան ամուր է, որ ընդամենը 1 սմ տրամագծով ցանցը կարող է կանգնեցնել թռիչքի պատրաստվող կամ վայրէջք կատարող ինքնաթիռ:

Next steps